Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչի դիմաց է պատրաստ վճարել տղամարդը

ЛАЙФ

168.am-ը գրում է.

Կան կանայք, ովքեր գեղեցիկ չեն, նրանց կառուցվածքը գեղեցկության ստանդարտներին չի համապատասխանում, նրանք չեն փայլում խելքով, բայց նրանց կողքին միշտ տղամարդիկ են պտտվում, ովքեր պատրաստ են նրանց կողքին լինել և բավարարել ցանկացած ցանկություն։ Thejizn.com կայքը գրում է, որ հետսովետական տարածքում ձևավորվել են կանանց վարքի որոշակի կանոններ, որոնք, նրանց կարծիքով, տանում են դեպքի կուշտ և հարուստ կյանք՝ տղամարդու հաշվին։ Նրանք մտածում են, որ «տղամարդը պարտավոր է»։ Կարելի է նույնիսկ կանանց որոշակի խմբերի դասակարգել այն իմաստով, թե ըստ նրանց՝ ինչի դիմաց պետք է վճարի տղամարդը։

1. «Գեղեցկուհի»-Կթվորուհի։ Միշտ հետաքրիր է եղել հետևել պատմությանն այն մասին, թե ինչպես է կինը տղամարդ փնտրում՝ նյութական հարմարավետության դիմաց առաջարկելով այն, ինչ, ըստ էության, ունեն բոլորը՝ կուրծք և սեռական օրգաններ։ «Ապրանքն» այսպիսին է։ Դրանց շարքում ուղեղը չի մտնում։ Նրանք հավատացած են, որ տղամարդուն միայն սա է պետք, իսկ եթե Կթվորուհին տղամարդուն ուշադրություն է դարձրել, տղամարդը պետք է ընկնի էյֆորիայի մեջ նրա չքնաղությունից և պահի նրան ողջ կյանքում։ Կթվորուհիներն առաջարկում են իրենց «ապրանքը»՝ հավատացած լինելով, որ դրանով կերջանկացնեն ցանկացած «ոչխարի»։ Նրանք չեն ցանկանում զարգանալ և ընդհանրապես հարաբերություններում կենտրոնանում են այլ բանի վրա՝ ենթադրելով, որ տղամարդուն սեռական հարաբերության միջոցով երջանկացնելով՝ ստանում են երջանիկ ավիատոմս դեպի ապագա։ Սրանց կարող ենք ավելացնել նաև ինֆանտիլությունը, կամակորությունները, կեղծ զգացմունքները, պահանջները, մանիպուլյացիան, «նա պարտավոր է» գիտակցությունը։

Անվիճելի է, որ այս կանանց մի մասը մեծ ջանքեր և ժամանակ է ներդնում իր «գեղեցկության» պահպանման համար և ընդունակ է որոշ ժամանակ պահպանել տղամարդու ուշադրությունն իր նկատմամբ, քանի դեռ տղամարդն ուշքի չի եկել։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ կինը մեծ ջանքեր է ներդնում «ապրանքի» որակը պահպանելու համար՝ հավաստիացած լինելով, որ այսպիսի «ապրանքը» տղամարդու ապագայի համար ներդրում է, և փաստացի նորից մենակ է մնում՝ այն համոզմամբ, որ «բոլոր տղամարդիկ ոչխարներ են»։ Նրանք պարզապես չեն հասկանում, որ նմանատիպ ապրանք կարող է առաջարկել յուրաքանչյուրը, նույնիսկ տիկնիկը։ Չգիտես՝ ինչու, նրանք կարծում են, որ պարզապես տղամարդու կողքին իրենց ներկայության պատճառով տղամարդը պարտավոր է պահել նրան, վճարել նրա կամակորությունների համար և բավարարել բոլոր պահանջները։ Աշխարհայացք, որ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Եթե տղամարդու նկատմամբ կնոջ պահանջները նման են ապրանք-գումար հարաբերությանը, երբ կինն իր «աշխատանքի»՝ արտաքին տեսքի և սեռական հաաբերության դիմաց, ցանկանում է ստանալ գումար, նվերներ և ընթրիքներ, պետք չէ զարմանալ, որ այդ «աշխատանքը» «ցածր» է գնահատվում, կամ նա ընդհանրապես «աշխատավարձ» չի ստանում։

2. Ալյոնուշկա։ Նրանք կարծում են, որ զգացմունքների, քնքշության, հոգատարության դիմաց տղամարդն ավտովատ պետք է վճարի կնոջ փոխարեն՝ իր ուսերին կրելով կնոջ նկատմամբ ողջ պատասխանատվությունը։ Եթե Կթվորուհին վաճառում է մարմինը, ապա Ալյոնուշկան՝ զգացմունքները։ Պետք է խոստովանել, որ այս երկրորդ տեսակն ավելի խելացի է թվում։ Զգացմունքների վրա խաղալով՝ կարելի է ավելի երկար ժամանակ շահել։ Հարցը զգացմունքների որակի մեջ է։ Դրա դիմաց նրանք ցանկանում են նվերներ, գումար, հագուստ և ռեստորանում ընթրիքներ ստանալ։ «Տղամարդը պարտավոր է» գիտակցությունը նրանց մոտ ևս ընդունված է, սակայն նրանք նույնքան սխալ են գործում, որքան Կթվորուհիները։ Նրանց ուղեղում հետևյալ կանոնն է՝ հոգատար և նուրբ եղիր, և ավտոմատ կստանաս ամեն ինչ։ Ավելին ոչինչ չի պահանջվում, նույնիկ արտաքին տեսք և լավ սեռական հարաբերություն։ Ինչ խոսք, գեղեցիկ հեքիաթ է։

3.Կախիչ։ Նա հստակ գիտի, թե ինչ է ցանկանում, և դրան հասնում է ցանկացած հնարավոր միջոցով։ նա պրագմատիկ է, ռեալիստ, և որպես ամուսին կամ կողակից՝ փնտրում է հեռանկարային անձանց։ Տղամարդկանցից հրաշքներ չի սպասում, բայց «իրենին» բաց չի թողնի։ «Իրեն» ասելով՝ հասկանում ենք ժամանակ, ուժ. միջոցներ, հետաքրքրություններ, ցանկություններ, գումար և այլն։ Այսպիսի կանայք հետապնդում են տղամարդկանց, իրենք են զանգահարում նրանց կամ գրում, հրավիրում ընթրիքների կամ կինոթատրոն, անձամբ խնդրում գնել իր հավանած հագուստը։ Ընդ որում, սրա դիմաց գրեթե ոչինչ չի առաջարկվում, առավելագույնը՝ գրավիչ արտաքին։ Տղամարդը՝ որպես մարդ և անհատականություն, շատ քիչ է հետաքրքրում այս կանանց, նրանց համար առավել կարևոր է դիրքը և հաստ դրամապանակի առկայությունը։

4. Տանտիրուհի։ Նրանք այլ լոզունգ ունեն՝ նա տղամարդ է և պարտավոր է գլուխ հանել, ես կին եմ, պարտավոր եմ տանը մնալ և մեծացնել երեխաներին։ Նա շրջապատող աշխարհից ոչ մի լավ բան չի սպասում։ Նա հստակ գիտի, որ տղամարդը պարտավոր է պահել ընտանիքը, կերակրել երեխաներին։ Դրա փոխարեն՝ նա կստանա ուտելիք, լվացք, արդուկ և այլն։ Նրա կյանքում գումարը հայտնվում է դժվարությամբ, անհետանում՝ հեշտությամբ։ Նա ընդունակ չէ փոխել իրադրությունը, և միակ հույսն ամուսինն է, ով պարտավոր է։ Իրականում մենք տեսնում ենք, որ ոչ բոլոր տղամարդիկ, ում կինը տվել է իր ռոմանտիկ ուշադրությունը, պատրաստած ապուրը կամ պարտադրված «ծառայությունները», պատրաստ է ի պատասխան՝ մատուցել ցանկացած ծառայություն՝ զոհելով իր հետաքրքրությունները, ժամանակը և գումարը։ Կինը ցնցում է ստանում, երբ հասկանում է սա, նա զգում է ցավ, ջղայնություն, հիասթափություն։ Նրանք չեն հասկանում, թե ինչու է դա տեղի ունենում։ Նրանք չեն հասկանում, որ տհաճ էմոցիոնալ պրոցեսներից խուսափելու համար անհրաժեշտ է փոխել «տղամարդը պարտավոր է» գիտակցությունը, ետ կանգնել բոլոր սպասումներից, հաշվարկներից և հույսերից՝ չնայած այդ ամենը դժվար է։ Իհարկե, կարելի է մնալ նաև այն գիտակցությանը, թե բոլոր տղամարդիկ ոչխարներն են, սրիկաներ, չէ՞ որ նրանք պարտավոր են, սակայն չեն կատարում իրենց պարտավորությունները։

Իսկ «տղամարդը պարտավոր է» գիտակցությունից դուրս գալով՝ կինը դառնում է անկախ էմոցիոնալ առումով և ավտոմատ դառնում է գրավիչ տղամարդու համար։ Դա նրան հնարավորություն է տալիս իսկապես ներդաշնակ հարաբերություններ կառուցել։ Իսկ ներդաշնակ հարաբերությունների գաղտնիքն այն է, որ երկուսն էլ պետք է նմանապես պատրաստ լինեն միմյանց նկատմամբ հոգատար լինել, իրար սեր, քնքշանք նվիրել, երկուսն էլ պետք է հետաքրքրված լինեն հարաբերություններով և միմյանցով։

Ինչի դիմաց են պատրաստ «վճարել» տղամարդիկ

Ամեն դեպքում տղամարդիկ պատրաստ են «վճարել» և «վճարում են» այլ կանանց՝ ամբողջությամբ այլ «ապրանքի» դիմաց։ Նրանք «վճարում են» անկեղծության, հումորի զգացման, հավատարմության, իրենց հետաքրքրությունները հարգելու դիմաց։ Նրանք «վճարում են» սեփական արժանապատվության զգացման համար և մտքերի ու զգացմունքների համաձայնության համար։ «Վճարում են» իրական զգացմունքայնության համար, իր նկատմամբ՝ որպես անձի, իրական հետաքրքրվածության դիմաց։
Տղամարդիկ «վճարում են» անկախության և քնքշության դիմաց, բայց միևնույն ժամանակ՝ թուլության և առանց իրեն գլուխ բերել չկարողանալու դիմաց։

Նրանք «վճարում են» խելքի և սարկազմի դիմաց, որն ուղղված է նրա թշնամիների և ոչ թե՝ իր դեմ, օգնության, աջակցության դիմաց՝ առանց բարոյականություն սովորեցնելու և հսկողության։ Տղամարդիկ «վճարում են» իրենց երազանքներին հավատալու, նրա մտքերն ու որոշումները հաստատելու համար։ Տղամարդիկ «վճարում են» իրենց կատակի վրա ծիծաղելու համար, արցունքների մեջ ժպիտը զսպել չկարողանալու համար, երբ նա նեղացրել է քեզ ու փորձում է քավել մեղքը։ Տղամարդիկ «վճարում են» այն բանի համար, որ կինը մշտապես նրան դրդում է դուրս գալ հարմարավետության վիճակից։

Տղամարդիկ «վճարում են» իրենց անհանգստության համար, որ այդպիսի կինը կարող է չընտրել իրեն։ Տղամարդիկ պատրաստ են «վճարել» միասին անցկացված ժամանակի դիմաց, ոչ թե սեռական հարաբերության դիմաց, այլ պարզապես հարմարավետ միջավայրում հաճելի երեկոյի համար, լավ ընկերակցության համար՝ խելացի և հասկացող մարդու հետ, ով նրա հետ նույն լեզվով է խոսում։ Տղամարդիկ «վճարում են» անմատչելիության, մեծահոգության և ագահության բացակայության դիմաց։ Տղամարդը «վճարում է» ներշնչանքի դիմաց։ Նա «վճարում է» իրական կանացիության դիմաց։

 

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай