Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր Լավրենտը։ Հինգ տարեկանից դպրոց հաճախեց, իրեն մանկապարտեզում արդեն անհետաքրքիր էր։ Ինչ-որ առումով սա փորձնական քայլ էր։ Մտածում էինք՝ կմնա, լավ, չէ, ուրեմն մեկ տարի հետո կհաճախի։ Բայց խնդիրներ չեղան, և արդյունքում մեկ տարի շուտ ավարտեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լավրենտիի մայրիկը՝ տիկին Անին։

Լավրենտին ծնունդով Երևանից է, հաճախել է Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց։ Մայրիկը նշում է՝ առաջինից հինգերորդ դասարաններում որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Դրանից հետո առաջադիմությունը փոխվեց, քանի որ սկսեց արդեն պարով զբաղվել։ Ժամանակը չէր հերիքում։ Մենք էլ մի տեսակ պահանջկոտ չէինք, թույլ էինք տալիս, որ նա հասկանա, թե ինչն է իրեն ավելի հոգեհարազատ ու հետաքրքիր։ Մաթեմատիկայի հետ սեր չուներ, բայց հումանիտար առարկաներ սիրում էր։ Իրեն հեշտ էին տրվում լեզուները, շատ պարզ ու մաքուր խոսում էր ռուսերեն, զուգահեռ նաև անգլերենն ու գերմաներենն էին։ Դպրոցը գերմանական թեքումով էր, երբ ընտրում էինք դպրոցը, դա մեծ դեր խաղաց, քանի որ արտերկրում սովորելու, ինչ-որ ծրագրերի մասնակցելու համար օտար լեզուն կարևոր նշանակություն ունի»։

Մայրիկն անկեղծանում է՝ որդու՝ բանակում ծառայելու մասին երազանք չեն ունեցել։ «Իրեն այդ կարգավիճակում չենք պատկերացրել։ Մտածում էինք, որ նա այնպիսի ուսումնական հաստատությունում կսովորի, որ զինվորական ծառայությունը կհամատեղի կրթության հետ։ Կծառայեր, բայց ոչ դիրքում»։

Լավրենտին 8 տարեկանից հաճախել է Երկաթուղայինների «Անի» պարախումբ, պարել Robstyle խմբում, «Սարդարապատ» համույթում, «Բերդ» պարային անսամբլում։ «Ամեն ինչ սկսվեց «Անի» պարախմբից։ Իր ընկերները պարի էին գնում, Լավրենտն էլ ցանկություն հայտնեց նրանց հետ գնալու։ Եկավ տուն, մեզ ասաց, որ անհրաժեշտ ամեն ինչ գնենք, ուզում է պարի հաճախել։ Իր ընկերներից նա միակը դարձավ, որ շարունակեց պարի ուղին։ Պարն իր տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին։ Նա կարող էր «Սարդարապատում» պարելով և՛ իր զինվորական ծառայությունն անցնել, և՛ իհարկե, չթողնել պարը։ Քննության օրը ՊՆ-ի ներկայացուցիչն ասել էր՝ չես կարող մասնակցել այս քննությանը, որովհետև ունես «սրտի հոդված»։ Բոլոր մարզիկներն ու պարողներն ունեն սրտի առիթմիա, դա բնական երևույթ է։ Այդ պաշտոնյան ասել էր՝ չեմ կարող թույլ տալ, որ մասնակցի քննությանը, իսկ եթե բեմի վրա իր սիրտը կանգնի՞... Իր սիրտը բեմի վրա չկանգնեց։ Իր վիրավորումը եղել է ԱԹՍ հարվածից՝ թիկունքից դեպի սիրտ»։

Դեռ ավագ դպրոցում Լավրենտին հստակ որոշել էր, որ կրթությունը շարունակելու է պարարվեստի ուղղությամբ։ 2021 թվականին ընդունվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Պարարվեստի մանկավարժություն բաժին»։ «Ուսանողական այդ մեկ տարին հրաշալի անցկացրեց «Բերդ» պարային անսամբլում՝ Կարեն Գևորգյանի ղեկավարությամբ։ Շատ մեծ դպրոց անցավ, ափսոս, որ կիսատ մնաց»։

Լավրենտին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության 2022 թ. հուլիսի 28-ին։ Ծառայում էր Սոթքում։ «Ամառային զորակոչի ամենավերջին օրն էր։ Վիճակահանությամբ ընտրեց Սոթքի զորամասը, բայց առաջին 20 օրը ծառայել է Կարճաղբյուրում, հետո տեղափոխվել Սոթք։ Օգոստոսի 28-ին՝ իր երդմնակալության արարողությանը, առաջին ու վերջին անգամ ենք իրեն տեսել զինվորական համազգեստով»։

Լավրենտին անձնական կորուստներ էր ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ։ «2020 թվականին իմ եղբայրը՝ Լավրենտի հարազատ քեռին, կամավոր մեկնել է Արցախ։ Նա զոհվեց հոկտեմբերի 28-ին, իրեն 40 օր հետո գտանք։ Այդ ընթացքում Լավրենտը շատ «մեծացավ»։ Նույն ժամանակ նաև իր ընկերոջը՝ Շահենին կորցրեց։ Շահենը պարում էր «Բերդ» անսամբլում։ Միասին պարել էին «Անի» պարախմբում, Շահենի օրինակով համալսարան էր ընդունվել։ Մտերիմ ընկերներ էին։ Շահենի կորուստն աննկարագրելի էր Լավրենտի համար։ Մինչև հիմա տղայիս ձայնն ականջներումս է, երբ ասում էր, որ Շահենն էլ չկա»։

Պատերազմը չշրջանցեց նաև Լավրենտիին։ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Լավրենտիի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը յոթ անց կեսի կողմերը։ «Ճաշի ժամը վերջացել էր, խոսեցինք, ասաց՝ մա՛մ, ծանրամարտ ենք նայում, ամեն ինչ նորմալ է։ Ես էլ իրեն հարցրեցի՝ բալե՛ս, այդտեղ ապահո՞վ է։ «Մա՛մ, ամենաապահով տեղում եմ»։ Չգիտեմ, թե ինչու եմ նման հարց տվել իրեն։ Դա մեր վերջին զրույցն էր։ Գիշերը 12 անց կես ինձ զանգեցին՝ Անի՛, պատերազմ է։ Զանգում էինք Լավրենտին, չէր պատասխանում, իրեն անընդհատ գրում էի՝ մի վերցրու հեռախոսը, բայց գոնե մի բառ գրի։ Լավրենտը զոհվել է գիշերը 00։20-ին։ Առաջինը հարվածում են Սոթքի զորամասին, տղաները ներսից անկանոն դուրս են գալիս, որովհետև, մեր տեղեկություններով, այդ պահին համակարգող չի եղել։ Լավրենտը զոհվում է ԱԹՍ-ի՝ ընդամենը 2 սմ բեկորից»։

Լավրենտին տուն է «վերադառնում» հաջորդ օրը։ «Առաջին րոպեներին, երբ ամուսինս հայտնեց լուրը, իրեն ասում էի՝ դու չես տեսել, ոչ մեկին մի հավատա։ Իմ այդ հերքումից մեր շրջապատի մարդկանց սրտում էլ կասկած հայտնվեց։ Բայց իրականությունն այլ էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրած 18 տարվա ընթացքում այնքան սիրուն անուն է թողել տղաս, այդ անունը պետք է բարձր պահենք։ Հպարտություն եմ զգում, որ Լավրենտի մաման եմ։ Բարի էր, կամեցող, ընկերասեր։ Յուրաքանչյուրի մեջ փորձում էր մի լավ բան գտնել։ Շատ լավ ընկերներ ունի, որոնք մեզ հիշում են, այցելում, մեր կողքին են։ Շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ նման երեխաներ են դաստիարակել։ Լավրենտի ծննդյան օրերին գիշերը գնում ենք իր մոտ այն մտքով, որ մենակ մնանք իր հետ, շնորհավորենք։ Բայց Լավրենտի ընկերներն արդեն Եռաբլուրում են լինում։ Իր համակուրսեցիները տղայիս 20-ամյակի առիթով համալսարանում միջոցառում էին կազմակերպել, շատ գեղեցիկ բեմականացում, որը պատմում էր նրա կյանքի պատմությունը։

Իմ տղան հիանալի ընկերներ ունի, նրանք շարունակում են ընկերություն անել մյուս որդուս՝ Հարությունի հետ։ Նրա կողքին են, մեր կողքին են։ Միայն սա է ինձ ապրելու ուժ տալիս։ Եղբորս կորուստը դատարկություն բերեց, բայց Լավրենտին ինձ կյանք էր վերադարձնում։ Ասում էր՝ համերգ ունեմ, ամեն ինչ անում էր, որ ներկա լինեմ, չպարփակվեմ։

Իսկ հիմա... Շատ բարդ է, ամեն օր երազում ենք մեռնելու մասին։ Ամեն առավոտ ասում ես՝ այսօր էլ արթնացա, այսօր էլ պետք է դեմքիս ժպիտ նկարեմ, որովհետև, օրինակ՝ աշխատավայրում կամ շրջապատում որևէ մեկը մեղավոր չէ տեղի ունեցածում։ Երկու իրականության մեջ ենք ապրում»։

Հ. Գ. - Լավրենտի Նատոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անդրանիկ Խաչատրյանը լքել է Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ խաղափուլը. կա միանձնյա առաջատար Կանադայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի կողմից չորս հայի ազատ արձակումը Ձյուն կգա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 16-ից 20-ը Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանՄարտաֆիլմ հիշեցնող դեպք՝ Երևանում Ռուսաստանը ձգտում է երկարատև խաղաղության. Վլադիմիր Պուտին ՆԱՏՕ-ն Գերմանիայում սկսել է տարվա ամենամեծ զnրավարժություններից մեկը՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը վիզայի մերժման պատճառով «Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին Արման Ծառուկյանը հայտնել է, թե որքան գումար կա իր անձնական հաշիվներում Բյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիՀամայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Բջջային հեռախոսներ ներկրելու գործով քրվարույթը նախաձեռնվել է ՊԵԿ կողմից Հայաստան - Լիբանան՝ 8:3 Անչափ հուզիչ տեսանյութ․ 5 տարվա գերությունից հետո Վիգենի և Լինդայի առաջին հանդիպումը Գողության և մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքներով հետախուզվող 71-ամյա տղամարդուն հայտնաբերել են Զաքյան փողոցում Հայաստանում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան Որքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Արտակարգ իրավիճակ՝ Դավիթ Բեկ փողոցում. բեռնատարը բախվել է միանգամից մի քանի մարդատարների Ձեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՊաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն Մարուքյան Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Բլոգերին թմրանյութերի ազդեցության տակ ու վիրավոր գտել են փողոցիցՄեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանԱվտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնի․ մանրամասներ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Մահացել է Գագիկ Եգանյանը Ամիօ վերաֆինանսավորում․ 1 վարկ, քիչ տոկոսներ 5 ամենահզոր ռազմանավերը, որոնք կտիրեն ծովերին 2026 թվականինԱռաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա ՍողոմոնյանՎերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Գիտնականները հիպերտոնիայի վերաբերյալ սենսացիոն հայտնագործություն են արել 2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՆԱՍԱ-ն տիեզերքից գրանցել է Երկրի վերևում տարօրինակ երևույթ. ի՞նչ է դաՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժում