Հարավային Կորեան հատուկ զորքեր Է պատրաստում ԿԺԴՀ-ի հետ պատերազմի դեպքում. Ռյոնհապ
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Կորեան հատուկ զորքեր Է ստեղծում, որոնք նախատեսված են «ճգնաժամի», այսինքն կորեական երկու պետությունների միջեւ ռազմական գործողությունների դեպքում ԿԺԴՀ-ի զինված ուժերի հրամանատարական կետերի եւ նրա ղեկավարության ոչնչացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը , հոկտեմբերի 12-ին Սեուլից հայտնել Է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:Նրա տվյալներով՝ հատուկ զորքերի խնդիրը լինելու Է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի եւ նրա շրջապատի «վերացումը» Կորեական թերակղզում պատերազմի սկսվելու դեպքում:«Բանակը ցանկանում Է ունենալ հատուկ զորամաս, որը կկարողանա թափանցել թշնամու տարածք, կատարել առաքելությունն ու հետ վերադառնալ»,-գործակալությունը մեջբերում Է ցամաքային զորքերի շտաբի հրամանատար Չան Չոն Գյուի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



