ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, որն արվել է երեկ Ռուսաստանում՝ ողբերգական ավտովթարից րոպեներ անց
ВИДЕОShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, որը մեզ է տրամադրել մեր ընթերցողը և այն կատարվել է վթարից րոպեներ անց: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 14-ին դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Ժամը 04:30-ի սահմաններում, Բեսլան-Վլադիկովկաս ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում Mercedes sprinter մակնիշի 50 AA 515 համարանիշի երթուղային ավտոբուսը վթարի էր ենթարկվել: Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, 27 հոգի մարմական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ:
Մահացածների մեջ էին նաև երկու վարորդները: Ավտոմեքենայում եղել էին 52 հոգի, որոնց մեծ մասը ՀՀ և ՌԴ քաղաքացիներ էին: Նշված երթուղային ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 9-րդ շենքի բնակիչ Կարեն Պողոսյանի անվամբ:



