NBC-ի տվյալներով՝ բանավեճի երկրորդ փուլում հաղթել Է Քլինթոնը
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ նահանգներում պոտենցիալ ընտրողների 44 տոկոսն այն կարծիքին Է, որ հեռուստաբանավեճի երկրորդ փուլում հաղթանակ Է տարել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC News-ը՝ հղում անելով հարցմանը, որը համատեղ անցկացվել Է տվյալնրի մշակման SurveyMonkey ընկերության հետ:
Միեւնույն ժամանակ 34 տոկոսն այն կարծիքին Է, որ բանավեճը շահել Է հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը:
59 տոկոսը հայտարարել Է, որ Քլինթոնի ելույթը չի փոխել նրա մասին իրենց կարծիքը: 23 տոկոսն ասել Է, թե ավելի վատ կարծիք Է կազմել Դեմոկրատական կուսակցության վերաբերյալ, իսկ 17 տոկոսը՝ ավելի լավ:
Թրամփի վերաբերմամբ հարցվածների 48 տոկոսը հայտարարել Է, որ իրենց կարծիքը բանավեճից հետո չի փոխվել: 29 տոկոսն ասել Է, որ իրենց կարծիքը վատացել Է, 23 տոկոսի կարծիքը փոխվել Է դեպի լավը:



