Երևան, 18.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեգենդար «ցատկոտողը». ի՞նչ էր իրականում իրենից ներկայացնում «Պազիկը». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են հիշում «հին ու բարի» ժամանակների հիմնական փոխադրամիջոցներից մեկը՝ «Պազիկը»: Չնայած, հանուն արդարության, այսօր էլ դեռ կարելի է հանդիպել այդ ավտոբուսի որոշ նմուշներ նաև Հայաստանում: Ավելին, դեռևս որոշ դեպքերում այդ ավտոբուսները երեխաներին նույնիսկ էքսկուրսիաների են տանում:

Այդ ավտոբուսների ամենահայտնի ու տարածված մակնիշը՝ ՊԱԶ-672-ը, լեգենդար փոքր ավտոբուս է, որն արտադրվել է Պավլովսկի ավտոբուսային գործարանի կողմից 1967-ից մինչև 1989 թվականները: Այն փոխարինել էր ՊԱԶ-652 մոդելին և դարձել ԽՍՀՄ ամենատարածված ավտոբուսներից մեկն ավելի քան 288 հազար միավոր ընդհանուր «շրջանառությամբ»։

ՊԱԶ ավտոբուսը ժողովրդականություն է ձեռք բերել իր բազմակողմանիության շնորհիվ. այն օգտագործվել է արվարձանային երթուղիներում, գյուղական վայրերում, որպես ծառայողական մեքենա, երթուղային տաքսի, շարժական լաբորատորիա և նույնիսկ որպես «կատաֆալկա»։

Այն ստեղծվել է վագոնի նմանությամբ՝ մոնոլիտ թափքով և երկու պնևմատիկ դռներով: Դրա շարժիչը ZMZ-672-ն է՝ ութ մխոցանի V-աձև բենզինային շարժիչ 4,25 լիտր ծավալով և 115 ձիաուժ հզորությամբ: Ավտոբուսն ուներ տերևային զսպանակային կախոց՝ ամորտիզատորներով, թմբուկային արգելակներ՝ վակուումային ուժեղացուցիչով: Ավտոբուսի չափերն էին՝ 7,15 մետր երկարություն, 2,44 մետր լայնություն և մոտ 3 մետր բարձրություն:

Լեգենդար «Պազիկը» կարող էր տեղավորել 23 նստած ուղևոր, բայց իրականում նրա մեջ կարող էր «խցկվել» մինչև 45, իսկ երբեմն ավելի քան 60 ուղևոր՝ հաշվի առնելով կանգնած տեղերի առկայությունը։

Շահագործման երկար տարիների ընթացքում ՊԱԶ-672-ը դարձել է իր դարաշրջանի իսկական խորհրդանիշ։ Այն մինչ օրս էլ նկարահանվում է ֆիլմերում, հավաքորդները պատրաստում են հայտնի ավտոբուսի մասշտաբային մոդելներ, իսկ էնտուզիաստները վերականգնում են պահպանված մեքենաները։

Այնուամենայնիվ, չնայած դրան, 672-րդը ձեռք է բերել, մեղմ ասած, ոչ այնքան դրական մականուն։ Խորհրդային տարիներին շատերը բացահայտ ծաղրում էին «Պազիկը» և անվանում այն «ցատկոտող»։ Կարո՞ղ եք կռահել, թե ինչու։ Իրականում պատասխանը պարզ է։ Ավտոբուսը այդ մականունն ստացել է կոշտ զսպանակային կախոցի և նստատեղերի, ինչպես նաև կարճ անիվային բազայի պատճառով։ Նման առանձնահատկությունների պատճառով այդ ավտոբուսով երթևեկելը հաճախ շատ անհարմար էր. ուղևորները անընդհատ բողոքում էին ցնցումներից և բնորոշ «ցատկերից»։ Ահա այդպես էլ այդ մականունն է կպել նրան, չնայած մեզ մոտ՝ Հայաստանում, ընդունված էր ավելի պարզ ու տիպիկ մականունը՝ պարզապես «Պազիկ»։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդինԵրևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ. Ահազանգ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Հնարավորությունների հազվագյուտ պատուհան Հայաստանի համար. Ինչպես են երկրում պատրաստվում արհեստական բանականության նոր դարաշրջանին Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայան, կկառուցվի նորը Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելԿմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները Արտակարգ դեպք՝ Երևանում Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանԿառավարությունն օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող կարգավորումներ կսահմանի Հատուկջոկատայինները վնասազերծել են Կիևի փողոցներում մարդկանց գնդակաhարողին Ստեփանավան քաղաքում բացվել է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» ցուցահանդեսը․ մանրամասներ Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը Իրանը հայտնել է, թե որքան կտեւի Հորմուզի նեղուցի հատման սահմանափակումը Տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, դժվարացրել՝ դաշտային աշխատանքները Կառավարությունը փոխել է բուհերի ընդունելության կարգը Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը Կիևում տղամարդը փողոցում գնդակաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Ուժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԱռեղծվածային ու արտակարգ դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. բժիշկները պայքարում են տնօրենի, աշխատակիցների կյանքի համար Մեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի Մսրյանը АТР-500. Զվերեւի անսպասելի պարտությունը կիսաեզրափակիչում Թշնամին նոր, չափազանց պահանջներ է ներկայացրել, սակայն Թեհրանը չի նահանջի․ Իրանի ԱԱ գերագույն խորհուրդ «Արթիկ» ՔԿՀ-ի արտաքին պատի մոտ հայտնաբերվել են կասկածելի իրեր Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանին ԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանԻրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը օգուտ կբերի բոլորին. Թուրքիայի փոխնախագահ Վթար Դիլիջանի թունելում. կա վիրավոր Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում, հաջողվել է կանխել կրակի տարածումը Նախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՈւշադիր եղիր՝ ինչ վիտամին D ես տալիս երեխայիդՀերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ. Արտակ ԶաքարյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Ես իրոք բուժման կարիք ունեմ. Փաշինյան Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»