Երգչուհին Զառան՝ երկրորդ ամուսնու հետ իր ապահարզանի մեղավորի մասին
ЛАЙФԱյս տարին լի է ապահարզաններով: Դեռեւս ամռանը հայտնի երգչուհի Զառան ութ տարվա ամուսնալուծությունից հետոբաժանվեց Սերգեյ Իվանովից:
Զառայի խոսքով՝ ամուսինն ըմբռնումով էր մոտենում իր հագեցած ստեղծագործական կյանքին: «Սերգեյը սատարում էր ինձ բոլոր հարցերում: Եվ դրա համար նրան միայն կարող եմ շնորհակալություն հայտնել: Ես միշտ լսում էի նրա կարծիքը»,- ասել է երգչուհին:

Ութամյա երջանիկ ամուսնությունից հետո բաժանման մեջ արտիստուհին իրեն է մեղադրում:
«Հիմա ավելի դյուրին կլիներ մեղադրել նախկին ամուսնուն: Բայց ես հակված եմ պատճառն իմ մեջ որոնել: Հավանաբար՝ հիմնական խնդիրն այն է, որ ես էությամբ պերֆեկցիոնիստ եմ: Ես ուզում եմ ոչ թե պարզապես լավ, այլ հենց կատարյալ ընտանիք ունենալ: Պարզվում է՝ մենք Սերգեյի հետ այդ կատարյալի մասին շատ տարբեր տեսակետներ ունեինք»,- Զառայի խոսքերն է մեջբերումԴնին՝ վկայակոչելով OK! ամսագիրը:

Հիմա երգչուհին փորձում է ամեն ինչ անել, որպեսզի որդիները՝ Մաքսիմն ու Դանիելը, հայրական սիրուց զրկված չզգամ: Տղաները հաճախ են հանդիպում հոր հետ:

Հորից բացի՝ տղաների դաստիարականության հարցում մեծ մասնակցություն է ունենում երգչուհու եղբայրը՝ Ռոմանը: Իսկ դայակից Զառան որոշել է հրաժարվել: Ավագ որդին՝ Մաքսիմը, հայտարարել է, որ ինքը պարզապես դայակի կարիք չունի:



