Սաուդյան Արաբիայում ստեղծել են կանացի ոսկյա զարդերի հսկայական հավաքածու
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայում ստեղծել են կանացի ոսկյա զարդերի հավաքածու, որն ավելի քան 33 կգ է կշռում։ Այն արտադրել են Ջիդդա քաղաքում։ Հավաքածուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին «Մեքքա» Սաուդյան թերթին ասել է «Աթ թեյիբա» գործարանի գործադիր տնօրեն Իսամ Ալ Աշրաֆին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով՝ 21-րդ հարգի ոսկուց զարդերը ստանալու համար անհրաժեշտ է եղել մեկ տարի։ Հավաքածուն կազմված է հսկայական մանյակից, ապարանջանից եւ մատանուց։ Աշխարհի ամենածանր ոսկյա զարդերի պատրաստման վրա աշխատել է 100 մարդ։ Դրա գինը 6 մլն սաուդյան ռիալ է՝ 1.5 մլն դոլար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



