Մայրն աղջկա պարանոցի շուրջը մուգ օղակ նկատեց. Պարզվեց` ամեն ինչ շատ ավելի լուրջ է
ЛАЙФEntertrain.1in.am-ը գրում է.
14-ամյա Պանտերան նկատեց, որ շատ հաճախ է տանջող ծարավի զգացում ունենում:
Գլախացավերը նրա մոտ նույնպես ավելի հաճախակի էին դարձել:
Հարազատները նրա մոտ տրամադրության ակնթարթային փոփոխություններ էին նկատում:

Այդ ժամանակ աղջկա մայրիկն ուշադրություն դարձրեց նրա պարանոցի շուրջ առաջացած մուգ օղակին. Դա այնպիսի տեսք ուներ, կարծես աղջիկը հիգիենայի կանոններին հետևելիս չլիներ:
Բայց, պարզվեց` ամեն ինչ շատ ավելի լուրջ էր:
Նմանատիպ օղակը կարող է 2-րդ տեսակի դիաբետի ազդանշան լինել: Այժմ Պանտերան ստիպված է պարբերաբար ստուգել իր արյան մեջ շաքարի քանակը և ինսուլինի ներարկումներ ստանալ:

Բժիշկները հաստատում են այն տեղեկությունը, որ պարանոցի վրա առաջացած մուգ օղակը կարող է օրգանիզմում տեղի ունեցած խախտումների նշան լինել:

2-րդ տեսակի դիաբետը մետաբոլիկ հիվանդություն է, որի ժամանակ արյան մեջ շաքարի քանակը բարձր է լինում:
Հիվանդությունն առաջանում է ինսուլինի և հյուսվածքային բջիջների փոխազդեցության խախտման արդյունքում:

Բժիշկները հայտնում են, որ 2-րդ տեսակի դիաբետը «երիտասարդանում է»:
Այդ հիվանդությամբ ավելի հաճախ են սկսել տառապել դեռահասներն ու նույնիսկ փոքրիկ երեխաները:
Պանտերան և իր ընտանիքը հույս ունեն, որ իրենց պատմությունը նախազգուշացում կլինի շատերի համար՝ հիվանդությունը սկզբնական փուլում հայտնաբերելու համար:
Առողջ եղեք:



