Կանադայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել
МЕЖДУНАРОДНОЕԿանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում թեթեւ շարժիչով օդանավի վթարի հետեւանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է CBC News հեռուստաալիքը։
Կանադայի տրանսպորտային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Բիլլ Երվուդը լրագրողներին հայտնել է, որ թեթեւ շարժիչով օդանավը Քելոուն քաղաքից Ալբերտա նահանգի Սփրինգբենք օդանավակայան էր ուղեւորվում, բայց շուտով անհետացել էր ռադարների վրայից։
Որոշ ժամանակ անց օպերատիվ ծառայությունները հայտնաբերել էին օդանավի բեկորները։
Օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։ Վթարի պատճառները պարզվում են։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



