Երևան, 15.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայերի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայազգի զինվորականների ավանդը Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում հսկայական է եղել: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. «Հայ մարտիկները`   զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»:
Չնայած, որ  Հայաստանում ռազմական գործողություններ, բարեբախտաբար տեղի չունեցան, սակայն սա բոլորի ընդհանուր պատերազմն էր, որում հայազգի քաջարի մարտիկներից շատերը չխնայեցին իրենց կյանքը, շատերն էլ հերոսացան ու արժանացան բարձրագույն պարգևների և կոչումների: 
 
Խորհրդային Միության, ինչպես նաև եվրոպական երկրներում  բնակվող հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն ունեցավ պատերազմին: Շուրջ 650000 հայ մասնակցեց պատերազմին, և նրանցից մոտ 350000-ը զոհվեց: Հարկ է նշել, որ պատմության մեջ երբևէ հայ ժողովուրդը միաժամանակ ռազմի դաշտ չի հանել այդքան զինվորներ և որևէ պատերազմի ժամանակ այդքան մարդկային կորուստներ չի տվել: Մասնակիցներից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից,  200 հազարը`   Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք զգալի  թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն`   հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից`   100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:   Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:
 
Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել հայ ժողովրդի 106 զավակ: Եվս 10 հայաստանցի արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման: ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանն ու օդաչու Նելսոն Ստեփանյանն այդ կոչմանն արժանացաել են կրկնակի: Նելսոն Ստեփանյանի հաշվում կա 1700 մարտական թռիչք, թշնամու խորտակված 13 նավ և հազարավոր սպանված թշնամիներ:
 
Եվս  27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը:
Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է 64 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:
 
Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում: Իսկ եթե հայ ժողովրդի զոհերի և հերոսների թիվը համեմատենք այդ տարիների ՀԽՍՀ բնակչության թվի հետ, հայերն առաջատարն էին…
Հայազգի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը`   բանակի, 6-ը`   կորպուսի, 28-ը`   դիվիզիայի, 100-ը`   բրիգադի ու գնդի հրամանատարներ էին: 80000 հայ պարգևատրվեց մեդալներով ու շքանշաններով:
 
Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի բարձրաստիճան սպաների քանակով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո: Ահա   մի քանի անուններ`   Ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց Ալեքսանդրի, բանակի գեներալ, հետագայում`   մարշալ Հովհաննես Բաղրամյան, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելի, տանկային զորքերի գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյան, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյան և շատ այլ փառապանծ հայազգի զինվորականներ, որոնցով այժմ էլ հպարտ է մեր ազգը:  
 
 
«Ոսկե գնդակի» ֆավորիտները Խոշոր հրդեհ՝ Թբիլիսյան խճուղուն հարակից խոտածածկ տարածքում. shamshyan.com Եվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ Նահանգների Ժորժե Ժեզուշը գլխավորեց «Ալ Նասրը» Դմիտրի Կիսելյովը կրկին դժգոհություն է հայտնել Ադրբեջանից Եվրամիությունն արձագանքել է Թրամփի՝ Ռուսաստանին հասցեագրված վերջնագրին Ջերմաստիճանը կնվազի՞․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Ռուսաստանում կայծակը սպանել է 3, վիրավորել՝ 4 մարդու Երևանում «Toyota Camry»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե եզրաքարին. shamshyan.com «Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին Թբիլիսիում բնակելի շենքի մի մասը փլուզվել է. մեկ մարդ մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել «Չայնիի» ոլորաններում բախվել են 2 «Toyota Corolla»-ները․ տուժածներ չկան Ադրբեջանում ակտիվորեն ներգաղթյալներ են ձերբակալվում Ձախողման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հատուցել Ղարաբաղում արկածախնդրության համար. Իրանցի փորձագետ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն առաջին եռամսյակում կազմել է 14 միլիոն ԱՄՆ դոլար Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը Հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Մակրոնը հանձնառու է զարգացնել Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով Փաշինյանը գնաց Զելենսկու ճանապարհով. ռուսաստանցի պատգամավոր Իսրայելը շարունակում է Ադրբեջանն օգտագործել Իրանի դեմ. The National Interest Ես շատ եմ շփվում Պուտինի հետ, բայց արդյունքներ են պետք. Թրամփ Շուրջ 38 ժամ ջուր չի լինի՝ հունիսի 17-ին և 18-ին․ հասցեներ Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ վիճաբանությունից հետո մասնակիցները գնացել են կռվի մյուս մասնակցի տան բակ, հնչեցրել հայհոյանքներ, կոտրել 3 ավտոմեքենաների ու տան ապակիները Արհեստական բանականությունը 5 տարուց ամբողջ մարդկությունից խելացի կդառնա. Մասկ Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կլուծվի․ Թրամփ 56-ամյա տղամարդուն վիճшբшնությшն ժամանակ դшնшկով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել Հրազդան քաղաքի 48-ամյա բնակիչը Ռուսաստանում անհետացել է Մի-8 ուղղաթիռը, որում 5 մարդ է եղել ՀՀ նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն Մեկնարկում է Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսըՓոթորիկ ու կարկուտ, ծառեր են տապալվել․ ՌԴ (տեսանյութ) Ռազմագետը զգուշացնում է․ ԱՄՆ-ից հնարավոր JASSM հրթիռների մատակարարումը կբարդացնի պատերազմը ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակ ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ Խոշոր վթար՝ Կոտայքում, բախվել են «Range Rover» ու գազ տեղափոխող «ԶԻԼ», վիրավորներ կան․ Shamshyan Էմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը փորձում է մեզ զինաթափել, ինչպես Մեծ եղեռնի ժամանակ էին անում. Արմեն ՄանվելյանՄեծ շուքով բացվել է Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանը Խոշոր հրդեհ՝ ծերանոցում, առնվազն 9 մարդ մաhացել է, 30-ը՝ վիրավորվել․ ԱՄՆ (տեսանյութ) Հետախուզվողը հայտնաբերվել է Հաղթանակ թաղամասում Սիրիայում զինված բախումներ են եղել, մահացել է առնվազն 30 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 100-ը Այսօր Ելիսեյան պալատում տեղի կունենա Փաշինյան-Մակրոն հանդիպումը 24 ժամից ավելի ջուր չի լինելու․ հասցեներ 2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վթար, վիրավnրներ կան, մեքենաներից մեկը շահագործվում է Կապանի քաղաքապետի ընտանիքի կողմիցՆիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ Պետրոսյան Թրամփը ստիպում է ԵՄ-ին փոխել մեթոդները