Ինչու պետք է միշտ ներել, նույնիսկ նրանց, ովքեր արժանի չեն դրան
ЛАЙФՄանուկ հասակում մեզ ստիպում են ներել: Օրինակ՝ երբ մեր հարևան տղան վերցնում է մեր խաղալիքը, նրան ստիպում են ներողություն խնդրել և դուք ներում եք նրան: Սակայն դա ոչ մի կարևորություն չունի և ոչինչ չի նշանակում, քանի որ դուք կարող եք դեռ երկար ժամանակ հիշել նրա արածը: Մեծ տարիքում մենք հաճախ սպասում ենք ներողության, սակայն այդպես էլ չենք ստանում դա:
Past.am-ը փորձել է հասկանալ, թե ինչքանով է կարևոր ներել և ներողություն խնդրելը, և մենք ցանկանում ենք ձեզ հետ կիսվել այն կարևոր պատճառներով, որոնց հետևելով մենք պետք է մի կողմ դնենք մեր վիրավորանքն ու վրեժը:
Սակայն կան նաև մարդիկ, ովքեր նույնիսկ կարողանում են ներել նրանց, ովքեր արժանի չեն դրան: Այդպիսի մարդիկ գիտեն, որ.
-
Ներելն օգնում է առաջ շարժվել
Չներելով՝ մենք վերժխնդրությամբ ենք ապրում: Սա նշանակում է, որ մենք մեր ցավը խեղդում ենք մեր մեջ: Մենք անընդհատ մտածում ենք այն բաների մասին, ինչը ցավեցրել է մեզ և չենք կարողանում կենտրոնանալ հաճելի բաների վրա:
-
Առաջին հերթին ներելը հենց ձեզ է պետք
Մենք կարծում ենք, որ ներելու կարողությունը վերաբերում է նաև մեզ վիրավորողներին: Այդպես նրանց ուսերից մեծ բեռ կընկնի: Իրականում ներելը շատ կարևոր է մեզ համար: Մենք չենք կարող առաջ շարժվել առանց դրա: Մենք պետք է ներենք, որպեսզի ազատվենք վիրավորանքներից և դադարենք անցյալով ապրելը:
-
Ներելը բոլորի համար է
Ոչ միայն նրանց համար, ովքեր ներողություն են խնդրել: Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի ներելը: Ուժեղ մարդիկ ներում են նույնիսկ նրանց, ովքեր արժանի չեն և այդպես մեծ ազդեցություն են թողնում նրանց վրա:
-
Ներել նշանակում է բաց թողնել
Միայն ներելով մենք կարող ենք վերջնականապես ազատվել մեր անցյալից և թույլ չտալ դրան խառնվել մեր ապագայի մեջ: Երբ մենք բաց ենք թողնում մեր անցյալը և ցավը, մենք ճանապարհ ենք բացում նոր զգացմունքներին և էմոցիաներին:



