Ереван, 14.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Գայանե Ասլամազյանը՝ որդու և նախկին ամուսնու հարաբերությունների մասին

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

«Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն այսօր նշում է 40 ամյակը։ Հաղորդավարուհու կյանքի կարևորագույն մասն իր որդին է՝  Ալեքսանդրը, ում լավ ապագան երաշխավորելու համար մայրիկն ամեն բան անում է։ Այդ ճանապարհին Գայանեն բավականին խիստ է։ BlogNews-ի հետ անկեղծ զրույցում Գայանեն խոսել է որդու հետ հարաբերությունների, խստության, միայնակ մայր լինելու բարդությունների և ամուսնալուծությունից հետո իր կյանքում ստեղծված իրավիճակի մասին։

Գայանե Ասլամազյանը` որդու հետ

- Գայանե, Դուք միայնակ եք մեծացրել Ձեր որդուն, ի՞նչ խնդիրների եք բախվում։

- Ես, իհարկե, շատ բարդությունների եմ բախվել այս ընթացքում, որովհետև փոքր ժամանակ փոքր խնդիրներ են, մեծ ժամանակ՝ մեծ։

Իհարկե, շատ ճիշտ է, երբ ընտանիքն ամբողջական է լինում, ցավոք, մեզ մոտ այդպես չի ստացվել։ Բարեբախտաբար, որդիս շփում ունի իր հոր հետ, ինչը շատ դրական և կարևոր փաստ եմ համարում։ Ամեն դեպքում, քանի որ հայրը երկրում չէ, այդ բացը լրացնում է քավորը, որպեսզի որդիս տղամարդու բացակայություն չզգա։ Նա շատ ուշադիր է, ես կասեի՝ պատվավոր քավոր է, որովհետև մեր ընկերական շրջապատի բոլոր երեխաների համար պատասխանատվությունն ինքն է կրում Աստծո առաջ և տղայիս լավագույն ընկերն է։

- Երեխային միայնակ մեծացնելը ոչ միայն հոգեբանորեն է բարդ, այլև ֆինանսապես։ Այս առումով ի՞նչ ճանապարհ եք անցել։

- Իմ կյանքն արդեն էսպես է դասավորվել։ Ես իմ ընտրությունն արել եմ երիտասարդ տարիներին, հետագայում կրկին իմ ընտրությունն եմ արել։ Ես երբևէ ոչ մեկի չեմ մեղադրում, ապրում եմ էնպես, ինչպես ապրում եմ։

Իհարկե, ճանապարհին ունեցել եմ խնդիրներ, ինչպե՞ս կարող էի չունենալ։ Եկեք չմոռանանք, թե որ երկրում ենք ապրում մենք։ Այն տարիներին, երբ ես էի ամուսնալուծվում, հասարակությունն այդ հարցին այնպես չէր նայում, ինչպես հիմա։ Այդ որոշումն ընդունելն արդեն իսկ բավականին բարդ էր՝ չհաշված, որ այդ տարիներին պետության, երկրի վիճակն էր վատ։ Ես ունեմ եղբայր, ով սկզբնական շրջանում թև ու թիկունք դարձավ ինձ, մինչև կարողացա գտնել ինձ, ինքնադրսևորվել և հաստատվել։

Ես իմ ամուսնալուծությունից հետո մտա հեռուստատեսություն, որդիս 2 տարեկան էր։ Ես հեղինակում էի ծրագիր փոքրիկների մասին, իմ աշխարհը ներդաշնակ էր. ես արվեստաբան էի, ով ներկայացնում էր հայ արվեստը փոքրիկներին, որովհետև իմ աշխարհն այդ ժամանակ լցված էր իմ տղայով։ Մինչ օրս էլ այդպես է։ Հետագայում ինչ-որ փոփոխություններ եղան, ես դարձա այն, ինչ դարձա։

- Աշխատանքը հեռուստատեսությունում հոգեբանական փրկության օղա՞կ դարձավ։

- Ես ճիշտ չեմ համարում, երբ մարդն ամուսնալուծվում է և ուրիշ տեղում փրկության օղակ է փնտրում։ Ավելի լավ կլինի, որ ընդհանրապես ամուսնալուծություն չլինի: Ես իմ բնույթով դժվարությունները հաղթահարող եմ։ Ես անընդհատ դժվարությունների մեջ եմ՝ սկսած բնակարանային խնդիրներից, որ կան մեր պետությունում, բայց հաճախ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ունեն նման խնդիրներ, և հասկանում եմ, որ ես ավելի պինդ ու ուժեղ եմ նույնիսկ շատ տղամարդկանցից։ Երբ ես հետ եմ նայում և տեսնում եմ՝ ինչ խնդիրներ եմ հաղթահարել, հասկանում եմ, որ իսկապես բարդ էր։ Ես մարդ եմ, ով ստեղծում է, բայց այդ ընթացքում կարող է նաև կոտրվել, որովհետև դու անընդհատ պայքարում ես, և դա կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ես պայքար ունեցել եմ ամեն ինչում՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական, թե՛ բնակարանային հարցերում, ի վերջո, մարդ եմ։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ  հաղթահարում եմ այդ ամենը, կարողանում եմ ուրախ, հպարտ գնալ առաջ։ Կարևոր է նաև, որ կողքիններդ երբեք չնկատեն, որ դու շատ ծանր վիճակում ես։

- Ամուսնալուծությունը, միայն մոր խնամակալության տակ լինելը սթրես է երեխայի համար։ Ինչպե՞ս եք հաղթահարում դա։

- Ամեն դեպքում ես մենակ չեմ, մենք ունենք շատ անձնանվեր տատիկ, քավոր, ի վերջո, մենք շատ լավ հարաբերություններ ունենք իր հայրիկի հետ։ Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ չի կոտրվել այդ ամենը։ Շատ ուրախ եմ, որ իր հայրիկը կարողացել է գտնել իր կյանքի երկրորդ կեսին, ունի 3 բալիկ, կապ է պաշտպանում մեր որդու հետ։ Ինձ ուրախացնում է, որ իրենք շփվում են։ Որդիս ունի քույրեր և եղբայր, պարբերաբար մեկնում է նրանց մոտ։ Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել արգելել շփումը, քանի որ դա սխալ եմ համարում։ Նա շատ լավ հայր է, շատ լավ մարդ և իրավունք ունի շփվելու որդու հետ։

- Դեռահասության փուլն ամենաբարդն է, երեխաներն ավելի ըմբոստ են դառնում։ Բախումներ հաճա՞խ են լինում։

- Մեր հիմնական խնդիրն այն է, որ ես միշտ շեշտը դրել եմ իր կրթության վրա։ 5 տարեկանից որդիս ստացել է կողմնակի կրթություն՝ նկարչություն, լեզուների իմացություն, երաժշտություն, քանդակագործություն։ Բնականաբար, երբ դու երեխայի առօրյան լցնում ես նման հետաքրքրություններով, կարող է բախում լինել։ Սա լինում է ավելի մեծ տարիքում, երբ նա արդեն հասունանում է, ունենում է իր սեփական հետաքրքրությունները։ Սակայն մենք գտանք այլ կոմպրոմիս․ փորձեցի իր կրթական ծրագիրը համապատասխանեցնել իր հետաքրքրություններին։ Օրինակ, երբ իր մոտ առաջնային դարձավ նկարչությունը, մենք փոխեցինք դպրոցը, և նա գնաց նկարչական դպրոց։ Երբ հասկացանք, որ թեև սիրում է նկարչություն, դա չի լինելու իր մասնագիտությունը, սկսեցինք կենտրոնանալ իր մասնագիտության վրա, որպեսզի նա ստանա այն կրթությունը, որն իր սրտին մոտ է՝ չմոռանալով լեզուների ուսումնասիրությունը: Պարզ է, որ այդ քանակի ճնշումը բերում է հակադարձման, յուրաքանչյուր բան անպայման հակասվում է, կապ չունի՝ հիմք կա՞, թե՞ ոչ, գալիս է մի տարիք, երբ ուզում ես հակասել ամեն ինչին։

- Այդ ըմբոստության ժամանակ ի՞նչ քայլերի եք դիմում։

- Ես չգիտեմ՝ ինչպես կլիներ մեր ընտանիքում, եթե այն ամբողջական լիներ։ Քանի որ հիմնականում միայն ես եմ պատասխանատու երեխայի դաստիարակության համար, բնականաբար, խիստ դերն ինձ է հասել։ Մինչև տատիկն ամեն ինչ անում է իր թոռնիկի համար, մայրիկը միշտ գալիս է, հասնում դժվարին պահերին։ Անհրաժեշտության դեպքում խիստ եմ լինում և լուծում տալիս ծագած խնդրին։ Ես շատ խիստ ծնող եմ։ Ընդհանուր առմամբ՝ իմ լուծումներն ու որոշումները շատ խիստ են, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններն ազնիվ չեն։ Այդ խստությունն ունի իր դրական կողմը։ Եթե պետք է խստություն, այն կա, եթե պետք է արգելք, արգելք կա, եթե պետք է խրախուսել, խրախուսվում է։

Մարդիկ, հատկապես՝ երեխաները, միանգամից զգում են՝ երբ ես նրանց խաբում, երբ ես դու սխալ, իրենք՝ իրավացի։ Եթե նրանք իրավացի են, անգամ շատ խիստ լինելու դեպքում ոչինչ չես կարող անել, որովհետև իրենք գիտեն իրենց իրավունքները։ Մեր պարագայում այդ սահմանը միշտ հստակ է եղել։ Նա միշտ իմացել է, որ իր սխալի դեպքում  կլինեն խիստ լուծումներ, իսկ եթե իրավացի է, իր խոսքը պետք է լինի առաջնային։ Դրա համար այդ խստությունը չի վերածվում դաժանության, դա անհրաժեշտություն է։

- Խստությունից ձեր ընկերությունը չի՞ տուժում։

- Չէ, որովհետև մեկը մյուսին չեն խանգարում։ Եթե ամեն ինչ ազնիվ է, ինչո՞ւ ընկերությունը պետք է տուժի։ Ընկերությունը մնում է ընկերություն, բայց ես չեմ համարում, որ պետք է երեխաներին բարձիթողի մեծացնել։ Ես չեմ սիրում անկառավարելի երեխաների, չեմ ընկալում ծնողերի, ովքեր ամեն ինչ թույլ են տալիս իրենց երեխաներին, արդյունքում երեխաները պարզապես չգիտեն՝ որն է կյանքի դժվարությունը։ Որքան էլ դու նրան փաղաքշես, փորձես ամեն ինչ անել իր փոխարեն, կգա մի օր, երբ ինքը կբախվի իրականությանը։ Կարծում եմ՝ նա պետք է պատրաստ լինի։

- Այս դեպքում շատ նուրբ է ազատությունը չսահմանափակելու եզրագիծը։ Կարողանո՞ւմ եք պահել այդ սահմանը։

- Առհասարակ ծնող լինելը շատ բարդ է, դա կյանքի ամենակարևոր և դժվար քննությունն է։ Այդ սահմանը երբեք չես զգա ու չես հասկանա։ Արդյունքը տեսնում ես շատ տարիներ անց։ Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող ասել՝ ես ճիշտ էի յուրաքանաչյուր լուծման ժամանակ։ Էլեմենտար մի բան ասեմ. երբ խնդիրը վերաբերում է ինձ, ես շատ արագ կողմնորոշվում եմ, բայց երբ վերաբերում է տղայիս, այնքան բարդ է, որովհետև դու գործ ունես մի մարդու կյանքի, ճակատագրի հետ, դա մեծ պատասխանատվություն է։

- Դուք ավելի մեծ կենսափորձ ունեք։ Լինո՞ւմ են դեպքեր, երբ իր փոխարեն որոշում կայացնեք։

- Բոլոր ծնողներն էլ այս տարիքում ինչ-որ չափով իրենք են կայացնում երեխաներին վերաբերող որոշումները։ Դա նորմալ է թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար։ Սովորաբար երեխայի հետ խնդիր է լինում, երբ նա պետք է սովորի, բայց ուզում է խաղալ։ Դա բնական խնդիր է։ Եթե զգում ես, որ երեխան ունի նախասիրություններ, չպետք է ստիպես նրան զբաղվել նրանով, ինչ չի ուզում։ Ծնողի ֆունկցիան ոչ մինչև վերջ երեխայի կյանքն ու ճակատագիրը կառավարելն է, այլ ուղղություն տալը, ապագայի համար լավ հիմք ստեղծելը։

Ես երբևէ որոշում չեմ կայացրել տղայիս փոխարեն՝ առանց իր կարծիքը հաշվի առնելու։ Որոշում կարող էր լինել, օրինակ, որ չդադարի անգլերեն պարապել, երբ սովորում է գերմաներեն, բայց ինքն է որոշում՝ ինչ մասնագիտություն է ուզում, ինչպես է տեսնում իր կյանքը, ինչ-որ հարաբերություններում իր համար ինչն է կարևոր։

- Հասել եք մի տարիքի, երբ Ձեր որդին էլ է ձևավորվել որպես անձ, իր ազդեցությունն էլ Ձեզ վրա է մեծացել։ Երբ ընտանիքում հայր չի լինում, տղա երեխաներն ավելի խիստ են լինում մայրիկների հանդեպ։ Ինքն էլ Ձե՞ր հանդեպ է խիստ։

- Իհարկե, շատ մեծ ազդեցություն ունի։ Ես առաջին իսկ օրվանից ապրել եմ՝ հաշվի առնելով, որ ես ունեմ տղա, որը հասարակության մասնիկ է։ Ես չգիտեմ՝ ինչպես կլիներ, եթե աղջիկ ունենայի, բայց իր դեպքում շատ ուշադիր եմ։

Լինում են դեպքեր, երբ դրսևորվում է նրա խստությունը, քանի որ ինքն ունի իր հստակ տեսլականը տարբեր երևույթների վերաբերյալ, բայց ընդհանուր առմամբ՝ այնքան բարի ու ջերմ է, չեմ կարող ասել, որ շատ խիստ է։ Ես իր հանդեպ շատ ավելի դաժան եմ, քան ինքը՝ իմ։)

Մեր հարաբերությունները շատ հետաքրքիր են։ Յուրաքանչյուր մայր երևի սիրված է զգում իրեն, բաց ես՝ առավել։) Միշտ զգացել եմ իր սերը, ուշադրությունը, կարևորությունը։ Ինձ նախապես ամեն ինչ ներված է։)

Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ սխալներ թույլ տալիս է։ Հուսով եմ՝ մեր պարագայում այդ սխալները քիչ են, և վերջում, երբ երկուսով հետ կնայենք, կհասկանանք, որ ամեն ինչ լավ է եղել։

- Դուք երիտասարդ եք և դեռ կարող եք դասավորել Ձեր կյանքը։ Նա ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։

- Եթե անկեղծ լինեմ, չեմ պատկերացնում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ անձնավորությունն ով և ինչպիսին կլինի։ Տղաս էլ է մեծանում, բնականաբար, իր աշխարհընկալումն էլ է փոխվում, բայց չգիտեմ՝ այդ դեպքում ինչպես կընդունի։

- Եղե՞լ են հնարավորություններ, որոնք բաց եք թողել։

- Դժվար է այդպես ասել, երբ մտածելակերպդ ձևավորում է, դու ապրում ես ինչ-որ բանաձև ընդունած, չես էլ նկատում՝ կողքիդ ինչ կա։ Այսինքն՝ ես իմ կյանքում կարևորում եմ իմ տղային, ինչ-որ չափով իմ կյանքը մի կողմ դնելով՝ զբաղվում եմ իրենով։ Մինչ օրս դեռ այդպես է։

- Գալիս է մի տարիք, երբ պետք  է բաց թողնել երեխային։ Ինչպե՞ս եք պատկերացնում դա։

- Այ դա շատ դժվար է, երբ պետք է բաց թողնես և հասկանաս, որ ինչ-որ սահմաններ կան, այլևս չես կարող զանգել, ստուգել՝ ինքը որտեղ է, հասկանաս, որ պետք է դիրքերդ զիջես այլ մարդու։ Չեմ պատկերացնում՝ ինչպես է ստացվելու, երևի շատ բարդ է լինելու, բայց ես լի եմ լավատեսությամբ։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом Симонян