Բուսաբանական այգում երեխային ապտակողը նրա մայրն է. ոստիկանության պարզաբանումը
ОБЩЕСТВОՈստիկանությունը պարզաբանում է հրապարակել համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որում Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին ապտակում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտարարության մե ջ ասվում է.
«Հոկտեմբերի 12-ին համացանցում և լրատվական կայքերում հրապարակում էր եղել, որ Երևանի բուսաբանական այգի զբոսանքի տարած մանկապարտեզի սաներից մեկին դաստիարակն ապտակել է, տեղադրվել էր նաև տեսանյութ։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութի երեխային ապտակած անձը 1984 թ. ծնված Ռ. Ս.-ն է՝ այդ երեխայի մայրը, որը հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի Բուսաբանական այգում էքսկուրսիայի ժամանակ ապտակել է անչափահաս դստերը՝ Երևանի թիվ 186 դպրոցի առաջին դասարանի աշակերտուհի Ս.Կ.-ին։ Ռ.Ս.-ն հրավիրվլ է ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»։



