Երևան, 12.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ներկով զենքեր, մինի «ճակատամարտեր». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փեյնթբոլը (Paintball) էքստրեմալ սպորտի հանրաճանաչ խաղ է, որը հավասարապես վայելում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: «Զինված» խաղացողները բաժանվում են երկու թիմերի և մտնում են «ռազմի դաշտ», այդ մինի մարտում հաղթում է ավելի արագը, ճարպիկը և նշանառուն:

Փեյնթբոլի պատմության մեջ կա այդ էքստրեմալ սպորտի ծագման մի քանի վարկած։

Դրանցից ամենավաղը թվագրվում է տասնիններորդ դարի վերջով։ Հենց այդ ժամանակ է տեղի ունեցել այն «հրազենի» ծնունդը, որը կրակում է ներկով։ Նման զենքի օգնությամբ մարզվել են ֆրանսիական բանակի զինվորները։ Կա նաև ենթադրություն, որ 1937 թվականին Գերմանիան որոշել է օգտագործել ֆրանսիական այդ գաղափարը։ Գերմանացիները սկսել են ներկեր կրակող զենքերի արտադրություն՝ «ներկ արձակող սարքեր», որոնք նրանք անվանել են «սաքսոնական հրացաններ»:

Հյուսիսային Ամերիկայում փեյնթբոլի ծագման սեփական վարկածն է լայն տարածում գտել։ 30-ականներին մի խումբ կովբոյներ որոշել են զվարճանալ ներկ կրակող սարքերով, որոնցով նրանք նշում էին անում կովերի և ձիերի վրա։ Այդ զվարճանքը ինչ-որ չափով հիշեցնում էր «պատերազմական խաղ»։

Ըստ փեյնթբոլի ծագման հաջորդ տարբերակի, կանադացի անտառահատներն են նման սարքեր օգտագործել ծառերը նշելու համար։

Փեյնթբոլի առաջին մարկերն ստեղծվել է Crossman ընկերության կողմից անցյալ դարի 60-ականների վերջին։ Բայց դա անհաջող տարբերակ է եղել, պահանջարկը քիչ է եղել, և այն բարելավվել է 1972 թվականին: 1981 թվականի հունիսին ԱՄՆ-ում է տեղի ունեցել փեյնթբոլի առաջին խաղը։ Այդ փոքր «պատերազմը» հրացաններով, որոնք ներկ են արձակում, կազմակերպել են երեք ընկեր՝ բորսայում հոգնեցուցիչ աշխատանքն ընդմիջելու համար: Նրանց մի քանի ընկերներ նույնպես մասնակցել են զվարճալի մարտին: Հանդիսատեսներին և մասնակիցներին դուր է եկել խաղը, և այն արագորեն տարածվել է ոչ միայն Ամերիկայում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Միակ թերությունն այն է եղել, որ գնդիկները յուղոտ էին, իսկ ներկը դժվարությամբ էր հանվում հագուստից։ Թերևս դա է պատճառը, որ հետագայում խաղի նկատմամբ հետաքրքրությունը մարել է։ Այնուամենայնիվ, 1984-85 թվականներին տեղի է ունեցել զարգացման կարևոր փուլը, հայտնագործվել են ժելատինե գնդիկները, որոնք լցված էին ջրում լուծվող ներկով, ինչը հանգեցրել է այդ խաղի ժողովրդականության աճին։

Հենց սկզբում այդ խաղի հրացանները օդաճնշումային էին։ Կրակոցն արձակվում էր բալոնում սեղմված օդի միջոցով, որը բավարարել էր ընդամենը 10 կրակոցի համար։ Կարճ ժամանակ անց մշակվել է նոր՝ ավելի կատարելագործված կառուցվածք, որը հնարավորություն է տվել եռապատկել կրակոցների քանակը։ 1985 թվականին հայտնագործվել է ժամանակակից տիպի հրացանը։ Փոփոխություններ են կատարվել պահունակում, հաշվարկվել է գնդակի արձակման օպտիմալ արագությունը, ինչը նվազեցրել է մասնակիցներին վնասելու վտանգը։ 90-ականների կեսերին փեյնթբոլի կորտերը սկսել են համալրվել փչովի կառույցներով, ինչն էլ ավելի հետաքրքիր է դարձրել խաղը։

Զենքերը ևս շարունակել են զարգանալ: Հայտնվել են կիսաավտոմատ, ապա և՝ լիովին ավտոմատ մարկերային հրացաններ։ Ներկայում այդ խաղի բազմաթիվ մասնավոր ակումբներ են հայտնվել։

Փեյնթբոլը բաժանվել է երկու առանձին հատվածների՝ սպորտային՝ սպորտային կոմիտեի հսկողության ներքո, և հանգստի՝ բազմաթիվ մասնավոր ակումբների կողմից կազմակերպվող:

Այնուամենայնիվ, փեյնթբոլը, որպես սպորտային մարզաձև, այնքան էլ զարգացած չէ, չնայած պարբերաբար անցկացվում են տարբեր մակարդակների մրցումներ։

Երրորդ, բայց շատ կարևոր ոլորտը, փեյնթբոլի օգտագործումն է իրավապահ մարմիններում՝ մարզվելու համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. ՉալաբյանԵրկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում «Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Ջուր չի լինի որոշ ժամանակ․ հասցեներ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը Խոշոր վթար՝ Նուբարաշենում, բախվել են «Nissan Rogue» ու «Hyundai Elysion», վիրավnրներ կան․ մանրամասներՏարադրամի փոխարժեքը հուլիսի 12-ին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհը հասել է առաջին գյուղ․ նոր մանրամասներ Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ մանրամասներ Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ Քրիսթալ Փելասը հեռացվել է Եվրոպա լիգայի առաջիկա խաղարկությունից. պաշտոնական «Ջիվան Ավետիսյանի հավատը վերացական չէ, այլ՝ ամենօրյա տառապանքով ապրած ճանապարհ». Վարդան Մկրտչյանը «20 20-ի հրեշտակները» ֆիլմի հերոսներից է 22-րդ «Ոսկե ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ Ո՞ր եվրոպական երկրներն են ամենաշատը տուժելու ԱՄՆ մաքսատուրքերից ԿԳՄՍ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է միջպետական կրթաթոշակային ծրագիրը Ուկրաինան իրատեսական է համարում առաջիկա ամիսներին կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը Ողբերգական վթար՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 43-ամյա կինը համագյուղացու տնից ոսկյա զարդեր է գողացել Իրանը վերջին պատերազմի ժամանակ ոչնչացրել է Կատարում տեղակայված ԱՄՆ ռադարային կայանը Հուլիսի համար սովորական երևույթ չէ․ ձյուն է տեղացել Ալմաթիի լեռներում Հայաստանի որոշ հատվածներում քամու ուժգնացում է սպասվում. եղանակը՝ Հայաստանում Լրատվամիջոցները պարզել են Ուկրաինայում պատերազմի ժամանակ զոհված ավելի քան 118 հազար ռուսաստանցի զինվորների անունները Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկի փողոցը հատող անցումը կկարգավորվի հետիոտնի կանչով լուսացույցով Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին U20 EuroBasket․ Հայաստան - Լատվիա՝ 45:97 (տեսանյութ) Պայթյուն՝ Սյունիքի մարզում. հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա վիրավոր Իսրայելը սաստկացնում է Արևմտյան ափի բռնազավթումը Առաջին կիսամյակում Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է 390 հազար մարդ Մոսկվայի մարզում անհետ կորած թոշակառուն գտնվել է մեկ ամիս անց. նրան սպանել և մասնատել է համալսարանի պրոֆեսորը. մանրամասներ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին հարցին Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի մեծ թվով ջերմոցատերեր վստահեցնում են, որ կդիմեն կտրուկ քայլերի Ռուսաստանը փակում է Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսությունը Հակաեկեղեցական այս արշավը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը և բարի համբավին․ Վեհափառ Ժամանակավորապես փակ կլինի Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած ճանապարհահատվածը Օգոստոս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Շտապ․ 02:00-ից փակեք փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին