Երևան, 18.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լարված իրավիճակն ու քաոսը Լոս Անջելեսում պահպանվում են. նահանգը դատական հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը երկուշաբթի դատական հայց կներկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նկատմամբ՝ անկարգությունների դեմ պայքարելու նպատակով նահանգում ազգային գվարդիա տեղակայելու համար:

«Նախագահն ավելի վատացրեց իրավիճակը։ Նա յուղ է լցնում կրակի վրա՝ հայտարարելով, որ կգլխավորի ազգային գվարդիան: Դա անօրինական, անբարոյական արարք է, որը հակասում է Սահմանադրությանը»,- նշել է նահանգապետը և հավելել, որ դատական հայցը կվիճարկի առանց նահանգի համաձայնության Կալիֆոռնիայի ազգային գվարդիան դաշնայնացնելու Թրամփի որոշումը ճի՞շտ է, թե՞ ոչ:

Նահանգապետը Թրամփի գործողություններն անվանել է «հակասահմանադրական» և «անօրինական»։

Անկարգությունները ճնշելու համար Լոս Անջելես են ժամանել Ազգային գվարդիայի զորքերը՝ բաղկացած 2000 զինվորականից:

Իրավիճակը շարունակում է մնալ լարված ու պայթյունավտանգ:

Լոս Անջելեսի կենտրոնում կիրակի օրը ձերբակալվել է ընդհանուր առմամբ 27 մարդ, լրագրողներին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության պետ Ջիմ ՄաքԴոնելը երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ։ ՄաքԴոնելը նշել է, որ ենթադրյալ հանցագործությունների թվում են ոստիկանի վրա Մոլոտովի կոկտեյլ նետելը և մոտոցիկլետով ոստիկանական շարքին մխրճվելը։ 

CNN-ը հայտնում է, որ ոստիկանությունը օգտագործել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ՝ ամբոխը ցրելու համար, ոմանք ձերբակալություններ կատարելիս հարվածել և հրել են ցուցարարներին, կիրառվել է բիրտ ուժ։ Ցուցարարները հրկիզել են առնվազն երկու ոստիկանական մեքենա։ Լոս Անջելեսի ամբողջ կենտրոնը հայտարարվել է անօրինական հավաքների տարածք։

Հիշեցնենք՝ երկրի իշխանությունները և ցուցարարները օրեր շարունակ բախումների մեջ են միգրացիոն գործակալների կողմից տասնյակ մարդկանց ձերբակալելուց հետո։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ գործի կդնի ազգային գվարդիայի 2 հազար ծառայողի՝ Լոս Անջելեսում անօրինական միգրանտների դեմ ռեյդերը բոյկոտողների հետ տեղի ունեցած բախումների կապակցությամբ: Պենտագոնի ղեկավարը չի բացառել բանակի կիրառումը։ Կալիֆոռնիայի  նահանգապետ Գևին Նյուսոմը և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետը Սպիտակ տանը մեղադրել են սադրանքի և վախ սերմանելու փորձի համար:

Լոս Անջելեսում մի քանի օր շարունակ ընթանում են բողոքի ցույցեր, որոնք ուղղված են ներգաղթյալների շրջանում իրավապահ մարմինների իրականացրած ստուգայցերի դեմ։ Դրանցից հետո քաղաքի տարբեր հատվածներում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնց ընթացքում ձերբակալվել և բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ։

Կալիֆոռնիան ավանդաբար դեմոկրատների հենակետն է համարվում, և Թրամփը բազմիցս բուռն է անդրադարձել այնտեղ տեղի ունեցող ցանկացած իրավիճակի: Մայիսին նա սպառնացել է կրճատել նահանգի ֆինանսավորումը և չեղարկել 126,4 միլիոն դոլար հեղեղումների կանխարգելման ծրագրերը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ին Իրանում հերքել են նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին տեղեկությունը Սյունիքի մարզի գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանացել վիրավոր կնոջ եղբայրը. «Էրեբունու» բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Շրջադարձային պահը «Հըզբոլլահ»-ի առաջնորդի սպանությունն էր. Նեթանյահու Փաստաբան Ռոման Երիցյանն արցախցիներին կոչ է արել ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքվել նրա տան մոտ Իրանը հայտարարել է հերթական իսրայելական ռազմական ինքնաթիռի խոցման մասին Եթե եկեղեցուն պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործներ ենք, էստեղ կանգնած ենք՝ եկեք վերցրեք. Կարեն Կարապետյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. եղանակը՝ հունիսի 18-22-ը Իրանում ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի «քաոսի». Մակրոն Իսրայելը հայտարարել է, որ չի դադարեցնի Իրանի դեմ գործողությունները, քանի դեռ Ֆորդոն չի վնասվել Միացյալ Նահանգները լուծարել է Ռուսաստանի վրա ճնշման աշխատանքային խումբը Հայաստանում քրեական վարույթները հարկ եղած դեպքում հարուցվում են քաղաքական ուղիղ հրահանգով. Թաթոյան Հունիսի 18-ին, 19-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Վթարային անջատումներ՝ հունիսի 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակ Ակնհայտ է, որ վարչախմբի հոգևարքը խորանում է, այն անցել է բացարձակ ապօրինի գործողությունների, որի համար անխուսափելի պատիժ է կրելու. Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից Վրաստան մուտք գործելուց առաջ պետք է ուղևորների ցուցակ ներկայացնեք. մանրամասներ Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա Մայր Աթոռը հայտարարություն է տարածելԻրանն ակտիվորեն չի զբաղվում միջուկային զենքի մշակմամբ. CNN Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնված «Իրանի գերագույն առաջնորդը», առայժմ չենք ուզում վերացնել նրան. Թրամփ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվեր է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի նորեկը Ռուս-ուկրաինական պատերազմի ուրվականն է թևածում. իրանցիների հոսքից վարձով տները կթանկանա՞ն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ․ Արտակ ԶաքարյանՀայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան Հայ-իրանական նախագծերում փոփոխություններ չեն լինի. դեսպան ՆԱՏՕ-ն այլևս չի հայտարարելու, թե ինչ զենքեր է մատակարարում Ուկրաինային Մհեր Գրիգորյանը և Ալեքսանդր Թիմանը մտքեր են փոխանակել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման շուրջ Իրանում ռեժիմի փոփոխությունն Իսրայելի նպատակը չէ. ԱԳ նախարար Արաղչին քննարկել է իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի պաշտոնակիցների հետ «Սա իրական պատմություն է, որի հերոսներից ոմանք կենդանի են ու եկել էին ներկայացումը դիտելու». պրեմիերա՝ «ՀանդԱրտ» այգում Մալենայի նոր ֆոտոշարքը Լարված իրավիճակ՝ Արմավիրում.մի քանի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը ու սպառնում են դիմել էլ ավելի կտրուկ միջոցների Աննախադեպ պտտահողմի հետևանքները. ի՞նչ վնասներ կրեց Ապարանը, փոխհատուցում կլինի՞ Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ Հռոմի պապը երկու շաբաթ կանցկացնի Կաստել Գանդոլֆոյի ամառային նստավայրում Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է. Իրանի դեսպան 24 ժամ ջուր չի լինի հազարավոր հասցեներում Առաջին անգամ չէ, որ եկեղեցու դեմ պայքարում են. Հրայր Կամենդատյան Նիկոլի դատական համակարգը չի տարբերվում Նիկոլի ֆեյսբուքյան էջից․ Մկրտչյան Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան Մեր նման փոքր և խոցելի երկրների գոյատևման բանալին մաքսիմալ շրջահայացությունը, դաշնակիցների վստահությունից կառչելն ու իրենց հավաքական-անվտանգային հովանոցի տակ ամուր կանգնելն է. ԶաքարյանԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար Կիմ Չեն Ընը ՌԴ կուղարկի 1,000 սակրավոր և 5,000 ռազմական շինարար