Անգլիայի բնակիչներն սկսել են ինքնագնաց ավտոմեքենաներ փորձարկել
МЕЖДУНАРОДНОЕԱնգլիայի Միլթոն-Քինս քաղաքի բնակիչներն այսօրվանից կարող են երթեւեկել ինքնագնաց ավտոմեքենաներով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
«Ինքնագնաց ավտոմեքենաների այսօրվա առաջին հանրային փորձարկումները դարակազմիկ պահ են եւ այն բանի վկայությունը, որ Մեծ Բրիտանիան գտնվում Է ինովացիաների առաջնագծում: Ինքնագնաց մեքենաների համաշխարհային շուկան հսկայական հնարավորություն Է մեր ավտոմոբիլաշինական եւ տեխնոլոգիական ընկերությունների համար»,-հայտարարել Է երկրի բիզնեսի գործերի նախարար Գրեգ Քլարկը:
Ինքնագնաց ավտոմեքենաների ստեղծման տեխնոլոգիան մշակվել Է Օքսֆորդի ռոբոտատեխնիկայի ինստիտուտում եւ Oxbotica ընկերության կողմից:
Մեծ Բրիտանիան հույս ունի դառնալ ինքնագնաց ավտոմեքենաների արտադրության առաջատարը: Պլանավորվում Է, որ ինքնագնաց ավտոմեքենաները ճանապարհային երթեւեկության լիիրավ մասնակիցները կդառնան արդեն այս տասնամյակի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



