Թաիլանդի թագաժառանգ արքայազնը հաստատել է գահը ժառանգելու իր մտադրությունը
МЕЖДУНАРОДНОЕԹաիլանդի թագաժառանգ արքայազն Մախա Վաչիրալոնգկորնը գահապահ Պրեմ Տինդուլանոնի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Թաիլանդի գահը ժառանգելու իր մտադրությունը, հայտնել է Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան իր հեռուստաուղերձի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արքայազնի արած հիմնական դիտողություններից մեկը վերաբերում էր նրան, որ պետական գործերի՝ այդ թվում գահաժառանգության հարցի մասին անհանգստանալու պատճառ մարդիկ չունեն»,- ասել է Չան Օչան, նշելով, որ արքայազնի գահադրումը կկայանա հուղարկավորության անհրաժեշտ ծիսակարգերի ավարտից հետո։
Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը մահացել է հոկտեմբերի 13-ին 88 տարեկանում։ Թագավորական մեծ պալատում՝ Բանգկոկում, հիմա բուդդայական ավանդույթի համաձայն կրոնական ծեսեր են կատարվում։ Դեռ հայտնի չէ, թե որքան կտեւի միապետին հրաժեշտ տալու արարողությունը՝ հնարավոր է ամիսներ։



