Բելգիայում այն կարծիքին են, որ ԻՊ-ն նոր ահաբեկչական մարտավարություն է ընտրել
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի դատախազությունն այն կարծիքին Է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փոխել Է մարտավարությունը. այն այլեւս արմատականորեն տրամադրված երիտասարդ մուսուլմաններին կոչ չի անում պատերազմի գնալ Սիրիայում, այլ ահաբեկչական գործողություններ կատարել բնակության վայրերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին Het Nieuwsblad թերթին տված հարցազրույցում հայտնել Է դատախազության ներկայացուցիչ Էրիկ վան դեր Սիպտը:
«ԻՊ-ն այլեւս նպատակը չի դնում երիտասարդներին Սիրիա ուղարկել, այլ կոչ Է անում նրանց՝ մնալ այնտեղ, որտեղ նրանք գտնվում են, եւ մահ ու ավերածություններ սփռել»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ Բելգիայի իրավապահ մարմիններն «ավելի ու ավելի շատ դոսիեներ» են բացում 16-17 տարեկան պատանիների ու աղջիկների արմատականացման վերաբերյալ: Նրանց վրա ահաբեկիչները ներգործում են հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով, գլխավորապես, Telegram մեսենջերի օգնությամբ:
Թեեւ, ինչպես ասել Է Էրիկ վան դեր Սիպտը, իշխանությունները դեռեւս կոնկրետ ազդանշաններ չեն ստացել Բելգիայում մուսուլման երիտասարդ արմատականների կողմից ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մասին, նրանք շատ լրջորեն են վերաբերվում այդ պոտենցիալ սպառնալիքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



