Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե ձեր ընտրած մասնագիտությունը թեկուզ աննկատ ծառայի մարդկանց, ձեր գործը կդառնա աղոթք». «Դասավանդիր հանուն Հայաստանի»-ն փոխում է կրթության որակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՀԸԲՄ գրասենյակում տեղի ունեցավ GoTeach մասնագիտական կողմնորոշման տոնավաճառը։ Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարբեր համայնքներից ժամանած ավելի քան 30 աշակերտ հնարավորություն ունեցան հանդիպելու «Դասավանդիր հանուն Հայաստանի» շրջանավարտ-դեսպանների և տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետների հետ։ Նման հանդիպումների հիմնական նպատակն է օգնել աշակերտներին՝ գտնել իրենց ապագա մասնագիտությունը։ Բանախոսները նշում էին՝ այսօր կան մասնագիտություններ, որոնք կարող են ապագայում չլինել, և հնարավոր է, որ ապագայում լինեն նոր մասնագիտություններ, որոնք այսօր մեզ ծանոթ չեն։ Իսկ սա իրական մարտահրավեր է բոլորիս համար։ Ուստի կարևոր է կարիերա կոչվող ճամփորդության ընթացքում ձեռք բերել բազմապիսի հմտություններ, լինել ճկուն և ժամանակ առ ժամանակ հարմարվել նոր իրավիճակին, երբ դու կարող ես անգամ մասնագիտական ուղղվածություն փոխել, նոր մասնագիտություն սովորել և քեզ համար նոր ոլորտներ բացահայտել։

Իրենց փորձառությամբ աշակերտների հետ կիսվեցին «Դասավանդիր հանուն Հայաստանիի» տարբեր սերունդների ուսուցիչները, որոնք իրենց առաքելությունը դասավանդման ոլորտում ավարտելուց հետո այժմ գործունեությունը շարունակում են տարբեր ոլորտներում։

Աստղիկը «Դասավանդիր հանուն Հայաստանի» շրջանավարտ-դեսպանների առաջին սերնդից է, ով այժմ ղեկավարում է Յուքոմ ակադեմիան։ Նա նշեց, որ ժամանակին դժվարությամբ է որոշել  մասնակցել ծրագրին, սակայն այժմ փաստում է՝ դա իր համար համարձակ և հիանալի որոշում էր։ «Լինելով մասնագիտությամբ մանկավարժ, աշխատելով կրթության ոլորտում՝ կարող եմ իմ գիտելիքներն ու փորձը տեղափոխել այլ հարթակ։ Իմ դեպքում Յուքոմն էր այդ նոր հարթակը։ Մենք կարող ենք ուսումնասիրել և զարգացնել հմտություններ, որոնք մեր ապագայում օգտակար կլինեն, որոնք կկարողանանք տարբեր ոլորտներում կիրառել։ Դրա համար ուզում եմ, որ ձեր միտքը բաց լինի, ուզում եմ, որ լայն մտածեք, հնարավորություններ միշտ կան և դրանք շատ են»։

Անդրանիկը «Դասավանդիր հանուն Հայաստանի» երրորդ սերնդի շրջանավարտ-դեսպաններից է։ Նա «Սաղմոս կերամիքսի» համահիմնադիրն է։ Անդրանիկն անկեղծանում է՝ երբ առաջին անգամ իր ձեռքերում հայտնվեց կավը ու սկսեց դրանով աշխատել, տեսավ, թե ինչքան նման է այն մարդուն։ «Կավը շատ խոնարհ է, չի դիմադրում, ենթարկվում է մեր ձեռքին ու ձևափոխվում է այնպես, ինչպես նրան կձևափոխես։ Կարող ես նրանից շատ գեղեցիկ բան ստանալ։ Մարդն էլ նման է կավին, եթե մենք թույլ ենք տալիս, որ մեր կյանքում Աստված մեր վրա ազդեցություն ունենա, մենք կարող ենք գեղեցկանալ, աճել, զարգանալ։ Հնարավորությունները մեր կողքով անընդհատ անցնում են։ Հաճախ դրանք չենք նկատում, դրանց անհրաժեշտ ուշադրություն չենք դարձնում»։

Անդրանիկը դասավանդել է ֆիզկուլտուրա Մովսես գյուղում։ Այստեղ նա ծանոթացել է ոչ միայն զարմանահրաշ մարդկանց, այլ կավի հետ։ «Սիրահարվեցի կավին։ Երբ ավարտեցի դասավանդման տարիները, որոշեցի՝ պետք է կավագործությամբ զբաղվեմ»։ Ինչ-որ պահից սկսած Անդրանիկը որոշում է անվճար դասընթացներ կազմակերպել բոլորի համար։ «Դասերին եկան միայն դպրոցականներ, որոնք այսօր իմ թիմակիցներն են։ Այդ դպրոցականներն այնքան են վաստակում, որ կարողանում են ապահովել իրենց բոլոր ծախսերը»։ Ծրագրի շրջանավարտ-դեսպանը խորհուրդ տվեց դպրոցականներին՝ եթե ձեր ընտրած մասնագիտությունը թեկուզ մի քիչ, թեկուզ աննկատ ծառայի մարդկանց, ձեր գործը կդառնա աղոթք, և դուք ձեզ երջանիկ կզգաք։

Կարինը ծրագրի շրջանավարտ-դեսպանների վեցերորդ սերնդից է։ Այժմ նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավարն է։ Երբ մեծանաս, ի՞նչ ես դառնալու։ Կարինի բնորոշմամբ, սա այն հարցն է, որ ամենաշատն է լսում դպրոցականը։ «Ինքս չգիտեի, թե ինչ եմ դառնալու, բայց մի բան կար, որ շատ լավ էի գիտակցում՝ սիրում էի ֆուտբոլը։ Տարիների ընթացքում հասկացա, որ այդ հնարավորությունները չունեմ դառնալու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ինքս ինձ խոստացա՝ եթե չեմ դառնում ֆուտբոլիստ, խնդիր չկա, դա ինձ չի կոտրում, կաշխատեմ սպորտի ոլորտում։ Լիբանանից եմ, այնտեղ եմ սովորել, բայց միշտ իմ ապագան տեսել եմ Հայաստանում։ Համաճարակի ընթացքում որոշեցի դիմել ծրագրին, ու հենց այդ որոշումն էլ դարձավ իմ մասնագիտական առաջին քայլերից ամենակարևորը։ Ծրագրի շրջանակում տեղափոխվեցի Արցախ, այնտեղ դասավանդեցի ֆիզկուլտուրա։ Այնտեղ երկու՝ շատ կարևոր բան եմ սովորել՝ լինել ուժեղ և դիմացկուն, ու ինքնավստահ, որովհետև այնտեղ այդքան էլ հեշտ չէր կյանքը։ Հիմա դա ինձ օգնում է իմ աշխատանքում։ Միշտ լսեք ձեր ներքին ձայնին, որովհետև շատ անգամ հենց այդ ձայնն է, որ որոշիչ կդառնա ձեր կյանքում»։

Շուշանիկն աշխատում է Գյումրիում գործող Ավստրիական զարգացման գործակալությունում՝ որպես խորհրդատու։ Նա «Դասավանդիր հանուն Հայաստանի» շրջանավարտ-դեսպանների վեցերորդ սերունդից է։ «2020 թվականին «Դասավանդիր հանուն Հայաստանի» կազմակերպությունը իր 6-րդ սերնդին ուղարկեց դպրոցներ, և Արցախ հասնելուց հետո պարզ դարձավ, որ դասերը սկսելու ենք սեպտեմբերի 14-ից։ Այսինքն՝ երբ սկսվեց պատերազմը, ընդամենը 2 շաբաթվա ուսուցիչ էի։ Սեպտեմբերի վերջին վերադարձել էինք Հայաստան, չգիտեինք, թե ինչով զբաղվել և հենց այդ օրերին «Դասավանդիր հանուն Հայաստանիի» մի քանի կամավորների հետ որոշեցինք աշխատել այն երեխաների հետ, որոնք Արցախից Հայաստան էին տեղափոխվել, նրանք հյուրանոցներում էին և հրաժարվում էին գնալ դպրոցներ։ Սկսեցինք արտակարգ իրավիճակների կրթության ծրագիրը։ Դիլիջանում իմացա, որ պատերազմը վերջացել է, իմացա նաև, որ իմ գյուղը դեռ կա, և առաջին բանը, որ որոշեցի, վերադառնալն էր։ Դեկտեմբերի 3-ին արդեն Արցախում էի։ Շատ գեղեցիկ տարիներ ունեցա այնտեղ։ Իսկ վերադառնալով Հայաստան, փորձում էի հասկանալ, թե ինչ անել, որպեսզի իմ դերը կրթության ոլորտում շարունակվի։ Գյումրիում գործող Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի հետ տասը հանրակրթական դպրոցներում իրականացրել ենք 220 հազար եվրո արժողությամբ ծրագիր և ընդհանրապես կրթության ոլորտում ունեցել ենք 966 հազար եվրոյի ներդրում։ Ամբողջ Շիրակի մարզում փորձել ենք փոփոխություն բերել գրադարանների, մշակութային կենտրոնների, երաժշտական ու արվեստի դպրոցների, սպորտդահլիճների, հանրակրթական դպրոցների կյանքում։ Ունեցել ենք հնարավորություն դպրոցներին ապահովելու դուալ կրթության հնարավորությամբ, դպրոցներին կից բացել ենք ջերմոցներ։ Հիմա երեխաները իրենց առօրյան և ընդհանրապես կյանքը կարողանում են շատ ավելի հեշտ կազմակերպել։ Չվախենաք որոշում կայացնելուց, եթե անգամ դրանք սխալ լինեն, ձեզ հաստատ ինչ-որ բան սովորեցնելու են»։

DHL Armenia-ն և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանին» համագործակցում են DHL Group-ի և Teach For All-ի համաշխարհային նախաձեռնության՝ GoTeach ծրագրի շրջանակում, որի նպատակն է երիտասարդներին պատրաստել աշխատանքային շուկային։

Լուսինե Առաքելյան

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ