Երևանում վրաերթի են ենթարկել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի կադրերի բաժնի ղեկավարին ու նրա աղջկան
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է.
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Սոնա Մանուչարյանին և 3-ամյա Մարիամ Պողոսյանին: Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գորոծոութնյուներ վրաերթի կատարած ու փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Մուրացան բժշկական կենտրոն, իսկ Ս. Մանուչարյանը աշխատում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում՝ որպես կադրերի բաժնի ղեկավար: Վրաերթի ենթարկվածն էլ նրա աղջիկն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



