Արտակարգ դեպք Դիլիջանում. Քաղաքացին բենզասղոցով հարձակվել է ոստիկանների վրա. հնչել են կրակոցներ
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հոկտեմբերի 11–ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Երեկ երեկոյան Մյասնիկյան փողոցում կրակոցներ են հնչել։ NEWS.am–ին հաջողվեց պարզել, որ կրակոցները եղել են վիճաբանության ժամանակ։
Նախնական տեղեկություններով մի խումբ բնակիչներ վիճել են միմյանց հետ, որը երբ փորձել են հանդարտեղցել իրավապահները իրավիճակն ավելի է լարվել եւ հնչել են կրակոցներ։ Վիճաբանողներից մեկը չի ենթարկվել ոստիկանների հրահանգներին, հայհոյանքներ հնչեցրել, ապա իր մոտ եղած բենզասղոցով հարձակվել ներկաների վրա։
Իրավիճակն հանդարտեցնելու նպատակով ոստիկանները նախազգուշական կրակոցներ են արձակել, որից հետո նրա ձեռքից հաջողվել է վերցնել բենզասղոցը եւ նրան ձերբակալել։ Մանրամասները պարզվում են։
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



