Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սև կոնը, ցարին մատուցած ծառայություններն ու բացառիկ գինին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գինու միջազգային տարբեր մրցույթներում ու համտեսներում բազմիցս է հաղթող ճանաչվել սպիտակ լիկյորային «Պինո–Գրի Այ-Դանիլ» գինին: Այն ունի բավականին հետաքրքրաշարժ պատմություն, որն սկսվել է 19-րդ դարի սկզբին: Պինո– Գրի խաղողը (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «սև կոն»), որից պատրաստվում է այս գինին, աճում է Ղրիմի հարավային ափին՝ ԱյԴանիլ հունական անվամբ տարածքում։

Այ-Դանիլի հողերում գինեգործության հիմնադիրն իշխան Միխայիլ Վորոնցովն էր, որն այնտեղ կալվածք ստացավ ցարին մատուցած ծառայությունների համար: Հաստատվելով իր նոր վայրում՝ նա սկսեց արտասահմանից ներմուծել խաղողների լավագույն տեսակները և մեղմ լեռնալանջերը վերածեց խաղողի ծաղկուն այգիների: Նրա ղեկավարությամբ Ղրիմի ափին կառուցվեց առաջին գինու մառանը: Գործը ծաղկեց, զարգացավ, և բերրի հողերը առատաձեռնորեն պարգևատրեցին Վորոնցովին իրենց բերքով:

Հայտնի գեներալ-նահանգապետի մահից հետո նրա տնկարկներն ու կալվածքն անցան կայսերական արքունիքին: Վորոնցովի բիզնեսը հանձնվեց իշխան Լև Գոլիցինին, որը համարվում էր երկրի լավագույն գինեգործը: Նա իր առջև նպատակ դրեց ստեղծել բացառիկ բարձրորակ գինիներ: Դրան հասնելու համար Գոլիցինը պետք է պահպաներ խաղողի արդեն իսկ հաստատված տեսակների ընտրանին, այդ թվում՝ Պինո–Գրի տեսակը: Առաջին «Պինո–Գրի Այ-Դանիլ» գինին թողարկվել է 1880 թվականին, իսկ ներկայում արտադրվում է Ղրիմի հայտնի Մասանդրա գինեգործարանի կողմից։

Պինո–Գրի խաղողը հասունանում է Ֆրանսիայում և Ղրիմի այլ շրջաններում, սակայն միայն Ալ-Դանիլի հողերում են հասունանում վարդագույն-ծխագույն ողկույզներ՝ պահանջվող շաքարի պարունակությամբ (30 %), ինչը նրանց հաղորդում է յուրահատուկ բուրավետ փունջ, մուգ սաթե գույն՝ ոսկեգույն երանգներով և նուրբ, ամբողջական համով։

Ստացված գինին երկու տարի հասունանում է կաղնե տակառներում շշալցվելուց առաջ: Գինու գիտակները գիտեն, որ ինչքան երկար է գինին հասունանում, այնքան ավելի է զարգանում նրա համը, և «Պինո– Գրի Այ-Դանիլը» բացառություն չէ: Այդ գինին բնութագրվում է յուրահատուկ յուղայնությամբ և թարմ հացի բույրով՝ սերկևիլի և ընկույզի դառնության նուրբ երանգներով: Միաձուլվելով՝ դրանք ստեղծում են ապրանքանիշի համային փունջը՝ նուրբ ու հմայիչ։

«Պինո–Գրի Այ-Դանիլի» լիարժեք համը կարելի է զգալ թեթև կումեր անելով։ Իսկական գիտակները գինին լցնում են բարակ պատերով, կակաչի ձև ունեցող բաժակի մեջ, բռնում են այն ցողունից, մի քիչ թեքում և թեթևակի բացված շուրթերով մի փոքր կում գինի քաշում բերանը՝ այն միանգամից կուլ չտալով, այլ վայելելով համերի փունջը։

Այդ սպիտակ գինին մատուցվում է սառեցված և լավ է համադրվում ձկան, թռչնամսի, պանիրների և մրգերի հետ, բայց երբեք չպետք է այն համադրել տավարի կամ խոզի մսի հետ։ Բացի դա, այդ վինտաժային, լավ հասունացած գինին հաճելի է վայելել նաև առանց որևէ ուտելիքի։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԵԿ-ում հորդորում են հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արագածոտնի թեմի եկեղեցիներում Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդինԵրևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ. Ահազանգ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Հնարավորությունների հազվագյուտ պատուհան Հայաստանի համար. Ինչպես են երկրում պատրաստվում արհեստական բանականության նոր դարաշրջանին Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայան, կկառուցվի նորը Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելԿմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները Արտակարգ դեպք՝ Երևանում Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանԿառավարությունն օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող կարգավորումներ կսահմանի Հատուկջոկատայինները վնասազերծել են Կիևի փողոցներում մարդկանց գնդակաhարողին Ստեփանավան քաղաքում բացվել է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» ցուցահանդեսը․ մանրամասներ Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը Իրանը հայտնել է, թե որքան կտեւի Հորմուզի նեղուցի հատման սահմանափակումը Տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, դժվարացրել՝ դաշտային աշխատանքները Կառավարությունը փոխել է բուհերի ընդունելության կարգը Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը Կիևում տղամարդը փողոցում գնդակաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Ուժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԱռեղծվածային ու արտակարգ դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. բժիշկները պայքարում են տնօրենի, աշխատակիցների կյանքի համար Մեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի Մսրյանը АТР-500. Զվերեւի անսպասելի պարտությունը կիսաեզրափակիչում Թշնամին նոր, չափազանց պահանջներ է ներկայացրել, սակայն Թեհրանը չի նահանջի․ Իրանի ԱԱ գերագույն խորհուրդ «Արթիկ» ՔԿՀ-ի արտաքին պատի մոտ հայտնաբերվել են կասկածելի իրեր Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանին ԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանԻրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը օգուտ կբերի բոլորին. Թուրքիայի փոխնախագահ Վթար Դիլիջանի թունելում. կա վիրավոր Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում, հաջողվել է կանխել կրակի տարածումը Նախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՈւշադիր եղիր՝ ինչ վիտամին D ես տալիս երեխայիդՀերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ. Արտակ ԶաքարյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան