Ադրբեջանում բանկային համակարգի 2700 աշխատակից գործազուրկ է դարձել
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի բանկային համակարգը հայտնվել է ծանր վիճակում, բանկային համակարգի բազում աշխատակիցներ դարձել են գերծազուրկ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական modern.az լրատվական կայքը:
Ադրբեջանում բանկերի համախմբման, բանկերի եւ արտարժույթի փոխանակման կետերի փակվելու պատճառով ֆինանսաբանկային ոլորտի ավելի քան 2700 աշխատակից զրկվել է աշխատանքից:
Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի, 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության կողմից վերցված վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Gancabank »õ United Credit Bank Zaminbank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները:
«Բանկերի լիցենզիաները վերացնելու պատճառը նրանում է, որ այդ բանկերի ակտիվները դասակարգված չեն օրենսդրությանը համապատասխան, նրանք չունեն անհրաժեշտ ռեզերվներ, եւ միասնական կապիտալը չի համապատասխանում 50 մլն մանաթի չափով նվազագույն պահանջներին», - ասել էր Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատի ղեկավար Ասլանլըն:
Այս տարվա ընթացքում Ադրբեջանում արդեն փակվել են շուրջ մեկ տասնյակ բանկեր:



