Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սննդատեսակ, որ երբեմն ոսկուց թանկ է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խավիարը սննդամթերք է, որը պատրաստվում է ձկնկիթներից։ Դրա պատրաստման ամենատարածված եղանակը ձկնկիթը աղ դնելն է։ Հայերենում «խավիար» բառը գալիս է պարսկերեն համարժեք բառից, որը թարգմանաբար նշանակում է հենց «ձկնկիթ»։

Ձկան խավիարը հայտնի է եղել դեռևս մ.թ.ա. 4–3-րդ հազարամյակներում։ Հին Պարսկաստանում և Մերձավոր Արևելքում մարդիկ դեն չէին նետում ձկնկիթը և օգտագործում էին սննդի մեջ։ Հին հույներն ու հռոմեացիները խավիարը համարում էին թանկարժեք ուտեստ։ Այն մատուցվում էր միայն մեծ տոնակատարությունների ժամանակ։ Հին ժողովուրդները կարծում էին, որ խավիարը ուժեղացնում է իմունիտետը, բարձրացնում տոնուսը և երկարացնում կյանքի տևողությունը։ Եվրոպայում մինչև 19-րդ դարը սև խավիարը մատուցվում էր միայն թագավորական ընդունելություններին։ Միջնադարյան Ռուսաստանում 12–14-րդ դարերում խավիարը համարվում էր «ճգնավորի սնունդ», քանի որ կարող էր օգտագործվել պահքի ժամանակ։ Բայց միաժամանակ այն նաև էլիտար ուտեստ էր իշխանների և բոյարների սեղանին։

19-րդ դարում Ռուսաստանն է դարձել աշխարհում խավիարի հիմնական արտադրողը։ Կասպից ծովի խոշոր ձկներն էին տալիս լավագույն սև խավիարը։ Սակայն 20-րդ դարում չափից ավելի որսն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհի այլ վայրերում հանգեցրեց այդ ձկների կտրուկ նվազման, ինչի պատճառով էլ խավիարը դարձավ ավելի թանկարժեք և հազվադեպ։

Ձկան խավիարը հիմնականում բաժանվում է երեք տեսակի.

–սև խավիար, որը ստացվում է թառափ տեսակի ձկներից՝ բելուգա՝ ամենաթանկն ու ամենամեծ հատիկներովը, հենց թառափ և սևրյուգա (աստղաձև թառափ),

–կարմիր խավիար, որը ստացվում է սաղմոնների ընտանիքից՝ սաղմոն, կետա, իշխան և այլն,

–դեղին խավիար, որը ստացվում է այլ տեսակների ձկներից՝ գայլաձուկ, սկումբրիա և այլն։

0Խավիարը, բացի ըստ ձկնատեսակների ու գույների բաժանումից, ունի նաև բաժանում ըստ խավիարի արտադրության:

–Հատիկավոր խավիարի ձկնկիթները միմյանց հետ կապված չեն և գնդաձև են։ Համասեռ զանգված ստանալու համար թարմ ձկնկիթը անցկացնում են մաղով, որի արդյունքում անցնելով մաղի անցքերով՝ այն անվնաս մաքրվում է թաղանթներից ու փառերից։ Սա ամենաբնական ու թանկ խավիարն է:

–Սեղմված խավիարի հատիկները հարթ և խիտ են։ Այն ստանալու համար թարմ որսած ձկան խավիարն աղում են, խառնում հագեցած աղի լուծույթում, տաքացնում մինչև 3840 օ C և չորացնում։ Չորացրած և թաղանթներից ու փառերից մաքրված զանգվածը սեղմում են ջարդիչներով կամ դնում մամլիչի տակ՝ ստանալով համապատասխան խավիար։

–Տրորած խավիարի դեպքում ձկնկիթը աղում են անմիջապես թաղանթով՝ հագեցած աղի լուծույթի հետ, ապա պահում աղաջրի մեջ մինչև օգտագործելը։

Սև խավիարը երբեմն ավելի թանկ է լինում, քան ոսկին: Դա պայմանավորված է նրանով, որ թառափաձկները հասունանում են շատ ուշ՝ 10–20 տարվա ընթացքում, և դրանց քանակը սահմանափակ է։ Աշխարհում գոյություն ունի «Almas» անունով բելուգայի սպիտակացված խավիար, որը պահվում է 24 կարատանոց ոսկե տարայի մեջ։ Դա ամենաթանկ խավիարն է, նրա գինը հասնում է մինչև 50–60 հազար դոլար մեկ կիլոգրամի համար։ Խավիարը համարվում է «սուպեր-սնունդ», քանի որ այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, B12 վիտամինով և թանկարժեք սպիտակուցներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԵԿ-ում հորդորում են հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արագածոտնի թեմի եկեղեցիներում Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդինԵրևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ. Ահազանգ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Հնարավորությունների հազվագյուտ պատուհան Հայաստանի համար. Ինչպես են երկրում պատրաստվում արհեստական բանականության նոր դարաշրջանին Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայան, կկառուցվի նորը Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելԿմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները Արտակարգ դեպք՝ Երևանում Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանԿառավարությունն օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող կարգավորումներ կսահմանի Հատուկջոկատայինները վնասազերծել են Կիևի փողոցներում մարդկանց գնդակաhարողին Ստեփանավան քաղաքում բացվել է «Հին Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում» ցուցահանդեսը․ մանրամասներ Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը Իրանը հայտնել է, թե որքան կտեւի Հորմուզի նեղուցի հատման սահմանափակումը Տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, դժվարացրել՝ դաշտային աշխատանքները Կառավարությունը փոխել է բուհերի ընդունելության կարգը Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը Կիևում տղամարդը փողոցում գնդակաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Ուժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԱռեղծվածային ու արտակարգ դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. բժիշկները պայքարում են տնօրենի, աշխատակիցների կյանքի համար Մեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի Մսրյանը АТР-500. Զվերեւի անսպասելի պարտությունը կիսաեզրափակիչում Թշնամին նոր, չափազանց պահանջներ է ներկայացրել, սակայն Թեհրանը չի նահանջի․ Իրանի ԱԱ գերագույն խորհուրդ «Արթիկ» ՔԿՀ-ի արտաքին պատի մոտ հայտնաբերվել են կասկածելի իրեր Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանին ԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանԻրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը օգուտ կբերի բոլորին. Թուրքիայի փոխնախագահ Վթար Դիլիջանի թունելում. կա վիրավոր Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում, հաջողվել է կանխել կրակի տարածումը Նախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՈւշադիր եղիր՝ ինչ վիտամին D ես տալիս երեխայիդՀերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ. Արտակ ԶաքարյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան