Ինչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ մենք շոկոլադ ենք ուտում
ЛАЙФԱցտեկները շոկոլադը համարում էին աստվածների սնունդ, իսկ Եվրոպայում այն վաճառվում էր դեղատներում՝ որպես դեղամիջոց, իսկ այսօր այն շատերիս համար ամենահամեղ բանն է: Բացի այդ այն նաև օգտակար հատկություններ ունի:
Այսպիսով՝ շոկոլադն ուտելուց 10 րոպե անց
-
Բարձրանում է տրամադրությունը և մենք թարմանում ենք
Շոկոլադի մեջ պարունակվող տրիպտոֆան նյութը օգնում է սերոտոնինի արտադրմանը
-
Բարելավում է արյան շրջանառությունը և լայնացնում է անոթները
-
Իջեցնում է արյան ճնշումը
-
Պաշտպանում է ատամները
Կակաոյի յուղը ծածկում է ատամները պաշտպանիչ շերտով և դժվարացնում է բակտերիաների մուտքը:
Շոկոլադ ուտելուց կես ժամ անց
-
Օգնում է պայքարել հազի դեմ
Շոկոլադի մեջ պարունակվող տեոբրոմինը կոդեինից ավելի լավ է գործում
-
Հակաօքսիդանտների և ֆլավոնոիդի շնորհիվ պաշտպանում է մաշկը արևից:
-
Օրգանիզմը ստանում է PP, B1, B2, E վիտամիններ և միկրոէլեմենտներ (Ca, Mg, Na, K, P և Fe):
Շոկոլադ ուտելուց մի քանի օր հետո
-
Նախազգուշացում է շաքարային դիաբետի մասին
Ֆլավոնոիդը բարձրացնում է արյան մեջ ազոտի օքսիդի քանակությունը, որը դիաբետի դեպքում նվազում է:
-
Իջեցնում է անհանգստության զգացումը
Կակաոն իջեցնում է սթրեսի հորմոնի մակարդակը:
-
Օգնում է խուսափել վնասակար քաղցրավենիքներից
Շոկոլադը սիստեմատիկ ընդունելու դեպքում
-
Սիրտն առողջանում է
Նվազում է սրտանոթային հիվանդություններ ունենալու ռիսկը
-
Հակաօքսիդանտների և ֆլավոնոիդների շնորհիվ մաքրվում են անոթները
-
Բարձրանում է ինտելեկտը
Ֆլավոնոիդն ու մաֆնեզիումն օգտակար են հիշողությանը
-
Հակաօքսիդանտների շնորհիվ դանդաղում է ծերացման պրոցեսը
-
Երեխաներին երջանիկ է դարձնում
Այն կանայք, ովքեր հղիության ժամանակ դառը շոկոլադ էին օգտագործում, նրանց բալիկներն ավելի քիչ վախկոտ էին և հաճախ էին ժպտում
Հիշե՛ք
-
Պետք է նախընտրություն տալ 70% և ավելի կակաո պարունակող շոկոլադներին
-
Օրական 2-3 կտոր օգտագործեք
Շոկոլադի մեջ կան նաև շաքար և ճարպ և շատ հաճախ օգտագործելու դեպքում այն կարող է ճարպակալման պատճառ դառնալ:
-
Շոկոլադ խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ում մոտ երիկամներում քար է ձևավորվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



