Երևան, 09.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանական ապտակ Ռուսաստանին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի վերջին հայտարարությունները հերթական անգամ սրել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ավելին, Ադրբեջանը պարզապես ծաղրել է պաշտոնական Մոսկվային։ Մասնավորապես, Մեդինսկին նշել էր, թե Կիևի հետ լիարժեք խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում զինադադարը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի՝ որպես օրինակ՝ բերելով Ղարաբաղը։

«Եթե մենք դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չհամաձայնվենք իրական խաղաղության շուրջ, պարզապես կնքենք ինչ-որ տեսակի զինադադար, ապա դա կլինի՝ գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածք՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Մոսկվան չի ցանկանում, որ ստեղծվի հսկա Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է բռնկվել միջուկային պատերազմ։ Ահա թե ինչու մենք ուզում ենք դադարեցնել, կնքել լիարժեք խաղաղություն և ճանաչել նոր տարածքները»,- նշել է Մեդինսկին։ Մի կողմ թողնենք այդ հայտարարությունների հակաիրավական և հակաօրինական, ինչպես նաև հակահայկական բնույթը։ Պաշտոնական Երևանը որևէ կերպ չի էլ արձագանքել Մեդինսկիին։ Ու փաշինյանական իշխանությունը, սովորաբար, հակահայկական դրսևորումներին չի արձագանքում։

Փոխարենը բավականին կոշտ արձագանք է արել Ադրբեջանի արտգործնախարարությունը, նշելով, թե Վլադիմիր Մեդինսկիի հայտարարությունն ափսոսանք և զարմանք են առաջացնում։ Զարմանալի է, որ Ռուսաստանի նախագահի օգնական և պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել, ասել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։ Ամենաուշագրավ ձևակերպումը սա է. «Ցավոք, Ռուսաստանի նախագահի օգնականը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատում է Ղարաբաղում իրավիճակի հետ։ Նման համեմատությունն անտեղի է, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ այլ երկրի տարածքային ամբողջականությունը և ագրեսիվ պատերազմ չի վարել որևէ այլ երկրի դեմ»,- ստել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Փաստացի պաշտոնական Բաքուն առնվազն Մոսկվային մեղադրում է այլ պետությունների տարածքային ամբողջականությունը խախտելու և ագրեսիվ պատերազմ վարելու համար, իսկ Ռուսաստանից դեռևս որևէ արձագանք այս լկտի հայտարարությանը չկա։

Ինգա Օհանյան

Չինաստանը կասեցրել է ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապված մետաղների ԱՄՆ արտահանման արգելքըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը «Հայլուր» լրատվականինՍասունցի Դավթի հրապարակում բախվել են «Գազել» ավտոաշտարակը և «Volkswagen»-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2000 դոլար Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդները Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին լուսանի է տեսանկարահանել ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել 2014-ին սպանված զինվորի մասունքները 5 տարի առաջ իշխանությունը մեկ ստորագրությամբ հանձնեց Արցախի մեծ մասը Իրանը հայտնել է Չինաստան նավթի արտահանման ռեկորդային մակարդակի մասին Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 69 000-ըԻմունային համակարգը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ. գիտնականները հայտնաբերել են ուռուցքի թույլ կողմըԿանարյան կղզիներում ուժեղ ալիքները երեք մարդու քշել տարել են օվկիանոս ժողովուրդն է մեր կյանքի առանցքն ու ծառայության նպատակը՝ Քրիստոսի ներկայությամբ շաղախված․ Արամ Ա«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին վաղարշապատցիների հետ Վաղարշակ Քեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Կոտայքի մարզում բախվել են «Audi»-ն և «Toyota»-ն. կա 1 տուժшծ Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքըԱյս հողում թուրքական զnրքեր չեն լինի. Նեթանյահուն՝ Գազայի մասին Մեր ամերիկացի գործընկերների հետ միասին Հունգարիային պատրաստում ենք այս նոր դարաշրջանին. ՕրբանՆրանք, ովքեր դեմ են մաքսատուրքերին, հիմարներ են. Թրամփ Հերթական մանիպուլյացիան է… Էդմոն ՄարուքյանԱմերիկյան զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դադարեցվել է ԱՄՆ-ում շաթդաունի պատճառովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հակված է արգելելու միջnւկային փորձարկումները, սակայն եթե դա անի մեկ այլ երկիր, Մոսկվան կպահպանի հավասարությունը․ ՊեսկովՀաղթանակից հետո խաղաղության քամիներ են փչում, և Թուրքիան ուրախ է դրա համար․ ԷրդողանՖիլիպիններում առնվազն 900,000 մարդ է տարհանվել «Ֆունգ Վոնգ» գերթայֆունի պատճառովԻրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը ԵՄ-ն նշել է այն երկրները, որոնց համար բացառություն է արվել ռուսաստանյան նավթի մատակարարումների հարցումԱրեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում` ուղղված Երկրին. բռնկման ուժգնությունը շարունակում է աճելՀորոսկոպ. Մերկուրիի հետադարձ շարժումը կենդանակերպի բոլոր նշանների համար Մինչև 500,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10,500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը․ նախարարՇիրակի մարզում «Volkswagen Jetta»-ն բшխվել է երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներՍերբիայի առաջնությունը Ռուսաստանի առաջնությունից թույլ է․ Թիկնիզյան Բրազիլիայում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով զnհերի թիվը անցել է 6-ից, վիրшվորների թիվը՝ 700-ից Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդներըՀայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ ԽաչատրյանՎերականգնվող էներգիայի աղբյուրները առաջին անգամ գերազանցել են ածխինՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսաստանը սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի Ալյասկայի գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների վավերականությունը. Լավրով Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել Բաքվի համաձայնության դեպքում կարող է կազմակերպվել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հանդիպում. թուրք նախարար Առեղծվածային դեպք՝ Երևանում. 18-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Գայի պոստի» մոտ վթարի են ենթարկվել հարսանեկան արարողության մեկնողները Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմանի երկխոսությունը, սակայն ոչ այնքան արագ, որքան ցանկալի է. Լավրով Վթարային ջրանջատումներ են. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Պարմա»-«Միլան» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ ուժ և տոկունություն մաղթելով նրանց. Նաիրի Սարգսյան44-օրյա պшտերազմից անցել է 5 տարի․ քաղաքացիները Եռաբլուր են այցելում Ոսկետափում մեքենաներ են բախվել, վերջինը բախվել է կանգառասրահին․ վիրավոր կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է, գալու է օրը՝ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին. Խաչիկ ՄանուկյանՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ նոյեմբերի 9-ի համար