Սիրո 5 փուլերը. ինչո՞ւ են մարդիկ կանգ առնում 3-րդի վրա
ЛАЙФNewmag.am-ը գրում է.
Հանրահայտ հոգեբան Ջեդ Դեյմոնդը, ավելի քան 40 տարի աշխատելով որպես ընտանեկան հոգեբան- խորհրդաուa, եկել է այն եզրակացության, որ մարդկանց ﬔծ մասն իրականում գտնում է իր կեսին, պարզապես նրանց չի հաջողվում ﬕասին հաղթահարել սիրո 5 փուլերը, և նրանք կանգ են առնում 3-րդի վրա: Նրանք չեն կարողանում հասկանալ, որ այդ 3-րդ փուլը սիրո վերջը չէ, այլ ﬕայն սկիզբը իրական ու հավերժական սիրո:
ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Սիրահարվածությունն այն շրջանն է, երբ ձեր գիտակցությունը մշուշված է երջանկության հորմոններով: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ձեր բոլոր ցանկություններն ու հույսերը պրոեկտում եք ձեր զուգընկերոջ վրա: Եվ նա՝ զուգընկերը, այս շրջանում պարզապես կատարյալ ﬕ էակ է՝ առանց որևէ թերության: Ձեզ թվում է, որ նա ﬕշտ իրականություն կդարձնի ձեր յուրաքանչյուր ցանկություն, դուք հավատում եք նրա ասած աﬔն ﬕ բառին, երազում եք հավերժական սիրո մասին և ուշադրություն չեք դարձնում բոլոր այն հոռետեսներին, ովքեր կհամարձակվեն որևէ կասկած արտահայտել:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲ
Հարաբերությունների այս փուլում սերն ավելի ամուր է դառնում: Ժամադրություններին գալիս են փոխարինելու պաշտոնական հարաբերությունները, իսկ այնուհետև նշանադրությունն ու ամուսնությունը: Դուք ձեզ ցանկալի ու պաշտպանված եք զգում, սկսում եք իրար ավելի լավ ճանաչել, ազդեցություն եք ունենում ﬕմյանց կյանքի տարբեր ոլորտների վրա, ավելի ﬕաձույլ եք դառնում: Լույս աշխարհ են գալիս երեխաները, և դուք վստահ եք, որ գտել եք հենց ձեր մարդուն ու ձեր ճակատագիրը և որ երբեք չեք կասկածի ձեր ճիշտ ընտրության հարցում:
ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Իսկ ահա այս փուլում փշրվում են բոլոր հույսերը: Ձեր զուգընկերն անճանաչելի է դառնում, նրա պահվածքը սկսում է ազդել նյարդերի վրա: Դուք ցանկություն ունեք դադար վերցնելու հարաբերությունների ﬔջ կամ առհասարակ խոստովանել, որ նա այն մարդը չէ, ում փնտրում էիք ողջ կյանքում: Աﬔն ինչ սկսում է սխալ հունով ընթանալ: Մանր խնդիրները սկսում են անհանգստացնել ձեզ, դուք ձեզ զգում եք ավելի պակաս սիրված ու հոգատարությամբ շրջապատված: Բայց այս շրջանը նաև դրական կողﬔր ունի, քանի որ ցրում է բոլոր սխալ պատկերացուﬓերը ինքներդ ձեր ու ձեր զուգընկերոջ մասին: Այս շրջանում են զույգերից շատերը մտածում հարաբերություններին վերջ տալու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



