Չինաստանը պատրաստ Է թույլատրել երկրի տարածքից մուտքը Facebook
МЕЖДУНАРОДНОЕՉԺՀ-ի իշխանությունները պատրաստ են թույլատրել մայրցամաքային Չինաստանի տարածքից մուտքը Facebook պայմանով, որ սոցիալական ցանցի վարչակազմը կատարի երկրի օրենսդրությունը: Այդ մասին Պեկինում կայացած հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել Է ՉԺՀ-ի Համացանցի գործերի դիվանատան փոխղեկավար Ժեն Սյանլյանը:
«Համացանցի զարգացման ոլորտում Չինաստանի քաղաքականությունը բաց Է մնում»,-նրա խոսքը մեջբերել Է «Ժենմին Ժիբաո» թերթի Էլեկտրոնային տարբերակը: Կարգավորիչի ներկայացուցիչը այդպես Է մեկնաբանել այն հարցը, որ ապագայում կարող Է վերականգնվել մուտքը Facebook եւ Google-ի որոնողական ծառայությունը:
Ամերիկյան սոցցանցը քանիցս հայտարարել Է, որ շահագրգռված Է մտնելու Չինաստանի ինտերնետ-տարածություն: Բնակչության թվով աշխարհի ամենամեծ երկրում (մոտավորապես 1 մլրդ 375 մլն քաղաքացի) ինտերնետ-օգտատերերի թվաքանակը 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հասել Է 710 միլիոնի:
ՉԺՀ-ի իշխանությունները հսկողություն են իրականացնում զանգվածային տեղեկատվության միջոցների եւ Համացանցի նկատմամբ: Ներկայում մայրցամաքային Չինաստանում արգելված Է մուտքը Google, Twitter եւ Facebook ծառայություններ, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ խոշոր ԶԼՄ-ների կայքեր, որոնց թվում են՝ The New York Times-ը, The Wall Street Journal-ը եւ Bloomberg գործակալությունը: Այս սահմանափակումները չեն գործում Հոնկոնգում, որը ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



