Երևան, 09.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում սահուն անցում է կատարվում դեպի բազմաբևեռ համակարգ։ Բայց ժամանակի ընթացքում ինչքան էլ կարևորվում է միջազգային տարբեր խաղացողների դերակատարությունը, միևնույնն է, ԱՄՆ-ի դերակատարությունը միջազգային ասպարեզում շարունակում է մնալ առաջնային։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհի թիվ 1 տնտեսությունը և ամենահզոր ռազմական ուժերն ունեցող պետությունը։ Ուստի, ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններն իրենց արձագանքն են գտնում աշխարհով մեկ։

Հասկանալի է, որ այս տարվա համար ամենադրամատիկ իրադարձությունը Դոնալդ Թրամփի պաշտոնավարումն է, իսկ նա հռչակել է «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը, որը ենթադրում է առավելապես ամերիկյան ներքին խնդիրների վրա կենտրոնանալու ձգտումը։ Այս համատեքստում Թրամփի վարչակազմի համար առաջնային է ամերիկյան ներքին արտադրական ներուժի վերականգնումը և ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատումը։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Թրամփի պաշտոնավարման սկիզբն աչքի ընկավ նրանով, որ տեխնոլորտի միլիարդատերերը սկսեցին հարել ամերիկյան կառավարությանը ու մեծ ազդեցություն ունենալ նրա վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի ունեցած դերակատարությանը։ Նա անգամ զբաղեցնում էր կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը։ Ու այս գործոնը հաշվի առնելով՝ խոսվում էր այն մասին, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են, իսկ Մասկը քաղաքականությունը կարող է ծառայեցնել իր բիզնես շահերին։ Մի շարք լրատվամիջոցներում անգամ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, թե Մասկը զբաղեցնում է ստվերային նախագահի դերակատարությունը։

Նա կառավարության արդյունավետության դեպարտամենտի շրջանակներում այնպիսի կամայական կտրուկ քայլերի ու կրճատումների էր դիմում, որոնց արդյունքում տպավորություն էր ստեղծվում, թե պետական համակարգի հետ վարվում է այնպես, կարծես իրեն պատկանող հերթական ընկերություններից մեկն է։ Մասկի գործունեությունը վարչակազմի ներսում դժգոհությունների պատճառ դարձավ, ու չնայած այն հանգամանքին, որ նա հեռացավ իր պաշտոնից, այդ ամենն ի վերջո հանգեցրեց Թրամփ-Մասկ հեռակա վեճին։ Այդ ֆոնին Հանրապետական կուսակցության ներսում սկսեցին կոչեր հնչել Մասկի՝ ԱՄՆ ներգաղթելու մանրամասները ստուգելու և անգամ արտաքսելու հնարավորության մասին։ Ճիշտ է՝ Մասկը չի կարող դուրս գալ կառավարության դեմ, սակայն նա հսկայական ազեցություն ունի՝ հաշվի առնելով, որ կրիտիկական նշանակություն ունեցող այնպիսի ընկերություններ է ղեկավարում, ինչպիսիք են Tesla-ն, SpaceX-ը և Starlink-ը, թեկուզ և դրանց բաժնետոմսերի գներն ընդամենը մի քանի օրում կտրուկ նվազեցին՝ լուրջ վնասներ պատճառելով:

ԱՄՆ-ում տեղի ունեցող մյուս կարևոր իրադարձությունը կապված է ապօրինի ներգաղթյալների խնդրի հետ, քանի որ Դոնալդ Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքն ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտաքսման գործընթացը: Լոս Անջելեսի՝ գերազանցապես լատինամերիկյան շրջանում Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) դաշնային գործակալների կողմից անօրինական միգրանտների հայտնաբերմանն ուղղված խուզարկությունները բողոքի ակցիաների պատճառ են դարձել, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունենում։ Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է այնտեղ Ազգային գվարդիայի 2 հազար զինվորական ուղարկել՝ ակցիաները ճնշելու համար։ Անկարգությունները տարածվել են նաև Նյու Յորքում։ Պարզ է, որ Թրամփին ձայն են տվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց շրջանում կոնկրետ դժգոհություններ կան ապօրինի ներգաղթյալների հոսքի հետ կապված, քանի որ այդ մարդիկ իրենց հետ բերում են նաև հանցագործություններ և այլ վատ երևույթներ։ Ուստի, ԱՄՆ վարչակազմը հաստատակամություն է ցուցաբերում ապօրինի ներգաղթյալների ու սահմանային պաշտպանվածության հարցի ուղղությամբ։ Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ առաջիկայում ներգաղթի խնդրին բախվելու է նաև Եվրոպան, որտեղ գնալով աճում են հականերգաղթային տրամադրությունները։ Բացառված չէ, որ ԱՄՆ-ից արտաքսված միգրանտները կարող են հայտնվել հենց եվրոպական երկրներում։ Բայց, ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպայում խնդիրն ավելի լուրջ է ու նույնիսկ քաղաքակրթական նշանակություն ունի, քանի որ ժամանակի ընթացքում Եվրոպա են տեղափոխվել մեծ քանակությամբ մահմեդական արժեհամակարգ կրող մարդիկ, որոնք չեն մերվել տեղական հասարակության մեջ ու կարող են խնդիրներ ստեղծել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուգոչուկվու Իվուն բաց կթողնի Հունգարիայի եւ Պորտուգալիայի դեմ հանդիպումները Մալայզիայի ափերի մոտ շրջվել է միգրանտներով նավակը. 7 մարդ զոհվել է, 13-ը՝ փրկվել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավանդատուն-թանգարանի գանձերը Չինաստանը կասեցրել է ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապված մետաղների ԱՄՆ արտահանման արգելքըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը «Հայլուր» լրատվականինՍասունցի Դավթի հրապարակում բախվել են «Գազել» ավտոաշտարակը և «Volkswagen»-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2000 դոլար Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդները Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին լուսանի է տեսանկարահանել ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել 2014-ին սպանված զինվորի մասունքները 5 տարի առաջ իշխանությունը մեկ ստորագրությամբ հանձնեց Արցախի մեծ մասը Իրանը հայտնել է Չինաստան նավթի արտահանման ռեկորդային մակարդակի մասին Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 69 000-ըԻմունային համակարգը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ. գիտնականները հայտնաբերել են ուռուցքի թույլ կողմըԿանարյան կղզիներում ուժեղ ալիքները երեք մարդու քշել տարել են օվկիանոս ժողովուրդն է մեր կյանքի առանցքն ու ծառայության նպատակը՝ Քրիստոսի ներկայությամբ շաղախված․ Արամ Ա«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին վաղարշապատցիների հետ Վաղարշակ Քեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Կոտայքի մարզում բախվել են «Audi»-ն և «Toyota»-ն. կա 1 տուժшծ Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքըԱյս հողում թուրքական զnրքեր չեն լինի. Նեթանյահուն՝ Գազայի մասին Մեր ամերիկացի գործընկերների հետ միասին Հունգարիային պատրաստում ենք այս նոր դարաշրջանին. ՕրբանՆրանք, ովքեր դեմ են մաքսատուրքերին, հիմարներ են. Թրամփ Հերթական մանիպուլյացիան է… Էդմոն ՄարուքյանԱմերիկյան զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դադարեցվել է ԱՄՆ-ում շաթդաունի պատճառովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հակված է արգելելու միջnւկային փորձարկումները, սակայն եթե դա անի մեկ այլ երկիր, Մոսկվան կպահպանի հավասարությունը․ ՊեսկովՀաղթանակից հետո խաղաղության քամիներ են փչում, և Թուրքիան ուրախ է դրա համար․ ԷրդողանՖիլիպիններում առնվազն 900,000 մարդ է տարհանվել «Ֆունգ Վոնգ» գերթայֆունի պատճառովԻրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը ԵՄ-ն նշել է այն երկրները, որոնց համար բացառություն է արվել ռուսաստանյան նավթի մատակարարումների հարցումԱրեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում` ուղղված Երկրին. բռնկման ուժգնությունը շարունակում է աճելՀորոսկոպ. Մերկուրիի հետադարձ շարժումը կենդանակերպի բոլոր նշանների համար Մինչև 500,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10,500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը․ նախարարՇիրակի մարզում «Volkswagen Jetta»-ն բшխվել է երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներՍերբիայի առաջնությունը Ռուսաստանի առաջնությունից թույլ է․ Թիկնիզյան Բրազիլիայում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով զnհերի թիվը անցել է 6-ից, վիրшվորների թիվը՝ 700-ից Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդներըՀայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ ԽաչատրյանՎերականգնվող էներգիայի աղբյուրները առաջին անգամ գերազանցել են ածխինՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսաստանը սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի Ալյասկայի գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների վավերականությունը. Լավրով Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել Բաքվի համաձայնության դեպքում կարող է կազմակերպվել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հանդիպում. թուրք նախարար Առեղծվածային դեպք՝ Երևանում. 18-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Գայի պոստի» մոտ վթարի են ենթարկվել հարսանեկան արարողության մեկնողները Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմանի երկխոսությունը, սակայն ոչ այնքան արագ, որքան ցանկալի է. Լավրով Վթարային ջրանջատումներ են. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Պարմա»-«Միլան» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ ուժ և տոկունություն մաղթելով նրանց. Նաիրի Սարգսյան44-օրյա պшտերազմից անցել է 5 տարի․ քաղաքացիները Եռաբլուր են այցելում