Երևան, 18.Հունիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակում կրիպտոարժույթները դարձել են համաշխարհային տնտեսության և ֆինանսական համակարգերի այնպիսի դերակատար, որ այդ հանգամանքն այլևս հնարավոր չէ անտեսել։ Եթե սկզբնական շրջանում դրանք դիտվում էին որպես տեխնոլոգիական փորձարարություն կամ մարգինալ ակտիվ, ապա այսօր կրիպտոարժույթները ձևավորում են նոր տնտեսական ճարտարապետություն, որն ընդլայնում է փողի, արժեքի փոխանցման և ֆինանսական միջնորդության մասին դասական ընկալումները։

Ուստի, ապագայում ևս կանխատեսվում է կրիպտոարժույթների դերակատարության ընդլայնում։ Ու պատահական չէ, որ ապակենտրոնացած ֆինանսների ոլորտը գրավիչ է դարձել ոչ միայն բանկերի կամ տեխնոլոգիական ընկերությունների, այլև անգամ պետությունների համար, որոնք կրիպտոարժույթային պահուստներ են կուտակում։ Բնականաբար, Հայաստանը, ինչպես աշխարհի բազմաթիվ այլ երկրներ, կանգնած է այս նոր իրականությանը համարժեք արձագանքելու բարդ և բազմաշերտ մարտահրավերի առաջ։

Կրիպտոարժույթների առավելությունները բազմաթիվ են։ Դրանց միջոցով հնարավոր է ապահովել միջսահմանային արագ և էժան փոխանցումներ՝ շրջանցելով ավանդական բանկային համակարգի բյուրոկրատիան և վճարային խոչընդոտները։ Ավելին՝ դրանք բարձրացնում են ֆինանսական ներառականության մակարդակը՝ հնարավորություն տալով գլոբալ ֆինանսական շրջանառությանը մասնակցել այն համայնքներին, որոնք չունեն բանկային հաշիվներ կամ բախվում են սահմանափակումների։ Բացի այդ, կրիպտոարժույթները խթանում են ֆինանսական նորարարությունը՝ թույլ տալով ստեղծել նոր տեսակի պայմանագրեր, ակտիվների թվայնացում և ապակենտրոնացված ֆինանսական ծառայություններ։ Սա ֆինանսական ինդուստրիայի արմատական վերափոխման և ավելի ճկուն, բաց համակարգերի անցնելու ուղի է ստեղծում։

Սակայն այդ առավելություններին զուգահեռ զարգանում են նաև զգալի ռիսկեր։ Կրիպտոարժույթների անանունությունը, գաղտնիությունը և վերահսկողության բացակայությունը դրանք դարձնում են գրավիչ գործիք՝ փողերի լվացման, հարկերից խուսափելու, պատժամիջոցները շրջանցելու, թմրանյութերի շրջանառության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ապօրինի գործունեության համար։

Գների բարձր տատանողականությունը, ինչը հատկապես բնորոշ է անկայուն թոկեններին, ստեղծում է ներդրումային ռիսկեր, որոնք կարող են վտանգել ոչ միայն անհատների ֆինանսական կայունությունը, այլ նաև ստեղծել համակարգային ռիսկեր տնտեսական ավելի լայն շերտերի համար, եթե դրանք զանգվածային կիրառություն ստանան առանց պատշաճ կարգավորման։

Մյուս կողմից էլ՝ կրիպտոարժույթների ստեղծումն ու գործառնությունը, որն ահռելի էներգետիկ պաշարներ է սպառում՝ մասնավորապես մայնինգի իրականացման գործընթացում, մտահոգություն է առաջացնում կայուն զարգացման և էկոլոգիական հետևանքների տեսանկյունից։ Հայաստանում կրիպտոմիջավայրը դեռևս ձևավորման փուլում է։ Վերջին տարիներին նկատվում է հետաքրքրության աճ՝ անհատական ներդրողների, տեխնոլոգիական ձեռնարկությունների և նույնիսկ ֆինանսական կազմակերպությունների կողմից։

Հայաստանում գործում են բազմաթիվ բլոքչեյն նախագծեր, կրիպտոարժույթներով ծառայություններ առաջարկող ստարտափներ, ինչպես նաև ֆիզիկական և թվային հարթակներ, որոնք ապահովում են կրիպտոարժույթների գնում-վաճառք։ Սակայն այս միջավայրը դեռևս բաց է կանոնակարգման առումով և թերի՝ կառուցվածքային առումով, ինչը հանգեցնում է անորոշության, իրավական ռիսկերի և գործարար շրջանակներում վստահության պակասին։

Այս ֆոնին Հայաստանի Ազգային ժողովում ընդունված կրիպտոարժույթներին վերաբերող օրենքը նպատակ ուներ կարգավորել այս դաշտը՝ ներդնելով իրավական որոշակիություն, փողերի լվացման դեմ պայքարի նոր չափանիշներ և առավել կանխատեսելի խաղի կանոններ բիզնեսների ու ներդրողների համար։ Թեև օրենքի ընդունումը սկզբունքային առաջընթաց էր, այն առաջ բերեց մի շարք դժգոհություններ ոլորտի ներսում։ Դժգոհությունները հիմնականում վերաբերում են օրենքի՝ չափից ավելի ռեգուլ յացիոն բեռին, լիցենզավորման գործընթացի բարդությանը և բարձր ծախսերին, որոնք ոչ միայն կարող են դուրս մղել փոքր խաղացողներին շուկայից, այլև կասեցնել նորարարությունը։ Շատ ստարտափներ ահազանգում են, որ օրենքի պահանջները, որոնք նախատեսում են, օրինակ՝ խիստ համապատասխանություն, կարող են ի վերջո բերել այնպիսի ծանրաբեռնվածության, որ ոլորտի փոքր և միջին խաղացողները պարզապես կդադարեն գործունեություն ծավալել։

Միևնույն ժամանակ, կրիպտոարժույթների և բլոքչեյնի ոլորտում գործող ձեռնարկությունները շեշտում են, որ ՀՀ օրենսդրությունն այս փուլում դեռևս բավարար ձևով չի հաշվի առնում բլոքչեյնի էկոհամակարգի բազմազանությունը և զարգացող բնույթը։ Օրենքում բացակայում են, օրինակ՝ բլոքչեյնբազավորված ֆինանսական գործիքների կարգավորումը ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) տիրույթում, ինչպես նաև NFT-ների և թոկենիզացված ակտիվների իրավական կարգավիճակի մասին հստակ սահմանումներ։

Այս բացերը հանգեցնում են իրավական անորոշության, որը դժվարացնում է նորարարական արդյունքների մուտքը շուկա՝ խոչընդոտելով բլոքչեյն տեխնոլոգիաների ամբողջական պոտենցիալի իրացումը Հայաստանում։ Դրա հետ մեկտեղ կրիպտոոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ իրենց ձայնը լսելի չէ, և նոր կարգավորումը նախատեսում է, որ բանկերի միջոցով են թվային արժույթներով գործառնություններն իրականացվելու այն դեպքում, որ կրիպտոարժույթները ստեղծվել են ֆինանսական անկախության, բանկային շրջանցումները խնայելու և ազատ շրջանառության համար։

Բացի այդ, հայկական կրիպտոմիջավայրում առկա է նաև կրթության և հանրային իրազեկվածության պակաս։ Շատերը, այդ թվում՝ պետական մարմիններում, դեռևս լիարժեք չեն պատկերացնում կրիպտոարժույթների, բլոքչեյնի և դրանց կիրառական հնարավորությունների էությունը։ Սա բարդացնում է այս ոլորտում տարվող քաղաքականության ուղղությունների ձևավորումը, ինչպես նաև ներդրողների պաշտպանությունը։ Հասարակական հարթակում հաճախ գերիշխում է կրիպտոարժույթների նկատմամբ վախերի և կանխակալ պատկերացումների մթնոլորտ, ինչը պայմանավորված է մասամբ աշխարհում տարածված խոշոր խարդախություններով և շուկայի բարձր տատանողականությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ կրիպտոլորտի հետ կապված գրագիտության ոչ բավարար մակարդակով։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի կրիպտոմիջավայրը բարելավելու համար անհրաժեշտ են մի շարք համապարփակ և համակարգային քայլեր։ Նախ՝ օրենքի կիրառման մեխանիզմները պետք է վերանայվեն այնպես, որ չկասեցնեն նորարարությունը և չվախեցնեն ստարտափներին ու ներդրողներին։ Հարկավոր է ներդնել ռիսկերի վրա հիմնված մոտեցում՝ տարբերակելով համակարգային կարևորություն ունեցող կրիպտոծառայություններն ու փոքր նորարարական նախագծերը, որոնք պետք է ունենան ավելի ճկուն ռեգուլ յացիոն պահանջներ։ Այս առումով անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար կգնահատեն օրենսդրական պահանջների արդիականությունը և կառաջարկեն փոփոխություններ։

Հայաստանն ունի ահռելի պոտենցիալ՝ ինտելեկտուալ ներուժի տեսքով, կրիպտոլորտի և ապակենտրոնացված ֆինանսական համակարգի ընձեռած հնարավորություններն իր տնտեսական զարգացմանը ծառայեցնելու համար։ Բայց ժամանակի գործոնն այս հարցում վճռորոշ է։ Տեխնոլոգիական աշխարհում ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը։ Ուստի, եթե ցանկանում ենք ունենալ մրցունակ և վստահելի կրիպտոմիջավայր, անհրաժեշտ է սկսել հետևողական, բաց և գործընկերային աշխատանք՝ ոլորտի բոլոր դերակատարների միջև։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանում հերքել են նախկին նախագահ Ահմադինեժադի սպանության մասին տեղեկությունը Սյունիքի մարզի գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանացել վիրավոր կնոջ եղբայրը. «Էրեբունու» բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Շրջադարձային պահը «Հըզբոլլահ»-ի առաջնորդի սպանությունն էր. Նեթանյահու Փաստաբան Ռոման Երիցյանն արցախցիներին կոչ է արել ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքվել նրա տան մոտ Իրանը հայտարարել է հերթական իսրայելական ռազմական ինքնաթիռի խոցման մասին Եթե եկեղեցուն պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործներ ենք, էստեղ կանգնած ենք՝ եկեք վերցրեք. Կարեն Կարապետյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. եղանակը՝ հունիսի 18-22-ը Իրանում ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի «քաոսի». Մակրոն Իսրայելը հայտարարել է, որ չի դադարեցնի Իրանի դեմ գործողությունները, քանի դեռ Ֆորդոն չի վնասվել Միացյալ Նահանգները լուծարել է Ռուսաստանի վրա ճնշման աշխատանքային խումբը Հայաստանում քրեական վարույթները հարկ եղած դեպքում հարուցվում են քաղաքական ուղիղ հրահանգով. Թաթոյան Հունիսի 18-ին, 19-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Վթարային անջատումներ՝ հունիսի 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակ Ակնհայտ է, որ վարչախմբի հոգևարքը խորանում է, այն անցել է բացարձակ ապօրինի գործողությունների, որի համար անխուսափելի պատիժ է կրելու. Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից Վրաստան մուտք գործելուց առաջ պետք է ուղևորների ցուցակ ներկայացնեք. մանրամասներ Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա Մայր Աթոռը հայտարարություն է տարածելԻրանն ակտիվորեն չի զբաղվում միջուկային զենքի մշակմամբ. CNN Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնված «Իրանի գերագույն առաջնորդը», առայժմ չենք ուզում վերացնել նրան. Թրամփ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական պատվեր է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի նորեկը Ռուս-ուկրաինական պատերազմի ուրվականն է թևածում. իրանցիների հոսքից վարձով տները կթանկանա՞ն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ․ Արտակ ԶաքարյանՀայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան Հայ-իրանական նախագծերում փոփոխություններ չեն լինի. դեսպան ՆԱՏՕ-ն այլևս չի հայտարարելու, թե ինչ զենքեր է մատակարարում Ուկրաինային Մհեր Գրիգորյանը և Ալեքսանդր Թիմանը մտքեր են փոխանակել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման շուրջ Իրանում ռեժիմի փոփոխությունն Իսրայելի նպատակը չէ. ԱԳ նախարար Արաղչին քննարկել է իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի պաշտոնակիցների հետ «Սա իրական պատմություն է, որի հերոսներից ոմանք կենդանի են ու եկել էին ներկայացումը դիտելու». պրեմիերա՝ «ՀանդԱրտ» այգում Մալենայի նոր ֆոտոշարքը Լարված իրավիճակ՝ Արմավիրում.մի քանի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհը ու սպառնում են դիմել էլ ավելի կտրուկ միջոցների Աննախադեպ պտտահողմի հետևանքները. ի՞նչ վնասներ կրեց Ապարանը, փոխհատուցում կլինի՞ Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ Հռոմի պապը երկու շաբաթ կանցկացնի Կաստել Գանդոլֆոյի ամառային նստավայրում Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է. Իրանի դեսպան 24 ժամ ջուր չի լինի հազարավոր հասցեներում Առաջին անգամ չէ, որ եկեղեցու դեմ պայքարում են. Հրայր Կամենդատյան Նիկոլի դատական համակարգը չի տարբերվում Նիկոլի ֆեյսբուքյան էջից․ Մկրտչյան Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան Մեր նման փոքր և խոցելի երկրների գոյատևման բանալին մաքսիմալ շրջահայացությունը, դաշնակիցների վստահությունից կառչելն ու իրենց հավաքական-անվտանգային հովանոցի տակ ամուր կանգնելն է. ԶաքարյանԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար Կիմ Չեն Ընը ՌԴ կուղարկի 1,000 սակրավոր և 5,000 ռազմական շինարար ՌԴ-ն 270 մլն դոլար կներդնի Հայաստանի գազային համակարգի արդիականացման համար