Հայաստանում ազատազրկման վայրերում մոնիթորինգ կիրականացվի հատուկ սարքավորումների օգնությամբ
ОБЩЕСТВОՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելաման վարչությունը համալրվել է ազատությունից զրկման վայրերում ջերմաստիճանի և խոնավության, լույսի, տարածության և մակերեսի չափման հատուկ սարքավորումներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Cի աշխատակազմից:
Հատուկ նպատակի համար նախատեսված այդ սարքավորումները կօգտագործվեն քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված անձանց պահման և ազատությունից զրկման այլ վայրերում մոնիթորինգ իրականացնելիս:
Վերոնշյալ սարքավորումների օգտագործումը կնպաստի Պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի, խոշտանգումների կանխարգելման ոլորտում առավել արդյունավետ գործունեություն իրականացնելուն:



