ԱՄՆ-ի զինուժերը ռադիոտեղորոշման երեք կայան են ոչնչացրել Եմենում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի զինված ուժերը ռադիոտեղորոշման երեք կայան են ոչնչացրել Եմենում ի պատասխան ապստամբ հուսիների կողմից իրենց նավերի գնդակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, լրագրողներին հատնել Է Պենտագոնի ներկայացուցիչը:
«Այսօր տեղական (Եմենի) ժամանակով վաղ առավոտյան ԱՄՆ-ը հարվածներ Է հասցրել ռադիոտեղորոշման երեք կայանների, որոնք տեղակայված են Եմենի՝ Կարմի ծովի ափի՝ հուսիների կողմից վերահսկվող տարածքում»,- նշել Է նա:
Գերատեսչությունում ասել են, որ ռմբակոծումը տեղի Է ունեցել «ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրամանով»:
Ռադիոտեղորոշման կայաններն օգտագործվել Էին օրերս «իրականացված հրթիռակոծումների ժամանակ, որոնք սպառնում Էին Կարմիր ծովի միջազգային ջրերում գտնվող USS Mason Էսկադրային ականակրին եւ այլ նավերի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



