Երևան, 09.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունները մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով. Սերժ Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի առիթով։ Դրանում ասված է․

«Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր  նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները:

Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը և հպարտությամբ հիշում Հայաստանի և Արցախի քաջ հայորդիների հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակները նաև Մեծ հայրենականի տարիներին: Մեր ժողովրդի զավակները պատվով են անցել այդ մեծ դժվարին ճանապարհը. Հայոց ցեղասպանությունից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից մոտ 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:

Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին շուրջ 27 միլիոն կյանք: Հայ ժողովուրդը, որպես այդ պայքարի անմիջական մասնակից, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին չափազանց մեծ զոհողություններ է կրել և արժանի ներդրում ունեցել մարտադաշտում:

Մեր հայրերն ու պապերը ութ տասնամյակ առաջ հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության և այլատյացության դեմ պայքարում: Նրանք պաշտպանել ենք մեր հայրենիքը, մեր տները, մեր արժանապատվությունը, աստվածապարգև մեր իրավունքը՝ ապրելու ազատ և անկախ, և նրանք հաղթել ենք:

Բայց այսօր ֆաշիզմը, ընդունելով ժամանակակից ձևեր և դիմակավորվելով նորաձև կարգախոսների տակ, դեռ կենդանի է: Բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում՝ հայերս, 21-րդ դարում ստիպված ենք կրկին պայքարել նեոֆաշիստական գաղափարախոսության դեմ՝ իր բոլոր արտահայտչաձևերով:

Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս:

Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել:

Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին փառահեղ հաղթանակի և խաղաղության գինը:

Փա՛ռք մեր հերոսներին»։

Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին լուսանի է տեսանկարահանել ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել 2014-ին սպանված զինվորի մասունքները 5 տարի առաջ իշխանությունը մեկ ստորագրությամբ հանձնեց Արցախի մեծ մասը Իրանը հայտնել է Չինաստան նավթի արտահանման ռեկորդային մակարդակի մասին Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 69 000-ըԻմունային համակարգը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ. գիտնականները հայտնաբերել են ուռուցքի թույլ կողմըԿանարյան կղզիներում ուժեղ ալիքները երեք մարդու քշել տարել են օվկիանոս ժողովուրդն է մեր կյանքի առանցքն ու ծառայության նպատակը՝ Քրիստոսի ներկայությամբ շաղախված․ Արամ Ա«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները հանդիպեցին վաղարշապատցիների հետ Վաղարշակ Քեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն Կոտայքի մարզում բախվել են «Audi»-ն և «Toyota»-ն. կա 1 տուժшծ Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքըԱյս հողում թուրքական զnրքեր չեն լինի. Նեթանյահուն՝ Գազայի մասին Մեր ամերիկացի գործընկերների հետ միասին Հունգարիային պատրաստում ենք այս նոր դարաշրջանին. ՕրբանՆրանք, ովքեր դեմ են մաքսատուրքերին, հիմարներ են. Թրամփ Հերթական մանիպուլյացիան է… Էդմոն ՄարուքյանԱմերիկյան զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դադարեցվել է ԱՄՆ-ում շաթդաունի պատճառովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հակված է արգելելու միջnւկային փորձարկումները, սակայն եթե դա անի մեկ այլ երկիր, Մոսկվան կպահպանի հավասարությունը․ ՊեսկովՀաղթանակից հետո խաղաղության քամիներ են փչում, և Թուրքիան ուրախ է դրա համար․ ԷրդողանՖիլիպիններում առնվազն 900,000 մարդ է տարհանվել «Ֆունգ Վոնգ» գերթայֆունի պատճառովԻրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը ԵՄ-ն նշել է այն երկրները, որոնց համար բացառություն է արվել ռուսաստանյան նավթի մատակարարումների հարցումԱրեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում` ուղղված Երկրին. բռնկման ուժգնությունը շարունակում է աճելՀորոսկոպ. Մերկուրիի հետադարձ շարժումը կենդանակերպի բոլոր նշանների համար Մինչև 500,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10,500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը․ նախարարՇիրակի մարզում «Volkswagen Jetta»-ն բшխվել է երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներՍերբիայի առաջնությունը Ռուսաստանի առաջնությունից թույլ է․ Թիկնիզյան Բրազիլիայում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով զnհերի թիվը անցել է 6-ից, վիրшվորների թիվը՝ 700-ից Ե՞րբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդներըՀայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ ԽաչատրյանՎերականգնվող էներգիայի աղբյուրները առաջին անգամ գերազանցել են ածխինՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսաստանը սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի Ալյասկայի գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների վավերականությունը. Լավրով Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել Բաքվի համաձայնության դեպքում կարող է կազմակերպվել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հանդիպում. թուրք նախարար Առեղծվածային դեպք՝ Երևանում. 18-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Գայի պոստի» մոտ վթարի են ենթարկվել հարսանեկան արարողության մեկնողները Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմանի երկխոսությունը, սակայն ոչ այնքան արագ, որքան ցանկալի է. Լավրով Վթարային ջրանջատումներ են. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Պարմա»-«Միլան» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ ուժ և տոկունություն մաղթելով նրանց. Նաիրի Սարգսյան44-օրյա պшտերազմից անցել է 5 տարի․ քաղաքացիները Եռաբլուր են այցելում Ոսկետափում մեքենաներ են բախվել, վերջինը բախվել է կանգառասրահին․ վիրավոր կա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է, գալու է օրը՝ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին. Խաչիկ ՄանուկյանՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ նոյեմբերի 9-ի համար Լարսը բաց է, ինչ է կատարվում ՀՀ ճանապարհներին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 9-ի համար Հինգ տարի առաջ այս օրը մեր պայքարող ժողովրդի և կռվող բանակի թիկունքում կնքվեց այն աղետալի եռակողմ համաձայնագիրը․․․ Ավետիք ՉալաբյանՎաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավըԳրեմմիի թեկնածուները հայտարարվել են