«Հայկականը նորաձեւ է» ֆեշն-շոուն գինու գործարանում եւ Աստղիկի, Լուսիի դիտարկումները
ЛАЙФBravo.am-ը գրում է.
«ArmMod Fashion» նախագիծը ստեղծվել է հայկական նորաձեւությունը զարգացնելու եւ սկսնակ մոդելավորողներին աջակցելու համար։ «Հայկականը նորաձեւ է» խորագիրը կրող նախագծի 4-րդ ցուցադրությունը գինու գործարանում էր, ներկա էին դիվանագետներ, նորաձեւության ոլորտի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հյուրերին դիմավորել են դասական երաժշտությամբ ու գինու հյուրասիրությամբ։
Մառանում անցկացվող ցուցադրությանը մասնակցում էր 18 դիզայներ՝ Երեւանի մշակույթի քոլեջի, Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ, սկսնակ մոդելավորողներ, անհատ ստեղծագործողներ, նաեւ Աստղիկ Սաֆարյանն՝ իր աքսեսուարներով, Ժիրայր Ոսկանյանը՝ հայկական ճարտարապետությամբ ոգեշնչված արծաթյա զարդերով։ Հավաքածուներում գերակշռում էին հայկական մոտիվներով, նաեւ ճապոնական, չինական մշակույթի դետալներով զգեստները, որոնք ցուցադրում էին մոդելներ Մարիկա Թունյանը, Թերեզա Մարտիրոսյանը, Մարիամ Դավթյանը, Հակի Բալբաբյանը, Ռիփփի Սարգսյանը, Սիրան Խաչատրյանը, Երանուհի Մելիքյանը եւ այլք:
Շարունակությունը՝ այստեղ:



