Մոսկվան ու Անկարան «Թուրքական հոսք» նախագծի շուրջ պայմանագիր են ստորագրել
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվան ու Անկարան միջկառավարական համաձայնագիր են կնքել «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության վերաբերյալ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ու նրա թուրք գործընկեր Բերատ Ալբայրակը՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ։
Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Ստամբուլում Պուտինի ու Էրդողանի բանակցությունների արդյունքում։ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով պայմանագիրը նախատեսում է մինչեւ 2019 թ․ դեկտեմբեր կառուցել խողովակաշարի երկու գծերը՝ Սեւ ծովի հատակով։
Սեպտեմբերի 7-ին «Գազպրոմը» «Թուրքական հոսքի» իրականացման համար առաջին թույլատվությունն է ստացել Անկարայից։ Նախագծի շո ւրջ աշխատանքները «վերսկսվել են օգոստոսին Էրդողանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցից հետո Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների ջերմացման ֆոնին»։



