Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լուրջ անհանգստություններ էլեկտրաէներգետիկ համակարգում. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ ամբողջ էլեկտրաէներգետիկ համակարգում լուրջ անհանգստության ալիք է բարձրացել, որը կապված է ՀԷՑ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նախ՝ համակարգի ընկերություննների սեփականատերերը խիստ ան հանգստացածեն օրենսդրական վերջին փոփոխություններից, որոնց արդյունքում սկսեց իրականացվել ՀԷՑ-ը խլելու գործընթացը: Լուրջ մտահոգություն է առաջացնում հատկապես այն հանգամանքը, որ, ըստ այդ օրենսդրական կարգավորումների, իշխանությունը կարող է ցանկացած մտացածին պատճառով «եզրակացնել», որ այս կամ այն ընկերությունում «կառավարման ճգնաժամ» է, և ժամանակավոր կառավարիչ նշանակելով՝ խլել ընկերությունը:

Էներգետիկ համակարգում գործունեություն իրականացնող ընկերությունների սեփականատերերը, բավականին քաջատեղյակ լինելով էլեկտրաէներգետիկ համակարգի խնդիրներին, արձանագրել են, որ իշխանությունների ասածները ո՛չ «կառավարման ճգնաժամի» հետ կապ ունեն, ո՛չ էլ իրավաբանության հետ, այլ ընդամենը ապագա ընտրողների համար ականջահաճո ձևակերպումներ, մեծ թվեր ու իբր «թալանի փաստեր» հրապարակելու միջոցով իշխանությունը փորձում է գեներացնել «ճգնաժամի» պատկերը: Ավելին, «կառավարման ճգնաժամը հիմնավորող փաստերից» մի քանիսն ուղղակի ապշեցրել են, խոսքը մասնավորաբար ՀԷՑ-ի վարկային գծեր ու վարկեր ունենալու կամ պլանային անջատումների քանակը նվազագույնի հասցնելու վերաբերյալ արված հայտարարությունների մասին է, որոնք, ըստ մասնագետների, մեղմ ասած, աբսուրդ են: Ավելին, էլեկտրաէներգետիկ համակարգի ընկերությունների սեփականատերերը վստահ են, որ հարմար պահին իշխանությունն այս նույն ձևով կարող է խլել համակարգի ցանկացած ընկերություն՝ սկսած «Գազպրոմ Արմենիայից» մինչև փոքր հիդրոէլեկտրակայաններ:

Մեկ այլ խնդիր էլ կա, որ լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս: Խոսքը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մասին է, որը, առանց խորանալու կատարվողի հետևանքների մեջ, անձնապես ստանձնել է այս՝ պետության և էլեկտրաէներգետիկ համակարգի համար քայքայիչ ազդեցություն ունեցող գործընթացի պատասխանատվությունը: Սեփականատերերը տարակուսում են, թե ինչպես կարող է որևէ մեկը նման քայքայիչ պատասխանատվություն ստանձնել, եթե նույնիսկ այդ ամբողջ գործընթացը սահմանվել է օրենքով, որն, իմիջիայլոց, ՍԴ-ում վիճարկման փուլում է (օրերս այդ օրենքի վիճարկումը ՍԴ-ում վարույթ է ընդունվել), և առկա են Ստոկհոլմյան արբիտրաժի ու նույնիսկ ՀՀ կառավարության անունից ուղարկված պաշտոնական կարծիքները, որ պետք է կասեցվի ՀԷՑ-ի նկատմամբ իրականացվող գործընթացը: Համենայն դեպս, մինչ օրս վերջին կարծիքը պաշտոնապես չի փոփոխվել՝ անկախ այն հանգամանքից՝ նման եզրակացություն տվողը պաշտոնանկ է արվել, թե ոչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Այս սովորական սարքը կա գրեթե յուրաքանչյուր տանը, բայց շատերը չգիտեն, թե ինչ վտանգներ կարող է առաջացնել սխալ օգտագործման դեպքումԲրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի եղանակը այլևս նախկինը չէ․ ինչ է սպասվում առաջիկա տարիներինԵթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա Կոստանյան2026-ի ամենավտանգավոր խաբեությունները․ ինչ նոր մեթոդներով են մարդկանց դատարկում բանկային հաշիվներըՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացելԽմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»«Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Տղամարդը տնից առևանգել է քնած 5-ամյա աղջկա և uեռական բռնnւթյան ենթարկել անտառումՆրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանՈրոշ ժամանակ գազ չի լինելու Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա. Հաջիև Գիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Ինչպես է ստացվում որ մահերը կտրուկ շատացել են. ի՞նչ է կատարվում ՀայաստանումՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի Առնվազն մինչև 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներում Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-իԱրևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զnhեր և վիրավnրներ. Ուկրաինայի ԱԻՊԾ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ