ԹԵՍՏ. Մեկ բառ, որ կարող է ցույց տալ ձեր խնդիրների սկզբնաղբյուրը
ЛАЙФԱյսօր մենք ձեզ կօգնենք վստահել ձեր անգիտակցականին և անցնել այս հոգեբանական թեստը, որպեսզի ձեր մտքերի փոթորիկից կարողանաք գտնել այն բառը, որը կբացահայտի ձեր կյանքի խնդիրների սկզբնաղբյուրը:
Թեստի առավելագույն ճիշտ արդյունք ստանալու համար պետք է թեստն անցնեք միայնակ՝ հանգիստ միջավայրում: Ձեզ նաև պետք կգան մի քանի առարկաներ՝ ինչպես օրինակ՝ A4 չափի թուղթ և գրիչ:
-
Թուղթը դրեք հորիզոնական դիրքում և ուղղահայաց կերպով 16 կետ դրեք

-
Հիմա յուրաքանչյուր կետի դիմաց գրում եք ցանկացած բառ, որ տվյալ պահին գալիս է ձեր մտքին: Բոլոր բառերը պետք է գոյականներ լինեն և չպետք է կրկնվեն ողջ թեստի ընթացքում:

-
Ապա միացրեք բառերը զույգերով և այդ երկու բառի միջև մի ընդհանուր բան գտեք և գրեք: Կարող եք ընտրել նաև երեք բառ և միացնել իրար: Կարևոր է, որ ձեր ներքին ձայնը հուշի, որ նոր բառը կապված է նախկին երկու կամ երեք բառերի հետ:

-
Շարունակեք նեղացնել այս ցանկը՝ զույգ բառերի միջև կապեր գտնելով, և վերջում հասեք մեկ բառի:

Այսպիսով՝ ինչ է ստացվում
Վերջին բառը հենց այն բանալին է, որը կարող է ձեր շատ խնդիրների պատճառը դառնալ: Իսկ ձեզ համար լրացուցիչ բաներ կլինեն այն մտքերը, որոնք կառաջանան թեստը անցնելու ժամանակ: Երբեմն թեստ անցնելուց հետո ձեզ մոտ կարող են նոր մտքեր առաջանալ, իսկ երբեմն էլ դրանք ժամանակ են պահանջում, քանի որ մեր ենթագիտակցության մեջ խնդիրը լուծելու մեխանիզմը նոր է միանում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Թեստը խորհուրդ է տրվում անցնել ամիսը մեկ անգամ, որպեսզի չշփոթեցնեք ինքներդ ձեզ նոր ասոցիացիաներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



