Ереван, 25.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Պուտինի Ադրբեջանը․ «Հրապարակ»

ПОЛИТИКА

«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքները կանխարգելելու համար: Մենք պետք է ինչ-որ ձեւով արձագանքենք նրան, ինչ կատարվում է մեր կողքին, բայց պետք է ձգտենք, որպեսզի անցյալից մեզ մնացած խնդկրները լուծվեն խաղաղ ճանապարհով՝ փոխզջումների հիման վրա: Հատկապես փոխզիջման, որին պատրաստ են գնալ եւ մեկ, եւ մյուս կողմերը: Այս կոնտեքստում մենք քննարկել ենք նաեւ ղարաբաղյան խնդիրը: Մեզ համար նույնիսկ կարեւոր չէ՝ այս կամ այն երկիրը, նախկին խորհրդային հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ: Կարևոր է, որ մենք այդ բոլոր երկրների հետ ունենք հատուկ, պատմականորեն ձեւավորված հարաբերություններ: Եւ դրանք ավելի մերձավոր են եւ խորը, քան պարզապես ՆԱՏՕ-ի անդամների միջեւ հարաբերությունները: Մենք չենք կարող դա հաշվի չառնել»,- ԲՌԻԿՍ երկրների գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում ՌԴ նախագահի խոսքն այսպես է փոխանցել «ՌԻԱ-Նովոստին»: 

Քաղաքական մեկնաբանները նման դեպքերում փորձում են առանձնացնել այսպես կոչված առանցքային ձեւակերպումը: Եթե հետեւենք նրանց օրինակին, ապա պետք է ընդգծենք Պուտինի այն միտքը, որ Ռուսաստանի համար կարեւոր չէ՝ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ, Մոսկվան չի կարող հաշվի չառնել այդ երկրի հետ հատուկ, պատմականորեն ձեւավորված հարաբերությունները: Եւ ԼՂ խնդիրը Երեւանում քննարկվել է հատկապես այդ համատեքստում: Այնպես, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ փոխզիջման հիման վրա, որին պատրաստ են գնալ եւ մեկ, եւ մյուս կողմերը:

Ռուսաստանի նախագահին կարելի է հասկանալ նաեւ այն իմաստով, որ արտաքին մարտահրավերները կանխարգելելու ռեսուրս ՀԱՊԿ կունենար այն դեպքում, եթե հետխորհրդային տարածքում անցյալից մնացած խնդիրները լուծվեին խաղաղ ճանապարհով, եւ նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ լարվածություններ չմնային:

Ակնարկը հասկանալի է, ԼՂ խնդիրը մնացել է խորհրդային ժամանակներից: Բայց այդ դեպքում ինչու՞ են ավելանում նորերը: Խորհրդային Ռուսաստանը եւ Վրաստանը, Ռուսաստանը եւ Մոլդովան, Ռուսաստանը եւ Ուկրաինան բացահայտ դրսեւորված խնդիրներ չունեին: Մինչդեռ այսօր այդ երկրների եւ Ռուսաստանի հարաբերությունները նույնպես լարված են, եւ իրավիճակը պատերազմականի չի հասնում միայն այն պատճառով, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, ոչ ոք ավելին կորցնել չի ուզում:
Բայց Պուտինի միտքը, հնարավոր է, ունի դիվանագիտական շատ խորը ենթատեքստ:

ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովը նույնիսկ ռուսական մամուլի («Կոմերստանտի») հումորի նյութ է դարձել իր աննախադեպ անարդյունավետությամբ: Ոչ մի հեռանկար չկա, որ Բելառուսի նախագահությունը նոր շունչ եւ ոգի է հաղորդելու այդ կազմակերպությանը: Պուտինը, կարծես, առաջինն է արձանագրում ՀԱՊԿ անարդյունավետությունը եւ հասկացնում, որ Մոսկվայի համար կարեւորը հետխորհրդային երկրների հետ երկկողմ հարաբերություններն են:

ԼՂ խնդրի մասին նրա դիտարկումների համատեքստում դա հասկացվում է որպես Ադրբեջանին արված թափանցիկ ակնարկ: Պուտինը դեռ Երեւանի ճանապարհին էր, երբ Բաքվում Ադրբեջանի նախագահը եւ Պակիստանի վարչապետը երկօրյա բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիս էին անցկացնում, եւ Իլհամ Ալիեւը բաց տեքստով հայտարարում էր Իսլամաբադի հետ սպառազինությունների ձեռքբերման գործարքներում որեւէ խնդրի բացակայության մասին:

Պուտինը հարմար է գտել Ալիեւին հանգստացնել Հնդկաստանից, մի երկրից, որը Պակիստանի հետ Քաշմիրի խնդրի շուրջ գրեթե կեսդարյա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում է: Վերջերս Քաշմիրում հնդկա-պակիստանյան ուժերի բախում էր արձանագրվել:

Պուտինը վստահեցրեց Ալիեւին, որ Երեւանում ոչ մի քայլ չի ձեռնարկվել, որը կվնասեր ռուս-ադրբեջանական պատմականորեն ձեւավորված հարաբերություններին: Բայց Պուտինը նաեւ ՀԱՊԿ անդամ երկրներին հասկացրեց, որ կազմակերպության անդամակցությունը ոչ մեկին ոչ ՀԱՊԿ անդամ երկրների նկատմամբ որեւէ առավելություն չի տալիս: Նաեւ՝ պաշտպանության բնագավառում: Իսկ արժե՞ անդամակցել մի կառույցի, որը ոչ մեկին ոչինչ չի տալիս: Ավելի լավ չէ՞ հարցերը ճշտել Մոսկվայի հետ երկկողմ ձեւաչափում: Միեւնույն է, «կոլեկտիվ պաշտպանություն» չի ստացվում, իսկ «կոլեկտիվ հարձակման» հետ ոչ ոք գլուխ չունի…

Վահրամ Աթանեսյան, «Հրապարակ»

Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев