Երևան, 07.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Որևէ մեկը մեր եղբոր բացը չի լրացնի, պատերազմը մեր տուն մտավ և փոխեց ամեն ինչ». եֆրեյտոր Եփրեմ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ, խելոք երեխա էր: Երբեք կամակորություն չի արել: Տան փոքր ու միակ տղան էր, իրեն շատ էինք սիրում, բայց երբեք դրանից չէր առիթավորվում: Մեր սերն ու ուշադրությունը երբեք պատճառ չի հանդիսացել, որ դառնա կամակոր կամ եսասեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը՝ Եփրեմի քույրիկը: Եփրեմը երեք քրոջ կրտսեր եղբայրն է: «Իրեն բոլորն են սիրել՝ տատիկպապիկները, ծնողները, բոլոր-բոլորը»:

Եղբոր դպրոցական տարիները վերհիշելիս ասում է՝ Եփրեմը միշտ աչքի է ընկել իր համեստությամբ: «Ժողովներից տուն վերադառնալիս մայրիկը կատակով ասում էր՝ մի չարություն էլ դու արա, թող քեզանից էլ բողոքեն: Ուսուցիչները միշտ ընդգծել են՝ վարքի առումով ասելիք չունենք: Ընդունակ աշակերտ է եղել, բայց գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել: Ուսուցիչների և ընկերների շրջանում հարգանք է վայելել, երբեք որևէ անախորժություն դպրոցում չի եղել: Բարդ է ասել, որ ինչ-որ առարկա առանձնացրել է դպրոցական տարիներին՝ որպես սիրելի առարկա, բայց բարձր դասարաններում քիմիան և հատկապես ֆիզիկան իրեն հետաքրքրում էին: Իր հետաքրքրությունների կենտրոնը հայրիկի մեքենան էր, տեխնիկան: 7-8-րդ դասարաններում «գայկաներից» մատանիներ էր տաշում, մասնագիտանում էր արհեստի մեջ»:

Դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան: «Հետաքրքրությունը շարունակում էին մեքենաները մնալ: Այդ ժամանակ իր երազանքը վարորդ դառնալն էր: Մեքենա վարում էր շատ վաղ տարիքից: Ընթացքում նաև վարորդական իրավունք ստացավ: Իր հակումն ու սերը մեքենաների ու տեխնիկայի հանդեպ էր: Ուսումնարանը չէր ավարտել, հետո դիպլոմը ծնողներս վերցրեցին: Ծառայությունից վերադառնալուց հետո իր հիմնական նպատակը աշխատելն էր: Կարևորագույն նպատակներից մեկը մեր հայրական տունը նորոգելն էր, անգամ պլաններ էր գծում, թե ինչպես է տունը վերանորոգելու, ուզում էր ապահովել մեր ծնողների բարեկեցիկ կյանքը: Շատ աշխատասեր էր: Դեռ դպրոցական տարիքից էր աշխատում, հայրիկս տրակտոր ուներ, Եփրեմը դրանով աշխատում էր, դաշտում խոտ էր հնձում, հավաքում, օգնում էր մեր ծնողներին: Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ աշխատանքով էր ուզում զբաղվել ծառայությունից վերադառնալուց հետո, բայց իրեն նաև ոսկերչությունն էր հետաքրքրում: Զարդեր էր պատրաստում, մատանիներ, նաև նման նախասիրություն ուներ»:

2019 թ. հուլիսի 4-ին Եփրեմը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվում է Արցախ՝ Մարտակերտի շրջանի Սխրավենդ գյուղի զորամաս: «Բոլոր տղաների մոտ էլ երևի ծառայության մեկնելիս սկզբում լինում են հակասական զգացողություններ, փորձում են դրանք ցույց չտալ: Բայց երբեք միտք չի ունեցել ծառայությունից խուսափելու, անգամ ուշ մեկնելու առումով: Երբ փոքր էր, մայրիկն ասում էր՝ տղե՛ս, դու բանակ չես գնա, երբ գնաս էլ, պատերազմ չի լինի: Երբ մեծացավ, բանակ չգնալու միտք չի եղել: Ասում էր. «Բոլոր ընկերներս գնում են, ես էլ կգնամ, բա տղա եմ»: Երբ Արմավիրի զորամասում էր ծառայում, կարգապահ զինվորներին շաբաթական մեկ անգամ թույլատրում էին տուն գնալ: Եփրեմը միշտ գալիս էր: Երբ ինչ-որ իրեր էինք իրեն տալիս, որ հետը տանի, արձագանքում էր. «Այնտեղ ամեն ինչ կա, ես ոչ մի բանի կարիք չունեմ»: Առավելագույնը կարող էր ասել. «Լավ, մա՛մ, մի քիչ քաղցր դիր, տանեմ տղերքին»: Երբեք չի դժգոհել, անգամ պատերազմի օրերին իրենից մեկ անգամ բողոք չենք լսել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Դեռևս Տավուշյան մարտերի ժամանակ իրենց տեղափոխեցին Թալիշ: Այդ ժամանակ մեզ չի էլ ասել, որ իրենց սահմանում էլ կրակոցներ են եղել: Երբ հուլիսյան մարտերը դադարեցին, նոր միայն ասաց, որ իրենց մոտ էլ է լարված եղել, կրակոցներ են հնչել: Այդ ժամանակ նա եֆրեյտորի կոչում էր ստացել: Կորոնավիրուսի շրջանն էր, չէինք կարողանում իր մոտ գնալ: Սեպտեմբերին մի քիչ հանդարտվել էր, ծնողներս պատրաստվում էին, որ ճանապարհ ընկնեն Եփրեմի մոտ: Մայրիկս հաց էր թխում, որ պետք է հետը տաներ: Հետո արդեն պատերազմի լուրը տարածվեց: Զանգահարում էինք Եփրեմին, իր համարին որևէ մեկը չէր պատասխանում: Բնազդաբար կարծես ամեն րոպե զանգում էինք, բայց որևէ նորություն չէինք կարողանում ստանալ: Նաև ասում էին՝ դուք մի զանգահարեք, տղաները կապ կհաստատեն, խառը վիճակ է: Զանգերիցս մեկին պատասխանեցին, ուրախացա, բայց Եփրեմը չէր: Պատասխանող տղան ասաց, որ Եփրեմն իրենից հեռու է, բայց հանգիստ լինենք, ամեն ինչ նորմալ է»:

Պատերազմի առաջին 3-4 օրն ընտանիքը Եփրեմից որևէ տեղեկություն չի ունեցել: «Միայն մի տղա էր մեզ հետ կապ պահում՝ ամեն ինչ նորմալ է, երբ հարմար պահ լինի, ձեզ հետ կապ կհաստատի: Անտանելի ապրումներ ունեցանք այդ օրերին: Եփրեմը զանգեց: Հանգստացրեց բոլորիս՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է, իրենք էլ ապահով տեղում են: Բայց հասկանում էինք՝ տանկիստ է, առաջին գծում, լուրերից հասկանալի էր, թե ինչ է կատարվում: Երբ մերոնք գմփոցների նմանվող ձայներ են լսում, Եփրեմը հանգստացնում է՝ տանկի վրա գործ ենք անում, որ պատրաստ պահենք: Երբեք իրենից խուճապի զգացողություն մեզ չի փոխանցվել: Անհանգստանում էինք, բայց իր մեկ զանգը մեզ ապրեցնում էր: Մեզ ոչինչ չէր ասում, թե ուր տեղափոխվեցին, ինչ է կատարվում, միայն ասում էր, որ լավ է: Պատերազմի ժամանակ իրենից նկար ստացանք, կամավորներ էին գնացել իրենց մոտ, նկարվել էին: Սիրունացել էր, փոխվել, մի տեսակ հանգստացանք այդ նկարից հետո»:

Հոկտեմբերի 19-ի երեկոյան մայրիկը զանգահարում է Մարիամին և հայտնում, որ Եփրեմը վիրավոր է: «Իր մոտ ընկերը զանգել էր, ասել, որ Եփրեմը վիրավոր է, բերում են Երևան: Զանգահարում էինք բոլոր հիվանդանոցները, փնտրում իրեն, բայց Եփրեմից որևէ նորություն չկար: Մինչև հոկտեմբերի 24-ը փնտրել ենք իրեն: Մայրիկս ասում էր՝ եթե իմ տղան իր աչքերը բացեր թեկուզ մի պահ, ինձ կզանգեր: Հիվանդանոցներ էինք գնում, բայց մեզ չէին թողնում ներս մտնել՝ ասելով, որ այդ անուն-ազգանունով զինվոր իրենց մոտ չկա: Սկսեցինք նկարով փնտրել, մի տղա գրեց, որ Եփրեմը մահացել է: Մեր հարազատները սկսեցին նրան այլ տեղերում փնտրել: Եվ գտան: Այդ օրերին հայրիկը նաև Արցախ գնաց, իրեն ասում էին՝ մի գնա, այստեղ փնտրիր, բայց ոչ մի կոնկրետ տեղեկություն չէին տալիս: Եփրեմի հագուստի վրա այլ անուն էր գրված, դրա համար չկարողացանք հիվանդանոցներում իրեն գտնել: Բայց հոկտեմբերի 24-ին ամեն ինչ փլուզվեց»: Եփրեմի մահը գրանցվել է հոկտեմբերի 21ին Երևանի հիվանդանոցներից մեկում: Մարտի դաշտում նա ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում:

Ապրելու ուժի մասին: «Ցավը չի մեղմանում: Մեզ՝ երեք քույրերիս ուժ են տալիս, վատ մտքերից ցրում մեր երեխաները: Բայց որևէ մեկը մեր եղբոր բացը չի լրացնի: Ցավը քեզ կրծում է, ուտում, չես կարողանում այն արտահայտել, խեղդում ես քո մեջ, սովորում այդ ցավին, համակերպվում դրա հետ, և այն քո մի մասն է դառնում: Պատերազմը մեր տուն մտավ և փոխեց ամեն ինչ: Մեր հայրական տան ուրախությունը դարձան մեր փոքր քույրիկի երեխաները: Պատերազմից հետո նրանք տեղափոխվեցին այնտեղ, որ մեր ծնողները մենակ չմնան: Մեր փոքր քույրիկի աղջիկն ունի Եփրեմի կապույտ աչքերը, նրա՝ անհավանական գույնի մազերը: Մեր կարոտը, կարծես, իրենից առնենք: Իսկ տղային քույրիկս Եփրեմ անվանակոչեց: Մեր հայրական տանը միշտ կկանչեն Եփրեմի անունը: Ոչ մի բան չի լրացնում մեր եղբոր բացը: Միշտ ասում եմ՝ եթե մենք երեք քույրերով կանք, մեր եղբայրն էլ մեզ հետ է»:

Հ. Գ. - Տանկիստ, եֆրեյտոր Եփրեմ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Սոլակ գյուղի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում Գազ չի լինելու մարտի 9-ին Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Այս պահի դրությամբ խաղի անցկացման որևէ այլընտրանքային վայր չի դիտարկվում․ ՈւԵՖԱ-ն՝ Իսպանիա-Արգենտինա հանդիպման մասին Մարտի 8-ին ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում մարտի 7-ից 11-ը Հրդեհ «Խոր Վիրապ» արգելավայրի հարակից տարածքում․ կրակը մարվել է, ծառեր չեն վնասվել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կան վիրավորներ Արամ Ա–ի գլխավորությամբ քննարկվել է Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի դալանում հայտնաբերվել է տղամարդու մարմին Նախիջևանում ԱԹՍ-ի միջադեպից հետո Թեհրանը կապ է պահպանում Բաքվի հետ. Իրանի փոխարտգործնախարար Գոշ Հակոբյանը բացում է իր առաջիկա նախագծերի փակագծերը․ «Մամա», «Զոնտիկ» և «Anubis»՝ երեք տարբեր աշխարհներ մեկ սեզոնում Իրանում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ՀՀ դեսպանությանը դիմել են ՀՀ քաղաքացիություն ունեցող 2 քաղաքացի. ԱԳՆ Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13,441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի բարձրաստիճան հրամանատարի վրա հարվածի մասին Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՍաստիկ բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Լոռու մարզում քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով․ ԱԳՆ Հայաստանի և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Հնդկաստանն արագընթաց կերպով 10 միլիոն բարել ռուսական նավթ է գնել Մերցը հայտարարել է Իրանից հնարավոր միգրացիոն հոսքերը կանխելու անհրաժեշտության մասին 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա ԳՇ պետը մասնակցել է սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Էմիրությունների նավթի պահեստարանում հրդեհ է բռնկվել Հիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանԵվրոպական խորհրդի նախագահը կայցելի Բաքու Ադրբեջանը մասամբ վերականգնել է բեռնատարների երթևեկությունը Իրանի հետ սահմանին Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանՈՒԵՖԱ–ն տուգանել է «Ռեալին» Երեք օրում Ադու Դաբիից և Դուբայից ապահովվել է 190 ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ. ՀՀ ԱԳՆ ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում Արդարությունը միշտ հաղթում է․ Լևոն Սարգիսով8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ ԿարապետյանԵրիտասարդ ամուսինները թմրամիջոցի փաթեթներ են տեղադրել Երևանում «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Արժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր ԿամենդատյանԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում հրդեհ է բռնկվել «Nissan»-ում Առաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր ԱվետիսյանՋուր չի լինի մարտի 11-ին և 12-ին Ի՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջևԻնչ կասեք Փաշինյանին․ հարցում