Ռոբ Քարդաշյանը և Բլեք Չայնան դիմելու են հոգեբանի
ЛАЙФՌոբի և Չայնայի նոր ռեալիթի շոուի ժամանակ պարզ է դառնում, որ այս զույգի հարաբերությունները գնալով անդունդն են գլորվում:
Իրենց հարաբերությունները կարգավորելու համար Ռոբ Քարդաշյանը համաձայնվել է դիմել հոգեբանի, որպեսզի պարզի իրական խնդիրները:


Ռեալիթի շոուի նոր սերիայի գովազդում 29-ամյա Ռոբը անկեղծանում է Չայնայի հետ և հոգեբանի հանդիպելու պատրաստակամություն է հայտնում: Հոգեբանի դիմելու խորհուրդ Ռոբին տվել էր նաև Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսին Սքոթ Դիսիքը:
Ռոբի համաձայնությունը շատ է ուրախացնում Չայնային, քանի որ նա նույնպես շատ է ցանկանում կարգավորել իրենց հարաբերությունները:

Ավելի վաղ Չայնան դիմել էր իր մորը, ով խորհուրդ էր տվել նրան միայնակ մեծացնել իր ապագա երեխային, քանի որ Ռոբը շատ խնդիրներ ունի և չի կարող Չայնային սիրել այնպես, ինչպես հարկն է:
Այնուամենայնիվ՝ Չայնան զրուցում է նաև Քիմ Քարդաշյանի հետ, ով խորհուրդ է տալիս հաշտվել Ռոբի հետ, քանի որ նա կարող է հաղթահարել իր խնդիրները:
Հիշեցնենք, որ շուտով լույս աշխարհ կգա Ռոբի ու Չայնայի դուստրը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



