Պաշտոնական Բաղդադը դատապարտել է Իրաքի վարչապետի մասին Էրդողանի խոսքերը
МЕЖДУНАРОДНОЕՊաշտոնական Բաղդադը պատասխանել է Իրաքի վարչապետի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած խիստ հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, խնդրի վերաբեր յալ խոսել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Իբադիի խոսնակ Սաադ ալ-Հադիթին:
Նա նշել է, որ իր նոր հայտարարությամբ Էրդողանը «կրակի վրա բենզին է լցրել»: Խոսնակն ընդգծել է, որ Թուրքիայից եկած հայտարարությունները ցույց են տալիս, որ իրավունքի և անվտանգության խնդիրը վերածվել են անձնական խնդրի: «Այս ամենից հասկացվում է մի բան, որ Թուրքիան լուրջ չէ Իրաքի հետ խնդիրը կարգավորելու հարցում»,- նշել է Սաադ ալ-Հադիթին:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 11-ին, անդրադառնալով թուրքական զորամիավորումները իրաքյան Բաշիքա շրջանից դուրս բերելու վերաբերյալ Իրաքի վարչապետի հայտարարություններին, ասել է. «Դու, որ իմ անձը վիրավորում ես, իմ մակարդակին չես, իմ որակի չես, Իրաքից քո գոռալ-բղավելը մեզ համար բացարձակապես կարևոր չէ: Մենք գիտենք, թե ինչ ենք անելու, դա այդպես էլ իմացիր: Նա և առաջ չափդ իմացիր»:



