ՀԱՊԿ-ի ԱԳ եւ պաշտպանության նախարարները Երեւանում կկազմեն հավաքական անվտանգության պլանը
ПОЛИТИКАՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների եւ անվտանգության խորհուրդների ղեկավարները Երեւանում կկազմեն հավաքական անվտանգության 2017 թվականի պլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հաղորդվում Է ՀԱՊԿ-ի կայքում:
Արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 14-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից առաջ: Դրան կմասնակցի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Համատեղ նիստում կքննարկվեն «ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի նիստի օրակարգը եւ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ներկայացվող փաստաթղթերը, ինչպես նաեւ որոշում կընդունվի հաջորդ տարվա համար ՀԱՊԿ-ի կառավարման մարմինների եւ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանի մասին»:



