Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչով ու ինչու է շինարարական մատիտը տարբերվում մյուս մատիտներից. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շինարարական մատիտը մի պիտույք է, որին սովորաբար առանձնապես մեծ ուշադրություն չեն դարձնում: Դե, մատիտ է, էլի: Այն գտնվում է կա՛մ վարպետի գրպանում, կա՛մ ընկած է աշխատանքային սեղանի վրա, կա՛մ էլ դուրս է ցցված արհեստավորի ականջի ետևից: Եվ քչերն են մտածում, թե ինչո՞ւ է այն այդքան անսովոր՝ հարթ կողերով, միայն եզրերում կլորացված, այլ ոչ թե սովորական կլոր: Իրականում այս ձևը դիզայներների քմահաճույքը չէ, այլ տասնամյակների պրակտիկայի արդյունք, և ունի մի քանի պատճառ:

Կարող է փոքր բան թվալ, բայց շինհրապարակում նման «փոքրիկ բաները» շատ արագ են վերածվում մեծ խնդիրների: Երբ սովորական կլոր մատիտը դրվում է որևէ հարթության վրա, սովորաբար սկսում է դանդաղ, ապա ավելի ու ավելի արագ գլորվել դեպի եզրը: Եվ դա առավելագույնս նյարդայնացնող է, իսկ ահա բարձրության, օրինակ՝ տանիքի վրա նման «պահվածքն» արդեն անգամ վտանգավոր է: Մատիտն ընկնում է, և այն հետ ստանալու համար կա՛մ պետք է իջնել ներքև՝ վատնելով թանկարժեք ժամանակը, կա՛մ խնդրել ներքևից ինչ-որ մեկին այն վերադարձնել։ Իսկ եթե ներքևում մարդիկ կան, ընկնող մատիտը կարող է հարվածել մեկի գլխին, և չնայած այն թեթև է, բայց բարձրությունից նման հարվածը տհաճ է։ Իսկ շինարարական մատիտի հարթ մարմինը մեկընդմիշտ լուծել է այդ խնդիրը։ Այն պարզապես չի գլորվում։ Դրա ձևը և քաշը այն կայուն են դարձնում անգամ թեթևակի տատանվող մակերեսների վրա։ Վարպետի համար դա նշանակում է, որ մատիտը միշտ այնտեղ է, որտեղ թողել է՝ առանց ավելորդ վազվզելու և փնտրելու։

Շինարարական մատիտի նման ձևի երկրորդ պատճառը թաքնված է գործիքի հենց «սրտում»՝ նրա գրաֆիտում։ Եթե ձեռքներդ վերցնեք սովորական գրասենյակային մատիտ և շինարարական մատիտ, տարբերությունը անմիջապես աչքի կընկնի։ Գրասենյակային մատիտի գրաֆիտը սրված է շրջանաձև, որը տալիս է միշտ հավասարապես բարակ գիծ գծելու հնարավորություն։ Շինարարական մատիտը սրվում է տարբեր կերպ, անգամ գրաֆիտը կարելի է բացել հարթ, երկարավուն շերտով։ Այդ առանձնահատկությունը փոխում է ամեն ինչ աշխատանքում։ Երբ անհրաժեշտ է կոպիտ, հաստ նշան անել տախտակի կամ բետոնե մակերեսի վրա, գրաֆիտը դրվում է նյութի վրա ամբողջ լայնությամբ՝ թողնելով հաստ, հագեցած գիծ, որը տեսանելի է հեռվից։ Իսկ եթե ճշգրտություն է պահանջվում, օրինակ՝ անցքի կենտրոնը նշելու կամ սղոցի ուղեցույց գծելու համար, պարզապես բարակ գիծ են գծում եզրով։ Սա է հարմարավետությունը. նույն մատիտը կարող է գծել և՛ հաստ, և՛ բարակ գծեր՝ առանց ձեռքի տակ երկու տարբեր պիտույքներ պահելու անհրաժեշտության։

Բացի մակերեսի վրա կայունությունից և ունիվերսալ գրաֆիտից, շինարարական մատիտն ունի նաև այլ որակներ, որոնք գնահատվում են նրանց կողմից, ովքեր ամեն օր աշխատում են դրանով։ Այն հարմարավետ է բռնել նույնիսկ հաստ աշխատանքային ձեռնոցով. լայն եզրերը հարմար են մատներին, այն չի սահում և չի պահանջում մշտական ուժեղ սեղմում, ինչը նշանակում է, որ ձեռքը ավելի քիչ է հոգնում։ Հարթ կորպուսը՝ պատրաստված պինդ փայտից, կարող է դիմակայել լուրջ բեռների: Նույնիսկ բարձրությունից ընկնելը նրա համար սարսափելի չէ, այն չի կոտրվում: Կա ևս մեկ մանրուք, որը արհեստավորները շատ են գնահատում. համազգեստի մեծ ու լիքը գրպանում կամ գործիքների տուփում հարթ մատիտը կարելի է անմիջապես գտնել. մատներն անմիջապես ճանաչում են ծանոթ ձևը։

Պատմականորեն առաջին շինարարական մատիտները պարզապես սովորական կլոր մատիտներ էին, որոնք արհեստավորները տաշում էին դանակով, որպեսզի դրանք չգլորվեն: Հետագայում արտադրողները հասկացան, որ ավելի հեշտ է անմիջապես դրանք «ճիշտ» ձևով թողարկել, և այդպես հայտնվեց մի ստանդարտ, որը տասնամյակներ շարունակ գրեթե չի փոխվել։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի փակման մասին Ազնավուր, Բաբաջանյան, Օրբելյան. երեկո, որը ստիպեց հազարավոր սրտերի բաբախել  ՊԵԿ-ում հորդորում են հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արագածոտնի թեմի եկեղեցիներում Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդինԵրևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ. Ահազանգ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Հնարավորությունների հազվագյուտ պատուհան Հայաստանի համար. Ինչպես են երկրում պատրաստվում արհեստական բանականության նոր դարաշրջանին Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայան, կկառուցվի նորը Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելԿմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները Արտակարգ դեպք՝ Երևանում Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանԿառավարությունն օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող կարգավորումներ կսահմանի Հատուկջոկատայինները վնասազերծել են Կիևի փողոցներում մարդկանց գնդակաhարողին Ստեփանավան քաղաքում բացվել է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» ցուցահանդեսը․ մանրամասներ Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը Իրանը հայտնել է, թե որքան կտեւի Հորմուզի նեղուցի հատման սահմանափակումը Տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, դժվարացրել՝ դաշտային աշխատանքները Կառավարությունը փոխել է բուհերի ընդունելության կարգը Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը Կիևում տղամարդը փողոցում գնդակաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Ուժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԱռեղծվածային ու արտակարգ դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. բժիշկները պայքարում են տնօրենի, աշխատակիցների կյանքի համար Մեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի Մսրյանը АТР-500. Զվերեւի անսպասելի պարտությունը կիսաեզրափակիչում Թշնամին նոր, չափազանց պահանջներ է ներկայացրել, սակայն Թեհրանը չի նահանջի․ Իրանի ԱԱ գերագույն խորհուրդ «Արթիկ» ՔԿՀ-ի արտաքին պատի մոտ հայտնաբերվել են կասկածելի իրեր Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանին ԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանԻրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը օգուտ կբերի բոլորին. Թուրքիայի փոխնախագահ Վթար Դիլիջանի թունելում. կա վիրավոր Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում, հաջողվել է կանխել կրակի տարածումը Նախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՈւշադիր եղիր՝ ինչ վիտամին D ես տալիս երեխայիդՀերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ. Արտակ ԶաքարյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին