Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատմամբ. Կարեն Կարապետյան
ПОЛИТИКАԿառավարությունը հաստատեց «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմավորման ձևով «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու նախագիծը: Քաղաքաշինության պետական կոմիտե ի ղեկավար Նարեկ Սարգսյանը նշեց, որ նախագծով մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ են արվում, որոնց ընդհանուր գաղափարն աշխատակազմի և Քաղաքաշինության պետական տեսչության ստորաբաժանումների միավորումն է:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք վերակազմավորման ընթացքում կրճատումներ իրականացվում են: Պատասխանելով, Սարգսյանը նշեց. «Անպայման, պարոն վարչապետ: Խոշորացման, օպտիմալացման արդյունքում գոյություն ունեցող ստորաբաժանումները կրճատվում են»:
Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ փոխելու իրենց կառավարման կառուցվածքը: «Երկրորդ, օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատմամբ, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի: Գնում ենք ՊՈԱԿ-ների՝ բալաստից ազատման, այն գործառույթները, որոնք անհասկանալի են, վերջնական վարչարարությունը չի կատարվում՝ հրաժարվում ենք: Ելնելով դրանից, քանի որ դուք վերակազմավորվում եք, հինգ օրվա ընթացքում զեկուցեք կրճատման մասին, որպեսզի միանգամից օպտիմալ համակ արգին դուրս գանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ գործադիրը պարզեցնում է կառավարումը և կրճատում, ՊՈԱԿ-ներից, ավելորդ կառույցներից ու ԾԻԳ-երից հրաժարվում:
«ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք կամ հրաժարվում ենք դրանցից …այդ ողջ ատրիբուտիկան, ամեն ինչը մաքրում ենք, մեզ պետք է ծախսերի կտրուկ նվազեցում»,- ասաց վարչապետը:



