28-ամյա ռուս աղջիկը Բարբիի պատճենն է և ապրում է որպես տիկնիկ (լուսանկարներ)
ЛАЙФEntertrain.1in.am-ը գրում է.
Ռուսաստանի բնակիչ Անժելիկա Չեպրասովան հայտնի է դարձել ամբողջ աշխարհին՝ որպես ռուս Բարբի։
Նա կարծես թե տիկնիկ լինի, աղջիկը հավաստիացնում է, որ ինքը որևէ պլաստիկ միջամտության չի դիմել։
Նրա ծնողները աղջկա ծնվելուց անմիջապես հետո որոշեցին նրան վերածել կենդանի տիկնիկի և դարձնել հաջողակ մոդել։
Անժելիկայի մայրն ըստ էության նրա մենեջերն է և ամբողջությամբ կազմակերպում է աղջկա կյանքը՝ ընտրում է հագուստ, սնունդ, մարդկանց, ում հետ պետք է շփվի դուստրը։

Աղջիկն ասում է, որ կշռում է 40 կգ, ունի 165 սմ հասակ, իսկ իրանը 50 սմ է։
Նա ամեն օր հաճախում է մարզասրահ և հավաստիացնում, որ իրեն շատ է դուր գալիս լինել կենդանի Բարբի։

Վերջերս Անժելիկան իր երկրպագուների մոտ գանգատվել էր՝ ասելով, որ ԶԼՄ-ներն իրեն ներկայացնում են անօգնական, ծնողներից կախյալ վիճակում։

Դա այդպես չէ՝ կարծում է 28-ամյա Բարբին։
Աղջիկը հույս ունի, որ կարող է լավ վաստակել որպես մոդել և իհարկե սպասում է իր ասպետին։

«Իմ մայրիկը միշտ ինձ հետ է։ Իմ շրջապատի բոլոր տղամարդիկ միայն ընկեր են»,-ասում է նա։

Աղջիկը շատ շնորհակալ է ծնողներից իրենց հոգատարության համար, բայց հույս ունի, որ կարող է առանձին ապրել նրանցից, հենց որ հանդիպի իրեն արժանի տղամարդու։

















