Ֆրանսիացի քաղաքապետը կոչ է անում Օլանդին հնարավորինս շուտ ստորագրել ժխտողականության դեմ օրինագիծը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Բուք Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մայեն շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին և ժխտողականության դեմ բոլոր պայքարողներին` Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առիթով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, Մայեն կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հնարավորինս շուտ ստորագրել ընդունված օրենքը:
Ռիշար Մայեն 2005թ-ից ի վեր աջակցել է Հայոց ցեղասանության ժխտումը քրեականացնող տարբեր օրինագծերի: Պատգամավոր լինելու տարիներին նա նաև դեմ է հանդես եկել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին:
Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է, ի թիվս մարդկությանդեմ գործած այլ հանցագործությունների, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ էքվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ < /i>Ազգային ժողովի պատգամավորները,հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիության» օրենքում փոփոխություններին, որոնք պատիժ ենսահմանում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելուհամար: Օրինագծում փոփոխությունները հնարավոր է վիճարկել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում, եթեհամապատասխան դիմում տակ ստորագրեն Ֆրանսիայի խորհրդարանի 60պատգամավորներ:



