Պուտին․ Ռուսաստանը դեռ մտադիր չէ նոր պատժամիջոցներ ձեռնարկել Արեւմուտքի երկրների նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը դեռ մտադիր չէ պատասխան պատժամիջոցներ ձեռնարկել Արեւմուտքի երկրների դեմ, հայտնել է լրագրողներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք գիտակցաբար են սահմանափակել գյուղատնտեսական մթերքի մատակարարումները, դա նման ասիմետրիկ պատասխան էր։ Նրանք սահմանափակել են մեր արդյունաբերական ապրանքատեսակները, երկակի նշանակության ապրանքները, ֆինանսավորումը, իսկ մենք ի պատասխան չենք կարող նույնը անել։ Այսինքն կարող ենք , բայց դա անիմաստ կլինի։ Իսկ մենք արել ենք դա այն ոլորտում, որտեղ նրանց համար խնդիրներ կստեղծենք, այնտեղ նրանք միլիարդների վնասներ են կրում։ Դա ոչ թե մեր հաշվարկներն են, այլ արեւմտաեվրոպական փորձագետների։ Դրա համար էլ մենք դա արել ենք այնպիսի ոլորտում, որտեղ մեզ ձեռնտու էր։ Եվ մենք ոչինչ չենք անի միայն հանուն ինչ-որ մեկին ու ինքներս մեզ պատժելու։ Գնել տոմս ու չմեկնել»,- հավելել է Պուտինը։



