Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կովի կաթի հիմքով ալկոհոլային «խաբեբա» խմիչք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետք չէ մտածել, որ բոլոր ալկոհոլային խմիչքները արդեն իսկ հորինված են մեր նախապապերի կողմից, իսկ մեր ժամանակներում մնացել է միայն դրանք կատարելագործել։ Իրականում «զրոյից»՝ լրիվ նոր բաղադրատոմսեր են հորինվում նույնիսկ հիմա։

Օրինակ՝ ծագող արևի երկրի՝ Ճապոնիայի բնակիչները բավականին հաջողակ են եղել այդ հարցում։ 2007 թվականին ճապոնական խանութներում հայտնվեց տարօրինակ ալկոհոլային խմիչք՝ գարեջուր, որի հիմքը կովի կաթն է։ Նման անսովոր արտադրանք ստեղծելու գաղափարը ծագել էր Հոկայդո կղզուց մի երիտասարդ ֆերմերի մտքում։ Նա ցանկանում էր օգտագործել այն ավելցուկային կաթը, որը առաջանում էր գերարտադրության և սպառման ծավալների անկման արդյունքում։ Ֆերմերն իր գաղափարն առաջարկեց Աբաշիրի գարեջրագործական ընկերությանը, որն արդեն հայտնի էր իր բազմազան գարեջրերով: Նման անսովոր գարեջուր պատրաստելու գաղափարը հետաքրքրեց ճապոնացի գարեջրագործներին, և նրանք որոշեցին թողարկել կաթնային գարեջրի շարք Bilk ապրանքանիշի ներքո (անգլերեն beer և milk՝ գարեջուր և կաթ բառերից):

Սակայն նախ անհրաժեշտ էր փոխել գարեջրի արտադրության ավանդական բաղադրատոմսը։ Դժվարությունն այն էր, որ կաթը ջրի բավականին վատ փոխարինող է։ Նրա եռման կետը ցածր է ջրից, նաև ունի օսլայի բարձր պարունակություն։ Ճապոնացիները լուծեցին այդ խնդիրը՝ կաթը տաքացնելով ոչ թե կրակի վրա, այլ տաք օդի հոսքի միջոցով։ Գայլուկը և գարեջրի խմորիչը ավելացվում են պահանջվող ջերմաստիճանում տաքացված կաթին, ապա որոշ ժամանակ թողնում են այդպես։ Աստիճանաբար, խմորման գործընթացի ընթացքում գարեջրի գույնը փոխվում է, և այն ձեռք է բերում հաճելի սուրճի երանգ։ Սառչելուց հետո ստացված ըմպելիքը գործնականում ոչնչով չի տարբերվում ավանդական ֆիլտրացված գարեջրից։ Ոչնչով, բացի համից։ Արտադրողը, ինչպես նաև նրանք, ովքեր փորձել են Բիլկը, պնդում են, որ այն ունի զարմանալի մրգային համ ու անսովոր հետհամ, և խորհուրդ են տալիս այն օգտագործել կաթնային շոկոլադի հետ։ Դա իսկապես անսովոր համադրություն է գարեջրի համար։ Քիչ հավանական է, որ Հոկայդո կղզուց դուրս Բիլկ հանդիպեք որևէ այլ տեղ։ Ճապոնիայից դուրս նման էկզոտիկ խմիչքների սիրահարներ չափազանց քիչ կան։ Բացի այդ, ճապոնացի կաթնավաճառները, ըստ երևույթին, լավ չեն տիրապետել անգլերենին։ Բանն այն է, որ bilk բառը անգլերենից թարգմանվում է որպես «խաբել» կամ «խաբեբա»։

Քիչ հավանական է, որ «խաբեբա» ապրանքանիշը լավ վաճառվի միջազգային ասպարեզում, առավել ևս, մեղմ ասած, ոչ այնքան ավանդական բաղադրատոմսը հաշվի առնելով։ Բայց նրանք, ովքեր լինում են Ճապոնիայում, ճիշտ կանեն, եթե փորձեն, չնայած այդ հրաշքն արժե մոտ 380 իեն։ Մի փոքր թանկ է, բայց էկզոտիկայի իսկական սիրահարների համար դա ոչինչ է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անդրանիկ Խաչատրյանը լքել է Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ խաղափուլը. կա միանձնյա առաջատար Կանադայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի կողմից չորս հայի ազատ արձակումը Ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 16-ից 20-ը Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանՄարտաֆիլմ հիշեցնող դեպք՝ Երևանում Ռուսաստանը ձգտում է երկարատև խաղաղության. Վլադիմիր Պուտին ՆԱՏՕ-ն Գերմանիայում սկսել է տարվա ամենամեծ զnրավարժություններից մեկը՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը վիզայի մերժման պատճառով «Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին Արման Ծառուկյանը հայտնել է, թե որքան գումար կա իր անձնական հաշիվներում Բյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիՀամայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Բջջային հեռախոսներ ներկրելու գործով քրվարույթը նախաձեռնվել է ՊԵԿ կողմից Հայաստան - Լիբանան՝ 8:3 Անչափ հուզիչ տեսանյութ․ 5 տարվա գերությունից հետո Վիգենի և Լինդայի առաջին հանդիպումը Գողության և մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքներով հետախուզվող 71-ամյա տղամարդուն հայտնաբերել են Զաքյան փողոցում Հայաստանում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Արտակարգ իրավիճակ՝ Դավիթ Բեկ փողոցում. բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարների Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՊաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն Մարուքյան Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Բլոգերին թմրանյութերի ազդեցության տակ ու վիրավոր գտել են փողոցիցՄեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանԱվտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնի․ մանրամասներ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Մահացել է Գագիկ Եգանյանը Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ 5 ամենահզոր ռազմանավերը, որոնք կտիրեն ծովերին 2026 թվականինԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա ՍողոմոնյանՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Գիտնականները հիպերտոնիայի վերաբերյալ սենսացիոն հայտնագործություն են արել 2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՆԱՍԱ-ն տիեզերքից գրանցել է Երկրի վերևում տարօրինակ երևույթ. ի՞նչ է դաՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժում