Թուրքիայում խոստացել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացում Գյուլենին չարտահանձնելու դեպքում
МЕЖДУНАРОДНОЕԱնկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները կվատթարանան, եթե ԱՄՆ-ն շարունակի մնալ նույն համոզմունքին՝ արդի իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային շարժում կուսակցության փոխնախագահ Էրկան Ակչայը։ Այս մասին տեղեկացնում է RIA НОВОСТИ-ն։
«Եթե ԱՄՆ-ն շարունակի նույն տեմպերով, ապա երկրների միջև հարաբերությունները կվատանան… Մինչև հիմա պատասխան քայլեր չկան ԱՄՆ-ի կողմից»,- ասել է Ակչայը։
Թուրքիայում, հուլիսի 16-ի գիշերը մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են արել։ Հիմնական դիմադրությունը Անկարայում և Ստամբուլում էր։ Մահացել է 240-ից ավելի Թուրքիայի քաղաքացիներ, 2 հազարից ավելի մարդ վիրավորվել է, բայց ապստամբությունը կասեցվեց։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրեցին հեղաշրջման փորձ կատարելու մեջ և ԱՄՆ-ից պահանջեցին, որպեսզի նրան արտահանձնեն։ Հենց ինքը՝ Գյուլենը, դատապարտեց ապստամբությունը և հայտարարեց, որ կապ չունի այդ ամենի հետ։
Թուրքիայում տեղի ունեցած ապստամբության պատճառով մեղադրվող 32.000 հոգի ձերբակալվել է։



